«Սեբաստացու օրեր» նախագծի շրջանակում Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններն այցելեցին «Տիգրան Հայրապետյանի» անունը կրող գրադարան, որտեղ իրականացրեցինք շրջայց, սովորողները ծանոթացան գրադարանից օգտվելու կանոնների հետ, հետաքրքիր զրույց ունեցան բանաստեղծ Գյուլնարա Իվանյանի հետ, տարբեր հետաքրքիր հարցեր ուղղեցին բանաստեղծին, իսկ վերջում ընկեր Սյուզին Վարդենիսի բարբառով ընթերցեց Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը: Ամփոփումն՝ այստեղ: