4-րդ դասարանի գիտելիքների տուգումների կազմակերպման մասին

Հրաման
29.05.2019թ.

Հիմք ընդունելով ԿԳ նախրարի 2019թ. փետրվարի 22-ի 152-Ա հրամանով
հաստավել է գիտելիքների ստուգման կազմակերպման և անցկացման աշխատակարգը:

  1. Արևելյան դպրոցի 4-րդ դասարաններում մայրենի լեզվից, մաթեմատիկայից ուսումնական երրորդ շրջանի, տարեկան ուսումնական գործունեության արդյունքներն ամփոփել մայիսի 24-ին՝ մինչև ժամը 18.00.
  2. Պետական ստուգման մասնակից սովորողը հրամանգրվում է, երբ չունի ուսումնառության պայմանագրով որոշված վճարման պարտքեր, ամփոփված է 3-րդ ուսումնական շրջանի գործունեության արդյունքները:
  3. Պետական ստուգման մասնակիցներին հրամանագել մայիսի 31-ին՝ մինչև 18:00:

  4. հաստատել Արևելյան դպրոցի 4-րդ դասարանի սովորողների գիտելիքների ստուգման ժամանակացույցը և հանձնաժողովների կազմերը, կազմակերպման կարգը ըստ հավելվածների (հավելված 1, 2,).
  5. մայրենի լեզվից ստուգումը կազմակերպել հունիսի 3-ին, մաթեմատիկայից՝ հունիսի 5-ին, սկիզբը՝ ժամը 10:00.
  6. գրասենյակի ղեկավարին` սովորողներին անհատապես ծանոթացնել հրամանին և կարգին:

Արևելյան դպրոցի  ղեկավար՝    Ն. Նիկողոսյան

Հավելված
12018-2019 ուսումնական տարվա
4-րդ դասարանում գիտելիքների ստուգման հանձնաժողովների կազմը

ԱՌԱՐԿԱՆ օրեր կազմակերպիչներ ՍՏՈՒԳՈՂ
Մարզական նորմատիվներ 30.08.2019 Նառա Հարությունյան Միքայել Ղազարյան
Մայրենի  03.06.2019 Աննա Ստեփանյան, Նունե Խաչիկօղլյան, Մարիանա Գևորգյան Մարինե Ամիրջանյան 
Մաթեմատիկա 05.06.2019 Քրիստինե Պողոսյան,
Լուսինե Բարխուդարյան,
Արմինե Տեր-Արսենյան
Մարինե Ամիրջանյան
Սմբատ Պետրոսյան

Արևելյան դպրոցի  ղեկավար՝    Ն. Նիկողոսյան

Հավելված 2
Չորրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մայրենիից
Իրավական հիմքերը

Հանրակրթության պետական չափորոշչով՝ տարրական կրթության ծրագրի «Հայոց լեզու» ուսումնական բնագավառի նպատակաուղղվածությունը.

մայրենի լեզվով` բանավոր և գրավոր խոսքի միջոցով սեփական մտքերը, հույզերն արտահայտելու, մարդկանց հետ հաղորդակցվելու, շրջապատող աշխարհը և մարդկանց հասկանալու, բնության, հասարակության և մարդու մասին գիտելիքներ ստանալու, հայերենով ստեղծված գրական-գեղարվեստական ստեղծագործություններին հաղորդակից դառնալու, սեփական ստեղծագործական ունակությունները դրսևորելու և զարգացնելու նախնական գիտելիքների, կարողությունների և հմտությունների ձևավորմանը:

Կրթահամալիրում գործող մայրենի լեզվի ծրագրով որոշված խնդիրները.

· գրավոր ու բանավոր ճիշտ խոսքի և հստակ արտահայտման անհրաժեշտ հմտությունների մշակում.

· սովորողի խոսքային ինքնարտահայտման պահանջմունքի պահպանում ու զորացում.
-մեդիահմտությունների անընդհատ զարգացման միջոցով խոսքի, ստեղծագործական մտահղացումների հրապարակայնացում, հանրայնացում (բլոգի, կայքի, սոցցանցի և վիրտուալ այլ միջոցներով).

· վերլուծական ու նկարագրական հմտությունների, ստեղծագործական, քննադատական մտածողության զարգացում.
— լեզվաբանական գիտելիքների յուրացման և լեզվական նյութի միջոցով՝ սովորողների ընդհանուր կրթական հայացքների շրջանակի ընդարձակում.

· hամացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու կարողություն, բառարաններից և տեղեկատու աղբյուրներից օգտվելու հմտության զարգացում։

Բովանդակությունը
Ստուգատեսն ուղղված կլինի սովորողի հետևյալ կարողությունների և հմտությունների ներկայացմանը.
· բանավոր խոսքի արտահայտման անհրաժեշտ հմտություններ
· գրավոր խոսքի արտահայտման անհրաժեշտ հմտություններ
· ՏՀՏ միջոցների և համացանցի գործածման հմտություններ
· բլոգավարական հմտություններ

1. գրավոր խոսք
Բովանդակությունը.
· ընթերցած նյութի ընկալման ստուգում
· քերականական աշխատանքներ
· ազատ շարադրանք՝ տրված վերնագրով
Աշխատանքը կատարվում է word ձևաչափով, որի մեջ նշվում են.
· անուն-ազգանուն,
· դասարան
. դպրոց
· բլոգի հասցե (հղում),
· էլ. հասցե
Սովորողը աշխատանքը կատարելուց հետո word փաստաթուղթը դարձնում է pdf , տեղադրում է իր բլոգում և ուղարկում է տրված հասցեով:

