հունիսի 14-ից օգոստոսի 20

Հուլիսի 14-ից օգոստոսի 20-ը Արևելյան դպրոցը գործում է որպես ամառային բաց ճամբարներ՝ մինչև 15-20 հոգիանոց ջոկատներով․ Ճամբարը 5-օրյա է, ժամը 9։00-17։00։
Հունիս ամսվա հայտագրումը՝ այստեղ․․․

6-10  տարեկանների համար, որ ամառն անցկացնում են Երևանում։
Հնգօրյա ուղեգրի արժեքը՝ 10.000 դրամ: Օրինական ներկայացուցչի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր, գումարը փոխանցվում է կրթահամալիրի հաշվեհամարին․․․( Բանկային հաշվի համարը` Հ/Հ900018003203 ՀՀ ՖՆ Գործառնական վարչություն, Լրացնում եք՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիր, Արևելյան դպրոց, ճամբարականի անուն, ազգանուն, )

— Ֆիզիկական միջավայրում
Ուսումնական բաց, գրավիչ միջավայր, հագեցած առօրյա, 2 անգամյա առողջ սնունդ
Ծրագրում․ Սուգատեսային ամառ
լող, երաժշտություն, ընթերցանություն, ֆիլմեր, շախմատ, մարմնակրթություն, հայրենագիտական ճամփորդություն, Քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոն 2021․ Հազարան հավք
Բանգլադեշյան պլեների ուղեցւյց


Ամառային լողափեր
Արևելյան դպրոցում գործում  է 2 լողափ`2-5 տարեկանների, 6-10 տարեկանների:

2-5 տարեկանների լողափը նախատեսում ենք Արևելյան դպրոցի պարտեզի բակի արևելյան մասում: Լողափին կից՝ աջ մասում, ծառերի ստվերում պադոնե սեղաններ, աթոռներ, կոճղեր ու գամակներ, Ցնցուղներ…
2-5 տարեկանների լողափի պատասխանատուն դաստիարակներ են:

6-10 տարեկանների լողափը Արևելյան դպրոցի պարտեզի ներքևի մասում է՝ մուտքից աջ:  Լողափերի անվտանգության համար բակի երեք մուտքերը՝ հյուսիսի, արևելքի, հարավի, պաշտպանված են փայտյա ցանկապատով…

6-10 տարեկանների լողափի պատասխանատուն  ջոկատավարն  է:
Լողափի համար օգտագործվում են նաև պադոնները, որոնց վրա պառկում են ու արևահարվում: Լողափի ցնցուղը, ֆիլտրը,  աշխատում են:

Ամառային  լողափից օգտվելու կարգ

Լողափից օգտվելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողափում գործող կարգապաhական  և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք նպաստում և ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը:

Երեխաների անվտանգության համար պատասխանատվություն է կրում, տվյալ ջոկատի ղեկավարը:

Լողափը բացվում է  առավոտյան ժամը 9.30-ից և փակվում է 4.30-ին:

Լողավազաններից օգտվում են՝

  • Ճամբարական ջոկատները
  • Նախակրթարանը

Լողափում արգելվում է՝

  • Լողավազան մտնել առանց ցողվելու
  • Առանց պատասխանատուի թույլտվության և հսկողության մտնել ջուրը
  • Ջուրը մտնել և դուրս գալ առանց հողաթափերի

 Ճամբարը բաց է բոլոր 6-10 տարեկանների համար․․․

  • Ճամբարում պահպանվում են սահմանած բոլոր անվտանգության կանոնները:
  • Ճամբարականների թիվը խմբում կարող է լինել մինչև 10-15 ճամաբարական:
  • Ճամբարականների հետ աշխատում է մեկ ջոկատավար: Խմբում ավել ճամբարական լինելու դեպքում խումբը կիսվում է:

Ճամբարից օգտվելու անվտանգության կանոններ.

  • Դպրոցի բակից ճամբարականն ինքնուրույն, միայնակ է  մտնում դպրոց,
  • Դպրոցի մուտքի մոտ ճամբարի ղեկավարը ջերմաչափում է ճամբարականին, գրնցում մատյանում,
  • Ճամբարականն ախտահանում է ձեռքերը և գնում դեպի լողափի տարածք,
  • Ճամբարականները հանդերձարանում փոխվում են հերթով՝ յուրաքանչյուր հանդերձարանում մեկ հոգի, հագուսը դնում մյուս ճամբարականների հագուստից հեռու․
  • ճամբարականների օրվա գործունեությունը կազմակերպվում է հիմնականում բացօթյա,
  • ճամբարականները սնունդը կազմակերպվում է բացօթյա,
  • ճամբարականների սպասքը կարգի համաձայն ախտահանվում է,
  • Ճամբարականները հնարավորինս փոքր խմբերով են օգտվում լողավազանից,
  • Լողավազան մտնելուց առաջ պարտադիր է ցնցուղը, ձեռքերի ախտահանումը,
  • Լողավազանը շաբաթական մեկ անգամ ախտահանվում է, լվացվում, լողավազանը ֆիլտրվում է, քլորացվում․․․

Ճամբարականն իր հետ ունենում է.

  • Շշով ջուր
  • Ախտահանիչ սփռեյ
  • Լողազգեստ
  • Չսահող հողաթափ
  • Սրբիչ
  • Լողի գլխարկ /աղջիկներ/
  • Արևապաշտպան գլխարկ

Նկարագիր՝

Լողորդը լողափ է գալիս համազգեստով և ռետինե հողաթափերով, արևապաշտպան գլխարկով:
Կատարում նախավարժանք, տաքացնում մարմինը: Ջուրը մտնելիս  պարտադիր ցողվում է, ապա առաջանում դեպի լողավազան փայտե արահետի վրայով: Լողալուց հետո կրկին ցողվում է:

Ջրի ջերմաստիճանը— 20-25 աստիճան

Օգտագործվող ախտահանիչ նյութեր
Արկոգել

  1. Լողավազանների ջրի վարակազերծման համար
  • Քլոր- շաբաթական 400 գրամ
  • Այգեցիտ – շաբաթական 1.5 լիտր
  • Խտեցուցիչ – անհրաժեշտության դեպքում
  1. Լողավազանի ջուրը դատարկելուց հետո ախտահանման համար
  • քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)
  • Լողավազանը լվացվում է շաբաթը մեկ անգամ, 2-3 ժամ թողնել արևի տակ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով