1983-2021թթ․
Սեբաստացիական առաջին թվագրությունը փորձել եմ հավաքել մի քանի տարի առաջ՝ կրթահամալիրի 25 ամյակին։
Հնարավոր է, որ կարևոր իրադարձություններ բաց եմ թողել, խնդրում եմ լրացնել։ Փոձենք սա դնել շրջանառության ու ամեն տարի սեբաստացիական ստուգատեսի օրերին լրացնենք․․․
Նառա Նիկողոսյան

Հ․ Գ․«Թագավորություն»-ն ավելացավ, քանի որ Անահիտ Գևորգյանը «թվագրությունը» «թագավորություն» է կարդում․․․

1984թ. բացվում է թիվ 183 միջնակարգ դպրոցը:
1985թ. Աշոտ Բլեյանը նշանակվում է թիվ 183 միջնակարգ դպրոցի տնօրեն:
1986թ. Ստեղծվում է հանրապետությունում առաջին  դպրոցական հոգեբանական ծառայությունը:
1987թ. 183 միջնակարգ դպրոցին միանում է Բ-4 թաղի մանկապարտեզը. Միջնակարգ դպրոցը գործում է որպես լուսավորության նախարարության դպրոց-պարտեզ փորձարարական ուսումնադաստիարակչական հիմնարկ:
1987թ. դպրոցում գործում է «Ագաթ» համակարգիչներով կահավորված առաջին դասասարանը։
1988 թ. դպրոցում հայտնվում են առաջին BK համակարգիչները։
1989թ․ Հանրապետությունում առաջին Գիմազիան
1989թ. Երևանի թիվ 183 միջնակարգ դպրոցը վերածվում է ՀՀ բարձրագույն կրթության ու գիտության նախարարության «Մխիթար Սեբաստացի» առաջին կրթական համալիրը հանրապետությունում:
1989թ. ճապոնական Yamaha համակարգիչների գործածում:
1990թ IBM  համակարգիչների կիրառում.  «Նորթոն» DOS օպերացիոն համակարգ, «Չիրայթեր» խմբագրական ծրագիր, որ կրթահամալիրին տրամադրել էր «Խոյակ»  կոոպերատիվը։
1991թ. հայտնվում է առաջին «Մակինդոշ»-ը, որը ծառայում է հրատարակչական ծրագրեր իրականացնելու համար։
1992-1993թթ IBM (186, 286, 386), windows օպերացիոն համակարգի համակարգիչների կիրառում։
1992թ․ Բ-1 թաղի մանկապարտեզն է միանում կրթահամալիրին որպես նախակրթարան(1-4-րդ դասարաններ)
1993թ․ Կրթահամալիրին է միանում Գեղարվեստի դպրոցը
1990-1991 թթ «Ծիր կաթին» թերթի հրապարակում։
1992թ. «Դպիր» գիտամանկավարժական տպագիր հանդես:(2022-ը հոբելյանական է)
1993թ․ մանկավարժական դասարանի ստեղծում, որը հետո դարձավ քոլեջ
1993-1995 Մանկական լրտվական «է՜հեյ» կենտրոն․ դասարանական ձեռագիր թերթեր, ամսագրեր
1993թ. առաջին ուսումնական «Շաղիկ» հրատարակչությունը: Հրատարակվում են «Լուսաստղ» պատանեկան , «Շաղեր» մանկական ամսագրերը:
1994-1995թթ. հրատարակվում են կրթահամալիրի մանկավարժության առաջին սերնդի դասագրքերը, որոնք սկսվում են գործածվել Հայաստանի դպրոցներում:
1996թ. «Pentium-1» մակնիշի համակարգիչների կիրառում: Համակարգչային կենտրոն-լսարաններ կրթահամալիրի դպրոցներում:
1996-1997թ. հրատարակվում են կրթահամալիրի երկրորդ սերնդի ծրագրերը, մեթոդական ձեռնարկները, ուղեցույցներն ու դասագրքերը, որոնք հայսատանյան դպրոցներում «աղմուկով» սկսեցին յուրացվել:
1998-2001թ. դիմադրության տարիներ. կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը երկու տարի երկու ամիս «գործուղվում» է  «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ կրթահամալիրը երեք տարի գործեց քրեական հետապնդման օղակի մեջ:
2001թ. կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը կրթահամալիրում է. սկսում «Նոր դպրոց» մանկավարժական արդյունավետ դպրոցավարության շրջանը:
2002թ. բացվում է կրթահամալիրի մոդել «Նոր դպրոցը»։ (2022-ը հոբելյանական է)
2001թ. բարի գալուստ «Ինտերնետ», mskh.am։ (mskh-ը 20 տարեկան է)
2003 — 2005 թթ 1-ին դասարանից սկսած «Համակարգչային գրագիտություն և ինտերնետ» առարկայի ներմուծում:
2002-2006թթ. «Թվային միջոցները ուսուցման գործիքներ» ուսուցիչների մասնագիտական զարգացման սեմինարներ:
2007թ. Մեդիագրադարանի ծնունդը։
2007թ. Առաջին էլեկտրոնային գրատախտակի մուտքը կրթահամալիր:
2006թ. ԿԳ նախարարությունը կրթահամալիրում նախաձեռնում է «Հեղինակային մանկավարժության ծրագրերի իրագործման արդյունքներ և խնդիրներ» օրակարգով  հավաքը:
