Արևելյան դպրոցի մի խումբ երրորդ դասարանցիներ ընտանեկան դպրոցներով «Ելք» ճամփորդությամբ: Դեպի Արատես նախագծով մեկնել էին եռօրյա ճամբարի:Սեբաստացիներին բնորոշ համերաշխությամբ Երևան – Արտաշատ – Երասխ — Սևակավան – Զանգակատուն – Գետափ — Եղեգիսի կիրճ – Շատին – Եղեգիս – Հերմոն — Արատես երթուղով , մեծ ու փոքրով ճանապարհ ընկանք: Հաղթահարեցինք Սմբատաբերդի բարձունքը:Չնայած դժվարություններին, շոգին, հետո անձրևին, անգամ 2 տարեկան Սեբաստացիները կարողացան բարձունքը հաղթահարել: