One thought on “«Կարդում ենք» նախագծով Արևելքի Վերնատանը”
  1. 4. ԳԱՐՈՒՆ
    Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

    Այնպե՛ս գգվող է երեկոն անափ,
    Ծաղիկներն այնպես նազով են փակվում.
    — Շուրջըս վառված է մի անուշ տագնապ,
    Մի նոր հուզում է սիրտըս մրրկում…

    Անտես զանգերի կարկաչն եմ լսում,
    Ւմ բացված սրտում հնչում է մի երգ.
    —Կարծես թե մեկը ինձ է երազում,
    Կարծես կանչում է ինձ մի քնքուշ ձեռք…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով