08Հնվ2021

 Ձմեռային ուսումնական ճամբար 2020
Ուղեցույց
Արևելյան դպրոց-պարտեզի Ձմեռային ուսումնական ճամբար 2021-ի կազմակերպում
Աշխատակարգ
08։00՝ Ուսումնական երթուղիներով սովորողների երթը դպրոց
09։00-09։30՝ Ճամբարային ընդհանուր պարապմունք փոքր խմբերով․
Արևելքի սրահում, վերնատանը
09։30-13։00 Ճամբարային, նախագծային գործունեություն
13։00-17։00 երկարացված օրվա ճամբարային ջոկատների գործունեություն
17։00՝ Բարի ճանապարհ՝ ուսումնական կանգառից․․․
Ուսումնական ճամբարին կարող են հայտագրվել նաև այլ դպրոցներում սովորղ 6-10 տարեկանները։
Ճամբարային գործունեության ուղղութուններ

1․Ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.

  • Հանրակրթական Դիջիթեք 2021. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծեր և մեթոդներ․ դպրոցական համակարգում՝ Հռիփսիմե Առաքելյան
    Յուրաքանչյուր ջոկատ կազմակերպում է IT ոլորտի մասնագետ ծնողի, սովորողի հետ հանդիպումներ, ովքեր ուսուցանում են նոր գործիքներ, որի արդյունքները ուղարկվում են ստուգատես․․․Համակարգողը կազմակերպում է տարատարիք սովորողների նոր գործիքների ուսուցման ժամանակացույցը․․․
    Համակարգողը շաբաթվա ընթացքում ամփոփում է հայտերը ենթակայքում։

  • Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության
    դպրոցական համակարգում՝ Իվետա Ջանազյանի
    Ճամբարի օրերին մշակում են ստուգատեսի դպրոցի  մասնակցության ձևը, կազմակերպում են ցուցադրական փորձեր։
    Ջոկատը (4-5-րդ դասարանցիներ) նախապատրաստում է բնագիտական փորձերի, տեխնիկական ստեղծագործության փաթեթներ, որոնք սովորեցնելու են 1-3-րդ դասարանցիներին, արդյունքները՝ հայտագրվելու են ստուգատեսում։ Համակարգողը շաբաթվա վերջում ենթակայքում ամփոփում է հայտագրված նյութերը։
    Միջին, Ավագ դպրոցի ջոկատներն էլ՝ սովորեցնող է դառնում 4-5-րդ դասարանցիների համար։
    Ճամբարի ամփոփմանը ներկայացնում են՝ բնագիտական փորձերի փաթեթ, ջոկատի գործունեության հաշվետու հավաք-ներկայացում։ 
  • մարմնամարզական նախագծերի․ դպրոցական համակարգում՝ Սյուզան Սարգսյանի, Գայանե Սարգսյանի
    Մարզական ջոկատի (4-5-րդ դասարանցիներ)անդամները մարզիչներ են դառնում 1-3-րդ դասարանցիների մարմնամարզական նախագծերում, որոնք տեսանյութերի, սպորտլանդիաների ներկայացմամբ հայտագրվում են ստուգատեսում։ Շաբաթվա վերջում համակարգողը երթակայքում հրապարկում է շաբաթվա արդյունքները։
  • ձմեռային մարզական խաղերի դպրոցական համակարգում՝ Սյուզան Սարգսյանի
    Ձմեռային մարզական խաղերի երկու ուղղություն՝
    Գեղասահքի դպրոց․  ճամբարականների ժամնակացույցի պատասխանատու
    Ձյունառատ Ջրվեժ․
    Համակարգողը շաբաթվա հայտերն ու արդյունքներն հրապարակում է ենթակայքում։
  • Ազգագրական ձմեռային փառատոն․ դպրոցական համակարգում՝ Արմինե Մովսիսյանի

Ճամբարային աշխատանքներն ուղղված են ազգագրական փառատոնին՝ ծիսական արդ ու զարդ, ազգային պարերգեր, խոհանոց։ Հանդիպումներ ազգագրագետների, հեքիաթասացների, բարբառագետների ակուբի հետ: Յուրաքանչյուր խումբ-ջոկատ կփորձի  ներկայացնել որևէ տարածաշրջան, իսկ ամփոփումը՝ համերգ-ներկայացում՝ հունվարի 29-ին: 
Համակարգողը բլոգում, ենթակայքում հրապարակում է շաբաթվա ժամանակացույցը, հրապարակված լուսաբանումներն ամբողջացնում է ենթակայքի՝ ուսուցման 2-րդ շրջան 2021 էջում։
Ճամբարային գործունեության ուղեցույց
- Տարատարիք սովորողները մեկ ուսումնական նախագծում
- Հայենագիտական ճամփորդություններ
-Ձմեռային մարզական խաղեր մոտակա ձյունառատ մարզերում
-Արատեսի դպրական կենտրոն․ Ձնե, Սառցե քանդակների, ձմեռային քայլքի, մանկավարժական քննարկումներ կենտրոն
- Քաղաքի թանգարանները, համերգասրահներն ու մշակույթի կենտրոնները որպես ուսումնական լաբորատորիա
-Երաժշտական նախագծեր
- նախագծեր են ներկայացնում սովորողները
1-3-րդ դասարանցիներ․ Հռիփսիմե Առաքելյանի դասարան լաբորատորիայում
4-5-րդ դասարանցիներ, Արևելքի Վերնատանը
- Հոգատրություն ուսումնական նախագիծ, ենթանախագծեր
-Սովորող սովորեցնող նախագիծ

Կազմակերպումը

  • Դասավանդողները մինչև դեկտեմբերի 25-ը հրապարակում են ճամբարային նախագծերը՝ նշված բովանդակությունը, ուղեցույցը ապահովելով:
  • Ճամբարային նախագծերում ներառել կրթահամալիրի ուսումնական կենտրոների ու ակումբների հետ համագործակցությունները․․․
  • Սովորողները ծանոթանում են նախագծերին և էլեկտրոնային հարցաթերթում ընտրում՝ նախագիծ, ջոկատ կամ առաջարկում են իրենց նախագիծը, որի շուրջ կաշխատեն։
  • Հանդիպուներ, IT, մշակույթային, ոլորտի մասնագետների հետ...

Ճամբարային ամենօրյա ռադիոներ, Խոշորացույց TV թողարկումներ․․․
Ճամբարային գործունեության  լուսաբանումը սովորողների, դասավանդողներ, երթակայքի «ուսումնական 2-րդ շրջան 2021» բաժնում․․․

2021-ի ձմեռային  ուսումնական ճամբարի կազմակերպման մեջ կարևոր է  սովորողների նախասիրությունները: Սովորողն ընտրում է ջոկատը, իսկ դա կարող է կատարել ջոկատավարների, հրապարակած նախագծերով, որոնք հրապարակված են դասավանդողների բլոգներում։ Հունվարյան ճամբարին սովորողը կարող է ընտրել ճամբարային գործունեության

  •  առկա, հեռավար, համակցված
  • նախագիծ
  • նախագծային ջոկատ

1-3-րդ դասարանցիների դառնում են ջոկատներ, յուրաքանչյուր ջոկատ ունի իր անունը, հիմնականում անունները դասարանական ռադիոների անուններով են։ Դասվարներն դառնում են ջակատավարներ։ Ջոկատավարները մշակում են իրենց ճամբարային գործունեության կազմակերպումը՝ օգտվելով կազմակերպման բովանդակությունից։ Այս ջոկատներում տարատարիքությունը պահպանվում է՝ սովորող սովորեցնող նախագծով․․․

Լիլյա Զարխարյան, «Արևներ»  ջոկատ
Լիլիթ Սահակյանի «Ծուղրուղու» ջոկատ
Հասմիկ Ղազարյանի «Ուրախիկներ» ջոկատ
Արմինե Մնացականյանի  «Բարև» ջոկատը
Տաթև Սահակյանի «Զատիկ»
Հռիփսիմե Առաքելյանի «Խխունջ» ջոկատ
Սաթենիկ Սիմոնյանի «Օր օրի» ջոկատ
Նելլի Թովմասիանի «Շողեր»
Արմինե Մովսիսյանի «Ժպտերեսիկ»»
Տաթև Թամազյանի «Մունետիկ» ջոկատ
Մերի Գրիգորյանի «Մենք» ջոկատ
Անահիտ Հարությունյանի «ընկերություն» ջոկատ

4-5-րդ դասարանցիները ձևաթղթով ընտրում են առաջարկվող ջոկատներում աշխատանքը․ Համակարգումը՝ Անահիտ Գևորգյանի։
Ջոկատները սովորողների ընտրությամբ ձևավորվում են ձևաթղթի արդյունքներով․․․
4-5-րդ դասարաններում ընտրությամբ գործունեության խմբերի աշխատանքներն էլ ստուգատեսային են․․․

«Թատերական» ջոկատ․ Մարինե Ամիրջանյան
«Թարգմանչական» ջոկատ, Անի Մրտեյան, Գայանե Փարվանյան
«Հայրենագետների, բնագետների» ջոկատ, Իվետա ՋանազյանԱրմինե Գոգինյան
«Տեխնոլոգիական» ջոկատ, Թամար Հարությունյան, Աննա Ստեփանյան
«Մաթեմատիկների կամ չափագրողներ» ջոկատ, Սմբատ Պետրոսյան, Արմինե Սաֆարյան
«Մարզական» ջոկատ, Սյուզան Սարգսյան, Գայանե Սարգսյան

Էլիզաբեթ Ադիկյան


Տարատարիք՝ 6-10 տարեկանների

Արևելքի եռաձայն երգչախումբ․  Մարինե Ոսկանյան
«Արևելքի գործիքային նվագախումբ․ Տաթև Մանվելյան

Սովորողի՝ ստուգատեսներում մասնակցության գրանցում, ճամփորդությունների, համերգների, կլոր սեղանների, քայլքերի, գրանցում
Սովորողի ուսումնական գործունեության գնահատում  է 
- Ենթակայքի փաստաթղթեր բաժնում բացվում է  Ուսուցման 2-րդ շրջան 2021 էջը։ Այս էջում տեղադրված են սովորողների հաշվառման մատյաններն ու գնահատումը։
Ուումնական ճամբարին հեռավար ընտանեկան դպրոցի սովորողի մասնակցությունը պարտադիր է։ 
Օրացույց


 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով