There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts
There live the blind texts

Հեքիաթում մենք ենք․ «Հազարան Հավքը»

Արևելյան դպրոցի 4-րդ դասարանցիները կարդում են ժողովրդական «Հազարան Հավք» հեքիաթը։ Տարբեր հերոսների անուններից պատմում ենք․․․ Ներկայացնում ենք «Կծիկի անունից» պատումը․․․․

Ես սպիտակ կծիկն եմ։ Ծերունին ինձնով ու սև կծիկով գիշեր-ցերեկ էր կծկում, երբ եղբայները մոտեցան։ Նրանք հարցրեցին ծերունուն, թե ճանապարհները ուր են տանում։ Նա պատասխանեց։ Մեծ եղբայրը գնաց մեծ ճանապարհով, միջնեկ եղբայրը՝ միջին ճանապարհով, փոքր եղբայրը՝ նեղով։ Ծերունին ուզում էր համոզել, որ փոքր եղբայրը նեղ փանապարհով չգնա։ Փոքր եղբայրը ասաց, որ պետք է գնա, որ Հազարան հավքին բերի։ Ծերունին օրհնեց տղաին։
Պատումը՝ Արսեն Գրիգորյանի

Բարև ձեզ ես Կծիկն եմ։ Ես ունեմ քույրիկ։ Նրա անունը ցերեկ է, իսկ իմը՝ գիշեր։ Մի հսկա պապիկ իմ քույրիկին և ինձ ամեն օր մանում է։ Երբ ինձ է մանում գիշեր է լինում, երբ քույրիկիս’ ցերեկ։
Եվա Դուզդաբարյան

Ես մի ծերունու կծիկ եմ, նա ինձ ամեն օր գիշեր- ցերեկ էր անում։Օրերից մի օր մեզ են մոտենում Արան թագավորի երեք որդիները և հարցնում՝ թե ու՞ր են տանում այս երեք ճանապարհները։Ես պատասխանեցի,-մեծ ճանապարհով ով գնացել է ետ է եկել,միջին ճանապարհով ով գնացել է կամ եկել է կամ չի եկել,նեղ ճանապարհով ով գնացել է՝ ետ չի եկել։
Ալեքս Հովհաննիսյան

Գիշեր -ցերեկ եմ կծկում, որդիկ գիշերը կծկում եմ ցերեկը պարզում:
— Հե~յ, բարև, ա~խ, գլուխս, վա~յ, գլուխս էլի քարին խփեցի: Ես պարոն Կծիկ Գիշերն եմ, ունեմ գեղեցիկ ընտանիք, հորս հետ շատ լավ ընկերներ ենք: Մենք ամեն օր տեսնում ենք միլիոնավոր մարդկանց, ովքեր գալիս են Հրեղեն Հավքը գտնելու հույսով, բայց ով գնում է հետ   չի գալիս: Դրա համար հայրս չգիտի ի՞նչ ասի, չգիտի ինչպե՞ս նկարագրի: Ահա երեք ձիավոր մոտենում են, վա~յ – վա~յ – վա~յ  կներեք երեք արքայազն:

—  Բարի օր, – ասում են.

— Աս~տծու բարի ,– պատասխանում է հայրս.

— Պապի, էդ ի՞նչ ես անում – հարցնում են  արքայազները:

— Գիշեր – ցերեկ եմ կծկում որդիկ – ասաց հայրս.

— Պապ, շնորհակալ եմ, որ իմ անունը առաջինը ասացիր – շշուկով ասացի ես.

—  Ապա էս ճամաեքը ու՞ր են տանում – ասացին արքայազները.

— Էս մեծ ու միջին ճանապարհներով մարդիկ գնացել են ու հետ են եկել, իսկ էս նեղ  ու քարքարոտ ճանապարհով ով գնացել է ետ չի եկել ,-  հուզված ասաց հայրս:

— Արքայազներից ամենափոքրը աներկյուղ մարդ էր, ամենավտանգավոր ճամփեն բռնեց ու գնաց:

 Հայրս ետևից կանչում էր, այդ տղան պտտվեց նայեց մեզ, հայրս օրհնեց և արքայազնը ճանապարհ ընկավ դեպի արկածային աշխարհ …
Մանե Օհանջանյան

Շարունակել․․․

Թողնել պատասխան

Comment
Name*
Mail*
Website*