2006թ. Սկսում է «Դպիր» էլեկտրոնային մանկավարժական ամսագրի հրատարակումը
2008թ. «Անհատական համակարգիչն ու ինտերնետը՝ ուսուցման միջոց» ծրագիրը կրթահամալիրում:
2008-2009թթ. «Համակարգչային գրագիտություն և ինտերնետ» առարկան անհետանում է ուսումնական պլաններից ու ձուլվում, ներառվում  առարկայական ծրագրերին:
2008թ. մենք բացում ենք Մեդիայի դռները հանրակրթական դասարանի առաջ ու սկսում «Խելատախտակը դասարանում» ծրագիրը։
2009թ Կրթահամալիրը նախաձեռնեց ու սկսեց Հանրակրթական Դիջիթեք միջազգային ամենամյա ստուգատեսը։
2010թ. Մայքրոսոֆթի ստեղծած ուսումնական գործիքների ամբողջական կիրառում,  Ֆիրմա Ալֆան  20 նոր էլեկտրոնային գրատախտակի հարմար գնային առաջարկով ապահովում է առկա ու ձևավորվելիք ՏՀՏ խորացված ուսուցման դասարանները, INTEL ֆիրման Հայաստանում իր ներկայացուցչի` «Unicomp»-ի միջոցով 30 նոթբուք է նվիրում կրթահամալիրին: Առաջին անգամ Հայաստանում սկսում ենք հանրակրթության մեջ նոր փուլ` մեդիագիր ուսուցում:
«[email protected]ն հանրակրթական դպրոցում»:
2010թ Ինթել ֆիրմայի «Անհատական դասընկեր-համակարգիչ» պիլոտային ծրագիրը կրթահամալիրի 2-րդ, 8-րդ դասարաններում:
2011-2012-ում՝
 «Նոթբուքի ինձ դասընկեր» ծրագրի 30-ի չափ հանրակրթական դասարաններ, որտեղ ուսուցիչը և սովորողը դպրոց են հաճախում նոթբուք-նեթբուքով.
դասարանում էլեկտրոնային գրատախտակ, թվային այլ միջոցներ, անլար ինտերնետ
մեդիագրադրան, դրա բաժանորդ ուսուցիչ և սովորող
ուսուցում օտար լեզուների և ինտերնետի մշտական կիրառմամբ
ուսումնական կայքը ինքնարտահայտման, դրսևորման և սոցիալական շփման միջավայր:
Սկսած 5 տարեկանների նախապատրաստական դասարանից` բոլոր դասարաններում համացանցին միացած համակարգիչ և պրոյեկտոր: Կրթահամալիրի հանրակրթական դասարաններում և ուսումնական կենտրոններում 52 էլեկտրոնային գրատախտակ, էլեկտրոնային գրիչների 15 հավաքածու:
Մեդիատեխնոլոգիաները, անգլերենը, ռուսերենը դասավանդվում են առաջին դասարանից: Սովորողը հանրակրթական դասընթացների և իր ընտրությամբ գործունեության (խորացված ուսուցում) ժամանակ գործնականում կիրառում է ՏՀՏ և օտար լեզուներ:
Ամբողջացող mskh.am բազմալեզու ուսումնական-սոցիալական ցանցում կրթահամալիրի հանրակրթական դպրոցները, կենտրոնները, դասարանները, խմբերը, դասավանդողները և սովորողները ստեղծում են իրենց անհատական էջերը:
mskh.am-ում շուրջտարյա մեդիաօլիմպիադա, որին մասնակցում են Երևանի, ՀՀ մարզերի և արտերկրի դպրոցականները:
Ամենամյա Հանրակրթական Դիջիտեքի («Թվային միջոցները ուսուցման արդյունավետ գործիքներ» ստուգատես), այլընտրանքային մեդիափառատոնի և ռոք փառատոնի կազմակերպում:
Դասավանդողները և սովորողները ՏՀՏ, մեդիա- և վեբ-հմտությունները անընդհատ զարգացնում են ամենօրյա փոխօգնության, ուսումնական պարապմունքների և մշտական սեմինարների միջոցով։
2011թ. Մոբիլ Աստղացուցարան, աստղադիտակ կրթահամալիրում
2010 Սերվեր
2011թ. Կրթահամալիրը նախաձեռնեց ու սկսեց Էկոտուր միջազգային ամենամյա ստուգատեսը
              TV mskh, ռադիոներ
 2012թ. կրթահամալիրը անցնում է էլեկտրոնային մատենավարության:
2012թ․ Կրթահամալիրի ուսուցչական «Սեբաստացիներ» երգչախումբ․ Գեղարվեստական ղեկավար՝ Հարություն Թոփիկյան
2013 թ. Բլոգը որպես անհատական ուսումնական տարածք կրթահամալիրի սվորողների ու դասավանդողների համար:
2014թ․
2015թ․ Կրթահամալիրի դպրոց-պարտզները վերանվանվեցին՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային
2016թ․ Հեռավար կրթության կազմակերպում 1-12-րդ դասարաններում(50 սովորող աշխարհի տարբեր ծայրերից)
2017թ․ Ուսումնական ագարակ
2018թ․ առաջին ուսումնական Վերնատունը կրթահամալիրի քոլեջում
2018թ․ Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց
2019թ․ Խաղողի ու գինու դպրոց
2020թ․ covid 19-ը համավարակով՝ ընտանեկան դպրոցների ցանց

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով