Սեպտեմբերի 6-ին Արևելյան դպրոցի 5 տարեկանների հետ այցելեցինք «Տիգրան Հայրապետյան» գրադարան: Սովորողների հետ նախ զրուցեցինք գրադարանում գտնվելու կանոնների մասին, այնուհետև քայլքով, երգով, ընթերցումով գնացինք դեպի Մայր դպրոց, որտեղ էլ գտնվում է մեր գրադարանը։ Այնտեղ շնորհավորեցինք ընկեր Լուսինեին, քանի որ այդ օրը նրա ծննդյան օրն էր, այնուհետև ընկեր Լուսինեն ներկայացրեց գրադարանը, որից հետ դիտեցինք մուլտֆիլմ, քննարկեցինք, իսկ վերջում 5 տարեկանները ստացան տեխնոլոգիայի աշխատանքային գիրք-տետրեր, ոգևորված և բարձր տրամադրությամբ վերադարձանք Արևելք: Սա սովորողների առաջին այցելությունն էր գրադարան։ Լուսաբանումը՝ այստեղ: