Լիսիցյանական շաբաթ. «Տիկնի պսակ» նախագծի շրջանակում սովորողների հետ սկզբում աշխատեցինք համակարգիչներով, Paint նկարչական ծրագրի միջոցով նկարեցինք հարս ու փեսա, ստացվեցին մեկը մյուսից հետաքրքիր նկարներ: Հաջորդ օրն իրականացրեցինք տեխնոլոգիական գործունեություն, մեզ օգնեց տեխնոլոգ Թամար Հարությունյանը, ով սովորողների հետ պատրաստեց հարս ու փեսա: Իսկ արդեն ստուգատեսային հինգշաբթին երաժշտաթատերական էր: 5 տարեկանները Լիսիցյանական շաբաթն ամփոփեցին միասնական երգերով, պարերգերով, օրհնանք-մաղթանքներով, ազգային խաղեր խաղալով: Ամփոփումը՝ դասարանական բլոգում: