ՀՐԱՄԱՆ 453

10.06.2021թ.

Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 18 մայիսի 2021 թվականի N 785-Ա/2 հրամանը՝

1. հաստատել Արևելյան դպրոց-պարտեզի 4-րդ դասարանների ուսումնական տարվա ամփոփման կարգը:

  • ուսումնական չորրորդ շրջանի, ուսումնական տարվա գործունեության արդյունքներն ամփոփումը՝ 14.06-19.06.
  • ուսումնառության պայմանագրով որոշված դրամական պարտավորությունների կատարման վերջնաժամկետ՝ 19.06
  • ստուգման մասնակիցների ցուցակի հաստատումը՝ 21.06

2. հաստատել 4-րդ դասարանի սովորողների գիտելիքների ստուգման ժամանակացույցը, հանձնաժողովների կազմերը, կազմակերպման կարգը՝ ըստ հավելվածների  ((հավելված 1, հավելված 2).

3. հանձնարարել գրասենյակի ղեկավարին` սովորողներին անհատապես ծանոթացնել հրամանին:

Արևելյան դպրոցի ղեկավար՝               Ն. Նիկողոսյան

Հավելված 1

2020-2021 ուսումնական տարի
4-րդ դասարանի սովորողների գիտելիքների ստուգման ժամանակացույց, հանձնաժողովների կազմ

ԱռարկանՕրերկազմակերպիչներՍտուգող
Մայրենի22.06.2021Աննա Ստեփանյան,
Նունե Խաչիկօղլյան,
Մարիանա Գևորգյան
Մարինե Ամիրջանյան
Մաթեմատիկա25.06.2021Քրիստինե Պողոսյան,
Անի Մրտեյան
Մարինե Ամիրջանյան
Սմբատ Պետրոսյան
Արմինե Սաֆարյան


Հավելված 2

Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մայրենիից

Իրավական հիմքերը

4-րդ դասարանի մայրենիի ավարտական ամփոփումը կատարվում է ըստ հանրակրթության պետական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցն ավարտողին ներկայացվող ընդհանրական պահանջների․

  1. ազատ գրավոր և բանավոր հաղորդակցվի գրական հայերենով,
  2. կարդա, հասկանա, վերարտադրի պարզ գեղարվեստական և տեղեկատվական տեքստեր,
  3. ձևակերպի տեքստի հիﬓական գաղափարը

4-րդ դասարանի մայրենիի հեղինակային ծրագրի ամփոփում-ստուգատեսի հիմքում դրվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող մայրենիի հեղինակային ծրագրի խնդիրների իրականացման ուսումնասիրությունը։
Այդ խնդիրներն են․

  • գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.
  • սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զորացում.
    -մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).
  • վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում.
  • լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում.
  • hամացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում։


Մայրենիի ամփոփում-ստուգատեսն իրականացվում է երկու փուլով․

  • ճամբարային՝ 31․05-11․06
  • գրավոր միասնական աշխատանք՝ 22․06, ժամը՝ 09․00


Ճամբարային փուլում սովորողն իրականացնում է մայրենիի ստուգատեսային նախագծերը։ Իր բլոգում բացված ստուգատեսային էջում տեղադրում է  բոլոր նախագծերն՝ իրենց արդյունքներով։
Ճամբարային փուլում սովորողն իր հետ ունենում է աշխատանքի համար անհրաժեշտ թվային գործիքներ։

Գրավոր միասնական աշխատանքին սովորողը ներկայանում է անհատական համակարգչով։
Առաջադրանքն ստանում է իր էլ․փոստին։ Առաջադրանքը տեղադրում է իր բլոգի մայրենիի ստուգատեսային էջում։ Աշխատանքի կատարման համար տրվում է 40 – 60 րոպե (60 րոպե՝ հատուկ կարիք ունեցող սովորողներին)   ։ Կատարելուց հետո սովորողը էջի հղումն ուղարկում է իր ուսուցչին։

Առաջադրանքը գնահատվում է 10 միավորանոց համակարգով։

Ստուգատեսային փուլերը լուսաբանվում են դպրոց-պարտեզի ենթակայքում։

Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մաթեմատիկայից

Իրավական հիմքերը

4-րդ դասարանի մաթեմատիկայի ավարտական ամփոփումը կատարվում է ըստ հանրակրթության պետական չափորոշիչի՝ կրտսեր դպրոցն ավարտողին ներկայացվող ընդհանրական պահանջների․

  1. ազատ գրավոր և բանավոր թվաբանական գործողությունների կատարում, հաշվում,
  2. կարդա, հասկանաառաջադրանքը, տարբերակի պայմանը, պահանջը:

4-րդ դասարանի մաթեմատիկայի հեղինակային ծրագրի ամփոփում-ստուգատեսի հիմքում դրվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գործող մաթեմատիկայի  հեղինակային ծրագրի խնդիրների իրականացման ուսումնասիրությունը։
Այդ խնդիրներն են․

  • բանավոր հաշվելու կարողության հմտություն,
  • ստեղծագործական կարողությունների, լեզվատրամաբանական և ալգորիթմական մտածողության, թվաբանական գիտելիքի և մեթոդների, դրանք գործնական իրադրություններում կիրառելու հմտություն,
  • դիտարելու, կռահելու ուսումնասիրելու, եզրակացույուններ կատարելու հմտություն,
  • համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում, մեդիահմտությունների զարգացում:


Մաթեմատիկայի ամփոփում-ստուգատեսն իրականացվում է երկու փուլով․

  • ճամբարային՝ 31․05-11․06
  • գրավոր միասնական աշխատանք՝ 25․06, ժամը՝ 09․00


Ճամբարային փուլում սովորողն իրականացնում է մաթեմատիկայի ստուգատեսային նախագծերը։ Իր բլոգում բացված ստուգատեսային էջում տեղադրում է  բոլոր նախագծերն՝ իրենց արդյունքներով։
Ճամբարային փուլում սովորողն իր հետ ունենում է աշխատանքի համար անհրաժեշտ թվային գործիքներ։

Գրավոր միասնական աշխատանքին սովորողը ներկայանում է անհատական համակարգչով։
Առաջադրանքի հղումը ստանում է իր էլ․փոստին։ Սովորողը բացում է առաջադրանքի հղումը  և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո, կամ հատկացված ժամանակը լրանալուց հետո սովորողը  «Google Forms»-ից առաջադրանքը՝ պատասխանով, բերում է բլոգ՝ մաթեմատիկայի  ստուգատես բաժին,  տեղադրում է առաջադրանքները՝ պատասխաններով, որից հետո սեղմում է ուղարկել («Submit» կամ «Готово» ) կոճակը: Աշխատանքի կատարման համար տրվում է 40 – 60 րոպե (60 րոպե՝ հատուկ կարիք ունեցող սովորողներին)  ։
Առաջադրանքը գնահատվում է 10 միավորանոց համակարգով։

Ստուգատեսային փուլերը լուսաբանվում են դպրոց-պարտեզի ենթակայքում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով