«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակում ֆիլմի դիտում, քննարկում ունեցանք նախագծի համակարգող Իվետա Ջանազյանի և 4-րդ դասարանի սովորողների հետ։ «Արևորդի» փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածության մակարդակը, ինչպես նաև խթանել Հայաստանի և Կովկասյան ամբողջ տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումները։ Միասին դիտեցինք Պարի և պուրի ֆիլմը և ունեցանք հետաքրքիր զրույց-քննարկում: Լուսաբանումը՝ դասարանական բլոգում։