Հունիսի 27-30

Շաբաթվա օրացույց
Շաբաթվա օրացույց
Կրթահամալիրում ընդունելությունն շուջտարյա է․․․ Կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզում սովորում են 2-10 տարեկանները։ Ընդունելություն․ առցանց հարցազրույց դպրոցի ղեկավարի հետ․ Հեղինակային կրթական ծրագիրը կրտսեր դպրոցում Կրթահամալիրի դպրոցների ընդունելություն
Նախակրթարանի սաներն այսօր էլ պատրաստեցին ծիրանի համեղ հյութ: Ծիրանները լավ լվացին, կտերը հանեցին և լցրեցին տարայի մեջ: Հարիչով մի լավ հարեցին և համեղ հյութ պատրաստեցին: Նյութը՝ Ինգա Անտոնյանի
Այսօր Արևելքում մեծ ծիրանածես էր: Բոլորը զբաղված էին ծիրանահավաքով, ծիրանագովքով, և իհարկե ծիրանի համտեսով: Ընկեր Սմբատը բարձրացավ ծառի վրա և անցավ գործի: Ինգա Անտոնյանի պատումը։ Սեդա Վիրաբյանի պատումը։
Տեսանյութը՝ Ինգա Անտոնյանի բլոգից
Այս անգամ բզեզիկները պատմում են իրենց ճամփորդության մասին և այն մասին,թե ինչպես հաղթահարեցին Մաշտոցներ վանական համալիրի բարձունքը։Դե ինչ լսենք 5-6 տարեկանների հերթական հետաքրքիր ռադիոն։
Ամփոփում ենք ճամբարականների «մուտքը կրթահամալիր»:
Այս անգամ մեր ստուգատեսը լի էր ջրային հրճվանքներով։Նախ լողազգեստների fashion ցուցադրություն կազմակերպեցինք,որից հետո խաղացինք ջրային խաղեր,իսկ ամենավերջում մեզ էր սպասում մեծ լողավազանը` տաք և մաքուր ջրով։
Մաթեմատիկական ճամբարի սովորողների հետ պարապմունքն անցկացրեցին Սմբատ Պետրոսյանն ու Լյովա Սարգսյանն, որի ընթացքում սովորողների խմբին սովորեցրեցին Math-o-mir ծրագիրը, ծանոթացրեցին գործիքներին և հնարավորություններին: Նյութն ամբողջությամբ՝ Սմբատ Պետրոսյանի բլոգում։
Նախակրթարանի սաները հետաքրքիր և ուրախ խաղ խաղացին: Սաները պետք է առանց ձեռքերի օգնության ուտեին Արևելյան դպրոց-պարտեզի ծառերի կանաչ խնձորներն ու բալերը, որի արդյունքում ունեցան շատ հավես ու զվարճալի խաղ: Նյութը՝ Ինգա Անտոնյանի բլոգում
Արևելյան դպրոցի լրացուցիչ կրթության լողափային ճամբարային 2-րդ շաբաթն է ամփոփում ջոկատավար՝ Գոհար Հովհաննիսյանը։ Իսկ ճամբարային 3-րդ շաբաթը՝ հունիսի 27-ից հուլիսի 1-ը՝ Մերի Գրիգորյան և ընկերներ․․․
Արևելյան դպրոցի դասավանդողները բլոգներում հրապարակել են հեղինակային մանավարժության ուսումնական չորս շրջանները․․․Սեդա ՎիրաբյանՏաթև ՍահակյանԱրմինե ՄովսիսյանԱնի ՄրտեյանՇարունակելի․․․