Արևելյան դպրոցի ճամբարային «Խխունջ ջոկատն» Ազգագրական փառատոնի շրջանակներում այսօր հյուրընկալել էր երաժիշտ, մանկավարժ, ազգային երգ ու պարի, խաղերի ու խաղիկների գիտակ, իմ ու ձեր շատ սիրելի ուսուցիչ տիկին Մարինեին, ով Քոլեջի երկրորդ կուրսի ուսանողների հետ ազգային ընկուզախաղեր ներկայացրեց:

Ճամբարականները մեծ սիրով ու ոգևորությամբ խաղացին, ուրախացան: Այս տարիքում խաղերը շատ կարևոր են, քանի որ զարգացնում են երեխայի կորդինացիան, նպաստում են ուշադրության կենտրոնացմանը, ճարպկության, համագործակցային կարողությունների զարգացմանը:

Տե՛ս այստեղ.

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով