Ընթերցողական ֆլեշմոբ Արևելքի Վերնատանը

Այսօր Վահան Տերյանի ծննդյան օրն է, մեկնաբանություն բաժնում տեղադրիր բանաստեղծից քեզ ամենաշատը դուր եկած բանաստեղծությունը։

45 thoughts on “Ծնունդդ շնորհավոր, Վահան Տերյան”
  1. Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
    Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
    Արդյոք կապրե՞ս…

    Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
    Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
    Արդյոք կըզգա՞ս…

    1. Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
      Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
      Արդյոք կապրե՞ս…

      Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
      Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
      Արդյոք կըզգա՞ս…

  2. Ես եմ ,դու ես, ես ու դու
    Գիշերում այս դյութական,
    Մենք մենակ ենք,
    – ես ու դու.
    Ես էլ դու եմ` ես չըկամ…

    Չըկան օրերն ահարկու,
    Չըկա ժամ ու ժամանակ,
    Ուրվական ենք մենք երկու
    Միշտ իրար հետ,միշտ մենակ…

    Մոռացել ենք անցյալում
    Տրտունջք,թախիծ ու խավար.-
    Մի ուրիշ լույս է ցոլում
    Մեղմ ու անուշ
    մեզ համար…

    Ես եմ, դու ես, ես ու դու
    Գիշերում այս դյուական,
    Մենք մենակ ենք-ես ու դու,
    Ես էլ դու եմ` ես չըկամ…

  3. Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
    Լուռ ու տխուր,
    Հեզ գունատվող աստղի նըման։

    Ես գնում եմ տրտում-մենակ,
    Անժամանակ
    Ծաղկից ընկած թերթի նըման։

    Դու գնում ես՝ չգիտեմ ուր,
    Սրտակըտուր
    Լացըդ պահած իմ հայացքից։

    Ես գնում եմ լուռ անտրտում,
    Բայց իմ սրտում
    Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ…

  4. Հայրենիքում իմ արնաներկ
    Գիշերն իջավ անլույս ու լուռ.
    Այնտեղ, ուր կար այնքան սիրերգ
    Եվ վարդի բույր, և սրտի հուր։
    Ամեն մի միտք հիմա մի վերք,
    Ամեն հայացք հատու մի սուր,
    Արնոտ դիերն են համր ու մերկ
    Նայում երկինք անզոր ու զուր։
    Մի օր ինչ վառ ծաղկեց մոգված
    Մեր նաիրյան սիրտը բեկված,
    Հրով որքա՜ն խորհրդավոր,
    Ահա որպես ծաղիկ թեքված
    Մեր հին հոգին համր ու մոլոր,
    Ա՜խ, և անզո՛ր և անարգվա՛ծ…

    [1917]

  5. ԵՐԳ
    Կուրծքը հեւ առած, հավքից թեւ առած,— ե՞րբ կըգա նա.
    Իմ սրտում սառած այս աշունը թաց — ե՞րբ կըգնա նա։

    Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
    Իմ հիվանդ կրծքին, իմ արնոտ վերքին կըմոտենա՞…

    Իմ թախծոտ հոգին, ցավըս անմեկին կամոքե՞ նա,
    Որ սիրտս ցաված, հոգիս բեզարած հանգստանա։

  6. Լույսն էր մեռնում, օրը մթնում.
    Մութը տնից տուն էր մտնում.
    Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
    Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

    Աղբյուրն անուշ հեքիաթի պես
    Իր լույս երգով ժպտում էր մեզ.
    Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
    Որպես քնքուշ իրիկվա փայլ։

    Անակնկալ բախտի նըման,
    Հայտնվեցիր պայծառ-անձայն.
    Անջատվեցինք համր ու հանդարտ,
    Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

  7. Ինձ թաղեք, երբ կարմիր վերջալույսն է մարում.
    Երբ տխուր գգվանքով արեգակը մեռնող
    Սարերի արծաթե կատարներն է վառում,
    Երբ մթնում կորչում են ծով ու հող…
    Ինձ թաղեք, երբ տխուր մթնշաղն է իջնում,
    Երբ լռում են օրվա աղմուկները զվարթ,
    Երբ շողերն են մեռնում, ծաղիկները — ննջում,
    Երբ մթնում կորչում են լեռ ու արտ։
    Իմ շիրմին դալկացող ծաղիկներ ցանեցեք,
    Որ խաղաղ ու հանդարտ մահանան.
    Ինձ անլաց թաղեցեք, ինձ անխոս թաղեցեք.
    Լռությո՜ւն, լռությո՜ւն, լռություն անսահման…

  8. Խաղաղ գիշերով դու կըգաս ինձ մոտ,
    Քնքուշ ձեռներըդ ես կըհամբուրեմ ,
    Կըցրեմ կյանքի հուշերը ցավոտ
    Ու հեքիաթային լույսեր կվառեմ…
    Երկար մազերդ կարձակես ազատ,
    Հիվանդ գլուխըդ կըդնես կրծքիս
    Կըլինես քնքո՜ւշ, մոտի՜կ, հարազատ,—
    Անուշ խոսքերով կըդյութես հոգիս…
    Պայծառ աշխարհում կըլինենք մենակ,
    Ցավ կյանքի մեռնող լույսերից խաբված,
    Կերազենք անհուշ, անվերջ ու անհագ,—
    Հեքիաթ աշխարհում առհավետ կապված..

  9. ԱՇՈՒՆ

    Դալուկ դաշտեր, մերկ անտառ…
    — Մահացողի տըխո՜ւր կյանք…
    Անձրև, քամի, սև կամար…
    — Սրտակտուր հեկեկանք։
    Միգում շողաց մի ցուրտ լույս.
    — Օ՜, արդյոք կա՞ վերադարձ.—
    Մահացողի անզոր հույս,
    Վհատ սրտի տխուր հարց…
    Անուժ ցավի ցուրտ կապար…
    Մահացողի տխուր կյանք.
    — Անմխիթա՜ր, անսպա՜ռ
    Վհատության հեկեկանք…

  10. Արդյոք կապրե՞ս սիրտըս մաշող կարոտը հեզ…
    Չարտասանված, սրտում թաղված երազներըս աստեղաշող
    Արդյոք կապրե՞ս…
    Արդյոք կըզգա՞ս սիրտըս այրող սերը երազ…
    Այն խոսքերը, այն երգերը, որ քեզ ասել ես չեմ կարող.
    Արդյոք կըզգա՞ս…

  11. Մշուշի միջից,— տեսի՜լ դյութական,—
    Բացվում է կրկին Նաիրին տրտում.
    Ո՞ր երկրի սրտում թախիծ կա այնքան,
    Եվ այնքան ներում — ո՞ր երկրի սրտում.
    Որտե՞ղ են քարերն այնպես վերամբարձ
    Ձեռների նըման պարզված երկնքին,
    Որտե՞ղ է աղոթքն այնպես վեհ ու պարզ
    Եվ զոհաբերումն այնպես խնդագին…
    Որտե՞ղ է խոցում այնպես չար ու խոր
    Սիրտը մարդկային դաշույնը քինոտ.
    Որտե՞ղ է հոգին այնպես վիրավոր,
    Եվ անպարտ երկիրն այնպես արյունոտ…

    [1915]

  12. Հայտնություն

    Գարնան անուշ աղմուկով,

    Գարնան երգով դու եկար.

    Փայլով, փառքով ու շուքով,

    Խնդությունով խելագար….

    Սիրտըս անուշ խոցեցիր

    Արևավառ քո սրով,

    Սև օրերըս այրեցիր

    Գեղեցկությամբ ու սիրով։

    Սիրտըս լիքն էր մութ մեգով,

    Սիրտըս թույլ էր ու տկար,—

    Գարնան անուշ աղմուկով,

    Գարնան երգով դու եկար…

    1. ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

      Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
      Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
      Անձրև՜ ու անձրև …
      Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
      Անհանգստություն…
      Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
      Անցած լույսերից, անցած հույզերից
      Տառապել կրկին.
      Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
      Իմ հիվանդ հոգին…
      Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
      Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
      Ինչո՞ւ ես հիշում.
      Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
      Կյանքի մշուշում…
      Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
      Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
      Ես ցուրտ մշուշում.
      Իմ հոգու համար չկա արշալույս —
      Անձրև՜ է, աշո՜ւն…

  13. ՏԽՈՒՐ ԶՐՈԻՅՑ

    Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր,
    Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան.
    Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր,
    Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։
    Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.—
    Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման,
    Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ,
    Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։
    Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ,
    Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.—
    Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր
    Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա…

  14. ՀՈԳՆԱԾՈԻԹՅՈԻՆ

    Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված,
    Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ.
    Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած,
    Երազել գալիք ջրերի համար։

    Ես չար հոսանքով մղված եմ հեռուն,
    Եվ անվերադարձ փակված է ուղին.
    Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն,
    Մատնված մութին և մառախուղին։

    Մի անմայր մանուկ, հեկեկանքներից
    Հոգնած ու բեկված — ննջել է ուզում.
    Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից,
    Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում…

  15. ՀՈԳՆԱԾՈԻԹՅՈԻՆ

    Ես մի ճամփորդ եմ մթնում մոլորված,
    Ու հոգնած սիրտըս դարձել է խոնարհ.
    Չեմ ուզում կանչել ցնորքըս մեռած,
    Երազել գալիք ջրերի համար։

    Ես չար հոսանքով մղված եմ հեռուն,
    Եվ անվերադարձ փակված է ուղին.
    Մի որբ մանուկ է հոգիս մոլորուն,
    Մատնված մութին և մառախուղին։

    Մի անմայր մանուկ, հեկեկանքներից
    Հոգնած ու բեկված — ննջել է ուզում.
    Մի՛ վրդովեք դուք, մի՛ տանջեք նորից,
    Մի՛ տանջեք նորից — հանգչել է ուզում…

  16. Վահահան Տերյան
    Լույսն էր մեռնում, օրը մթնում.
    Մութը տնից տուն էր մտնում.
    Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
    Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

    Աղբյուրն անուշ հեքիաթի պես
    Իր լույս երգով ժպտում էր մեզ.
    Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
    Որպես քնքուշ իրիկվա փայլ։

    Անակնկալ բախտի նըման,
    Հայտնվեցիր պայծառ-անձայն.
    Անջատվեցինք համր ու հանդարտ,
    Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…
    Ինձ շատ դուր եկավ այս բանաստեղծությունը։

  17. ԿԱՐՈՒՍԵԼ

    Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել…

    Հեքիաթ էր, և հմայք, և անծիր
    Խնդություն մշուշում վարդագույն,
    Դու նենգոտ քնքշությամբ ժպտացիր
    Արևոտ ժպիտով իմ հոգուն…

    Սիրո խոսք, և համբույր, և խոստում…
    — Արբեցե՛ք այս անուշ համերգում,—
    Արդյոք մե՞նք, թե՝ խոսքե՞րն են ստում,
    Արդյոք մե՞նք, թե՝ աշխարհն է երգում։

    Պտտվի՛ր, պտտվի՛ ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել…

    Կար հեռու մի երկիր թովչական,
    Արև էր ոսկեղեն աշխարհում.
    Շողացին, ժպտացին — էլ չըկան,
    Էլ չըկան պատրանքները սիրուն։

    Ե՛վ թախիծ, և՛ տրտունջ, և՛ տանջանք,
    — Դո՞ւ ես այն, թե՝ աշխա՞րհն է լացում. —
    Խավարիր, խաբուսիկ անրջանք,
    Հեռավոր օրերի հիացում…

    Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել…

    Կար մի երգ հեռավոր աշխարհում,—
    Դու այն երգն ես կրկնում հեռավոր —
    «Ես սիրում եմ, դու ինձ չես սիրումս,
    Եվ հին են քո խոսքերը բոլոր…

    Եվ այն վալսը՝ «Անդարձ ժամանակ»,
    Ծառուղին՝ ամայի պուրակում,
    Ե՛վ գիշեր, և՛ համբույր, և՛ լուսնյակ.
    Տաղտկալի՜, ձանձրալի՜ պատմություն…

    Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել…

    Պարում են խելագար խնջույքում,
    — Ով կուզե՝ թող գաղտնիքն իմանա,—
    Ոչ վե՛րջ կա, ոչ ըսկի՛զբ այս երգում,—
    Երեկ՝ ես, այսօր՝ դու, վաղը՝ նա…

    Պտտվի՛ր, պտտվի՛ր, կարուսել,
    Ես քո երգը վաղուց եմ լսել

    Ծնունդդ շնորհավոր Վահան Տերյան

  18. ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

    Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
    Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
    Անձրև՜ ու անձրև …
    Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
    Անհանգստություն…
    Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
    Անցած լույսերից, անցած հույզերից
    Տառապել կրկին.
    Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
    Իմ հիվանդ հոգին…
    Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
    Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
    Ինչո՞ւ ես հիշում.
    Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
    Կյանքի մշուշում…
    Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
    Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
    Ես ցուրտ մշուշում.
    Իմ հոգու համար չկա արշալույս —
    Անձրև՜ է, աշո՜ւն…

    1. Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
      Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
      Անձրև՜ ու անձրև …
      Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
      Անհանգստություն…
      Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
      Անցած լույսերից, անցած հույզերից
      Տառապել կրկին.
      Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
      Իմ հիվանդ հոգին…
      Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
      Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
      Ինչո՞ւ ես հիշում.
      Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
      Կյանքի մշուշում…
      Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
      Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
      Ես ցուրտ մշուշում.
      Իմ հոգու համար չկա արշալույս —
      Անձրև՜ է, աշո՜ւն…

  19. ԱՔՍՈՐԱՎԱՅՐՈՒՄ

    Լուռ է գիշերը։ Սառույց է ու ձյուն…
    Պաղ լռությունը մռայլ է ու չար.
    — Զարթիր, ըղձալի գարնան շառաչյուն,
    — Պայթիր, փոթորիկ, կարող ու պայծառ։
    Լուռ է երկիրը։ Երկինքը ամպոտ.
    Մեկը թախծագին նայում է հեռուն,
    Մեկը կանչում է՝ «Զարթի՛ր, առավոտ»,
    Ու շղթաներով աղմուկ է հանում…
    Ու մի արձագանք… գիշեր է ու ձյուն…
    Հանգիստ ննջում է մռայլ շրջական,
    — Շողա, վրեժի մահաբեր դաշույն
    — Հնչիր, փոթորիկ ժողովրդական…

  20. ԷԼԵԳԻԱ
    Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
    Մութի մանվածը դաշտերի վրա.
    Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
    Անտրտունջ նինջը մահացող օրվա…

    Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
    Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
    Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
    Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

    Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
    Թախիծս խաղաղ անուրջի նման.
    Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
    Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

  21. Լույսն էր մեռնում, օրը մթնում.
    Մութը տնից տուն էր մտնում.
    Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
    Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

    Աղբյուրն անուշ հեքիաթի պես
    Իր լույս երգով ժպտում էր մեզ.
    Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
    Որպես քնքուշ իրիկվա փայլ։

    Անակնկալ բախտի նըման,
    Հայտնվեցիր պայծառ-անձայն.
    Անջատվեցինք համր ու հանդարտ,
    Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

  22. ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ

    Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
    Ճառագայթող քո աչքերով դու եկար,
    Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
    Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
    Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
    Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
    Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
    Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
    Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
    Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
    Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
    Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…
    Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
    Գիշերային արեգակի ճառագայթ,—
    Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
    Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…

  23. ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ

    Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
    Ճառագայթող քո աչքերով դու եկար,
    Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
    Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
    Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
    Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
    Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
    Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
    Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
    Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
    Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
    Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…
    Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
    Գիշերային արեգակի ճառագայթ,—
    Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
    Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…

  24. Վահան Տերյան ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ
    Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
    Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
    Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
    Կըգնամ իմ դժկամ ցավի հետ
    Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
    Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
    Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
    Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
    Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
    Ւմ վերև թող արև չըխնդա.
    Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
    Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…

  25. Գիշերամութ

    Մարգերում իչավ թովիչ կիսամութ,—
    Աշխարհը նորից խորունկ է և լայն.
    Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ,
    Ու սև ջրերում աստղերը ելան…

    Անհաս երկնքից ասեղ առ ասեղ
    Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,—
    Դողացին, ընկան — այնտեղ ու այստեղ,
    Հյուսեցին իրենց շրջանը ոսկյա…

    Լսե՞լ ես արդյոք այս երգը քնքուշ,
    Որ մեղմակարկաչ խոսում է չորս դին,
    Իրար է խառնում երազ ու վերհուշ
    Ու սիրտըդ պարզում քարին ու խոտին…

    Լսե՞լ ես արդյոք այս երգը դյութող,
    Երբ այրում է քեզ մի անուշ թախիծ,
    Երբ քարն ես գրկում, օրհնում ջուր ու հող
    Երբ հեկեկում ես անբարբառ բախտից…

  26. Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ, ամենին մոռանալ

    Մոռանա՜լ, մոռանա՜լ ամեն ինչ,
    Ամենին մոռանալ.
    Չըսիրել, չըխորհել, չափս՛ոսալ —
    Հեռանա՜լ…
    Այս տանջող, այս ճնշող ցավի մեջ,
    Գիշերում այս անշող
    Արդյոք կա՞ իրիկվա մոռացման,
    Մոռացման ոսկե շող…
    Մի վայրկյան ամենից հեռանալ,
    Ամենին մոռանալ.—
    Խավարում, ցավերում քարանալ
    Մեն-միայն…
    Մոռանալ, մոռանալ ամեն ինչ,
    Ամենին մոռանա՜լ…
    Չըսիրել, չըտենչալ, չըկանչել,
    Հեռանալ…

  27. ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ
    Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
    Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
    Անձրև՜ ու անձրև՜…
    Սիրտըս տանջում է ինչ-որ անուրախ
    Անհանգստություն…
    Սպասի՛ր, լսի՛ր. ես չեմ կամենում
    Անցած լույսերից, անցած հույզերից
    Տառապել կրկին.
    Նայի՛ր, ա՜խ, նայի՜ր՝ ցավում է նորից
    Իմ հիվանդ հոգին…
    Անձրև է, աշուն… Ինչու՞ ես հիշում,
    Հեռացա՛ծ ընկեր, մոռացա՛ծ ընկեր,
    Ինչու՞ ես հիշում.
    Դու այնտեղ էիր՝ այն աղմկահար
    Կյանքի մշուշում…
    Դու կյա՛նք ես տեսել, դու կյա՛նք ես հիիշում-
    Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լու՜յս…
    Իմ հոգու համար չըկա արշալույս.
    Անձրև՜ է, աշու՜ն…
    Վահան Տերյան

  28. Ինչ­պե՞ս չը­սի­րեմ, եր­կիր իմ կիզ­ված,

    Պարզ­ված վե­րըս­տին սրե­րին սուր­սայր.

    Ինչ­պե՞ս չը­սի­րեմ – հե­զու­թյամբ լց­ված

    Դու յոթ­նա­պա­տի՛կ խոց­ված Տի­րա­մայր:

    Որ­քան որ ելան՝ ար­յու­նիդ ագահ,

    Դու կա­մա­վոր զոհ – բո­լո­րը տվիր.

    Դու հա­վետ եղար անա­րատ վը­կա –

    Չա­րե­րի կո­խան, խաչ­ված իմ եր­կիր:

    Հր­կեզ քո հո­գին, որ­պես առատ խունկ,

    Աշ­խար­հի հա­մար պար­զե­ցիր ան­պարտ,

    Հեզ ըն­դու­նե­ցիր եր­դում ու եր­կունք,

    Դու ար­քա­յա­բար վեհ ու անա­րատ:

    Ժամ է, ե՛լ նո­րից, իմ ծի­րա­նա­վառ,

    Զրա­հա­վո­րի՛ր խան­դով խն­դա­գին,

    Վա­ռի՛ր եր­կուն­քի գիշ­ե­րում խա­վար

    Հրով մկրտ­ված նա­իր­յան հո­գին…

  29. ՀՐԱՇՔ-ԱՂՋԻԿ

    Հրաշք-աղջիկ, գիշերների թագուհի,
    Ճառագայթող քո աչքերով դու եկար,
    Ոսկե բոցով լցրիր հոգին իմ տկար,
    Հրաշք-աղջիկ, ցնորքների դիցուհի…
    Կախարդ լուսնի հրապուրող շողի պես
    Դու ժպտացիր գուրգուրանքով սեթևեթ,
    Ազատ սիրտըս շղթայեցիր առհավետ,
    Հրաշք-աղջիկ, դո՛ւ, միշտ հաղթող ու միշտ հեզ։
    Դու մի ցավոտ հիացումի երգ գիտես,
    Քո ժպիտում կա խորհուրդի մի փայլանք,
    Քո աչքերում կա մի անանց զմայլանք.
    Դու չըմեռնող մի վայելքի խոսք գիտես…
    Հրաշք-աղջիկ, անհայտ երկրի մանուշակ,
    Գիշերային արեգակի ճառագայթ,—
    Դու իջնում ես՝ կարող, որպես մահու խայթ,
    Քնքուշ, որպես անդարձ բախտի հիշատակ…

  30. ԷԼԵԳԻԱ
    Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ
    Մութի մանվածը դաշտերի վրա.
    Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ,
    Անտրտունջ նինջը մահացող օրվա…

    Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ
    Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում,
    Լռին խոկում են երկինք, գետ ու արտ,
    Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն…

    Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս,
    Թախիծս խաղաղ անուրջի նման.
    Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս,
    Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն…

  31. Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
    Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով.
    Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
    Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…

    Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
    Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
    Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
    Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…

  32. ՄԹՆՇԱՂ
    Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
    Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
    Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
    Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
    Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
    Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
    Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
    Որպես երազ մոռացումի անձավում.
    Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
    Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

  33. ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ
    Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
    Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
    — Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
    Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
    Մոտեցած երկնից աստղերը պայծառ
    Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
    — Իմ լքված սրտի կարոտը անծայր
    Ամեն ինչի մեջ որոնում է քեզ…

  34. Ես եմ ,դու ես, ես ու դու
    Գիշերում այս դյութական,
    Մենք մենակ ենք,
    – ես ու դու.
    Ես էլ դու եմ` ես չըկամ…

    Չըկան օրերն ահարկու,
    Չըկա ժամ ու ժամանակ,
    Ուրվական ենք մենք երկու
    Միշտ իրար հետ,միշտ մենակ…

    Մոռացել ենք անցյալում
    Տրտունջք,թախիծ ու խավար.-
    Մի ուրիշ լույս է ցոլում
    Մեղմ ու անուշ
    մեզ համար…

    Ես եմ, դու ես, ես ու դու
    Գիշերում այս դյուական,
    Մենք մենակ ենք-ես ու դու,
    Ես էլ դու եմ` ես չըկամ…

  35. Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
    Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
    Անձրև՜ ու անձրև …
    Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
    Անհանգստություն…
    Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
    Անցած լույսերից, անցած հույզերից
    Տառապել կրկին.
    Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
    Իմ հիվանդ հոգին…
    Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
    Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
    Ինչո՞ւ ես հիշում.
    Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
    Կյանքի մշուշում…
    Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
    Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
    Ես ցուրտ մշուշում.
    Իմ հոգու համար չկա արշալույս —
    Անձրև՜ է, աշո՜ւն.

  36. Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել

    Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.

    -Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

    Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
    Ծաղիկներն այնպես նազով են փակվում.

    -Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,

    Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

    Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
    Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
    -Կարծես թե մեկը ինձ է երազում,
    Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

  37. Մթնշաղ

    Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
    Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
    Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
    Ցրնորում է կապույտ մութի աշխարհում…
    Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
    Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
    Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
    Որպես երազ մոռացումի անձավում.
    Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
    Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ…

  38. ԱՇՆԱՆ ՄԵՂԵԴԻ

    Աշուն է, անձրև… Ստվերներն անձև
    Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ
    Անձրև՜ ու անձրև …
    Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ
    Անհանգստություն…
    Սպասիր, լսիր, ես չեմ կամենում
    Անցած լույսերից, անցած հույզերից
    Տառապել կրկին.
    Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից
    Իմ հիվանդ հոգին…

    Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում,
    Հեռացած ընկեր, մոռացած ընկեր,
    Ւնչո՞ւ ես հիշում.

    Դու այնտեղ էիր, այն աղմկահեր
    Կյանքի մշուշում…
    Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում —
    Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս…
    Ես ցուրտ մշուշում.
    Իմ հոգու համար չկա արշալույս —
    Անձրև՜ է, աշո՜ւն…

  39. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ
    Լույսն էր մեռնում, օրը մթնում.
    Մութը տնից տուն էր մտնում.
    Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
    Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

    Աղբյուրն անուշ հեքիաթի պես
    Իր լույս երգով ժպտում էր մեզ.
    Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
    Որպես քնքուշ իրիկվա փայլ։

    Անակնկալ բախտի նըման,
    Հայտնվեցիր պայծառ-անձայն.
    Անջատվեցինք համր ու հանդարտ,
    Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով