Այսօր ունեցա հանդիպում Արևելյան դպրոց դիմած 4-րդ և 5-րդ դասարանների թվով հինգ սովորողների հետ:
Խոսեցինք կրթահամալիրի կայքերի, ենթակայքերի, բլոգների ու էլեկտրոնային հասցեների մասին: Հետաքրքիր բացահայտում արեցի: Բոլոր հինգ սովորողները արդեն լավ տեղյակ էին կրթահամալիրում իրականցվող հեղինակային մանկավարժությունից, ուսուցման ընթացքից, ճամփորդություններից: Հետաքրքվեցի, թե ինչպե՞ս են որոշել դիմել հենց մեր կրթահամալիր և ստացա սպառիչ պատասխան, այն էր, որ իրենք մի լավ տնտղել են, տարբեր կապերով հետաքրքրվել կրթահամալիրից, գտել ծանոթ սովորողներ, ովքեր սովորում են մեր մոտ և այդպես որոշել, որ անպայման ուսումը պետք է շարունակեն «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:
Պատմում է Սմբատ Պետրոսյանը։