Քանդակագործության փառատոնին ընդառաջ Արևելյան դպրոցի «Խխունջ ջոկատի» ճամբարականներն այցելել էին Նարեկի և Վաչագանի պապիկի՝ խաչքարագործ Վարազդատ Համբարձումյանի արվեստանոց, որտեղ վարպետ պապիկը ներկայացրեց իր աշխատանքները, սովորեցրեց, թե ինչպես են փորագրում քարի վրա: Ճամբարականներն այնքան տպավորված էին, որ չէին ցանկանում արվեստանոցից հեռանալ: Ասաց, որ սեբաստացիներին միշտ սիրով սպասում է իր արվեստանոցում: