«Ճանաչենք հրաշագործ մեղվին» նախագծով երրորդ դասարանցիների հյուրն էր մեղվաբույծ,հայրենագետ Արմինե Գոգինյանը, ով իր սովորողների հետ շատ հետաքրքիր վարպետության պարապմունք անցկացրեց: Խոսեցինք մեղուների, նրանց կենսակերպի, առանձնահատկությունների մասին, ինչպես նաև սովորեցինք, թե ինչպես պետք է վարվել, որպեսզի խուսափենք մեղվի խայթոցից:
Երրորդ դասարանցիները նախապես հետազոտական աշխատանք էին կատարել՝ տարբեր աղբյուրներից կարդացել, մշակել և ձայնագրել էին մեղուների մասին նյութեր:
Նախագծին անրադարձել են «Խխունջ ռադիոյի» լրագրողները.