«Կանաչ անկյուն» նախագծի շրջանակներում, Արևելյան դպրոցի, 1-1 դասարանի սովորողների հետ այցելեցինք Քոլեջի Ջերմոց- լաբորատորիա։ Կատարեցինք շրջայց, սովորողները հիացած էին ջերմոցի կենդանիներով և բույսերով։ Ընկեր Գոհարի և տիկին Շողիկի օգնությամբ, ընտրեցինք հինալի բույսեր, որոնցից վերցրեցինք կտրոններ։ Այնուհետև վերադարձանք Արևելյան դպրոց և իրականացրեցինք նախագծի առաջին փուլը։
Ավելին՝ դասարանական բլոգում։