2. բանավոր խոսք
մայիսի 31-ից հունիսի 4. Բլոգավարության ներկայացում: Սա ընտանեկան նախագիծ է, որը սովորողը կատարում է տանը: Ներկայացնում է իր բլոգը, պատմում իր բլոգավարության մասին, ներկայացնում լավագույն նախագծերը և այլն: Իր երեխայի բլոգային աշխատանքի մասին պատմում է նաև ծնողը:
մայիսի 30-ից հունիսի 7. Օրվա լուսաբանում՝ պատում տեսապատում ձայնագրություն հարցազրույց

Կազմակերպումը
Գրավոր աշխատանք՝ հունիսի 3
Ստուգատեսն ընթանում է ճամբարային աշխատակարգով՝ իր մեջ ներառելով վերը նշված գործունեությունները:
Սովորողը ստուգատեսին գալիս է իր համակարգչով, տեսանկարելու, ֆոտոնկարելու, ձայնագրելու համար նախատեսված գործիքներով:
Սովորողն իր բլոգում բացում է մայրենիի ստուգատեսի էջ, որտեղ տեղադրվում են ստուգատեսային բոլոր նյութերը:

Չրրորդ դասարանցիների տարեվերջյան ստուգատեսը մաթեմատիկայից

Ստուգատեսը հարթակ է, որտեղ սովորողը դրսևորում է չորս տարվա ընթացքում ձեռք բերած կարողությունները մաթեմատիկայից: Ստուգատեսը իրականացվում է տարբեր բաժիննեում: Սովորողը ստուգատեսի գալիս է իր համակարգչով: Սովորողի բլոգում ներբեռնված է լինում ստուգատեսի ֆայլը:

Առաջին կանգառ՝ երկարության չափումներ, պարագծի հաշվում: Սովորողը մոտենում սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնց կողմերը հատվածներ են: Սովորողը գրանցում է, թե երբ է մոտեցել սեղանին, միացնում է վարյկենաչափը, պատահականորեն ընտրում է մի պատկեր և սկսում է կատարել չափումները: Իր ֆայլում գծում է ընտրած պատկերը, չափում և գրանցում է բոլոր կողմերի երկարաությունները և հաշվում ու գրանցում է պարագիծը: Հաջորդ պատկերը շրջանագծի կամ էլիպսի երկարության չափումն է: Սովորողը ձև է մտածում, չափում և գրանցում չափման արդյունքը: Ֆայլում գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Երկրորդ կանգառ՝ չափումներ, մակերսի հաշվում: Սովորողը մոտենում է սեղանին, որի վրա դրված են տարբեր պատկերներ, որոնք տարբեր ուղղանկյունների համադրումներ են: Նորից ֆայլում նշում է առաջադրանքը կատարելու սկիզբը, պատահականորեն ընտրում է պատկերը, կատարում է չափումներ և հաշվում ընտրած պատկերի մակերեսը: Ֆայլում գծում է պատկերը, գրանցում կատարված չափումները և հաշվարկները: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը, և երբ ավարտեց:

Երրորդ կանգառ՝ կշռում: Սովորողը մոտենում է սեղանին, գրանցում է առաջադրանքը սկսելու ժամանակը, միացնում է վայրկենաչափը: Կանգնում է կշեռքին և գրանցում իր զանգվածը: Հետո շալակում է դրված ուսապարկը և կշռվում ուսապարկով: Գրանցում է արդյունքը: Երկու կշռումների արդյունքներով որոշում և գրանցում է ուսապարկի զանգվածը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում կատարեց առաջադրանքը և երբ ավարտեց:

Չորրորդ կանգառ՝ հեծանիվ: Մոտենում է սեղանին: Չափում և գրանցում է իր զարկերակի զարկերի քանակը մեկ րոպեում: Նստում է հեծանիվը, օգնականը միացնում է վայրկենաչափը: Հեծանիվւ քշում է մետ 30-40 մետր՝ գնալ, վերադառնալ : Օգնականը գրանցում է ժամանակը:Սովորողը նորից է չափում և գրանցում իր զարկերակի զարկերի թիվը: Գրանցում է, թե ինչքան ժամանակում քանի մետր անցավ: Հաշվում է, թե մեկ վայրկայնում մոտավորապես քանի մետր է անցել՝ կլորացնելով մինչև ամբողջ թիվ: Հետո հաշվում է, թե քանի մետր կանցներ մեկ ժամում, եթե ամեն վայրկյանում այդքան մետր անցներ: Ստացված թիվը ներկայացնում է …կմ և …մ տեսքով: Այս ամենը ֆայլում գրանցելուց հետո համարվում է իր բաժին ստուգատեսը ավարտած: Ֆայլը պահպանում է իր բլոգում:
Գրավոր աշխատանքը՝ հունիսի 5-ին
Մաթեմատիկայից գրավոր ստուգումը կազմակերպվում է նախօրոք կազմված թեստերի միջոցով: Թեստերի չորս տարբերակ տեղադրվում են մաթեմատիկայի ուսումնական կենտրոնի ղեկավարի google drive-ում՝ google drive forms տեսքով (ինչպես մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները): Ստուգմանը սովորողները գալիս են իրենց անհատական համակարգիչներով (լրիվ լիցքավորած): Սովորողների ներկայությամբ կատարվում է վիճակահանություն և որոշվում է տարբերակը: Որոշված ժամին այդ տարբերակը տեղադրվում է դպրոցի կայքում: Սովորողները բացում են առաջադրանքը և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո, կամ հատկացված ժամանակը լրանալուց հետո սովորողը սեղմում է ներքևի կոճակը:

Դպրոցը ապահովում է պահուստային համակարգիչներ: Անհրաժեշտության դեպքում սովորողին ցուցաբերվում է տեխնիկական օգնություն:Ստուգումների կազմակերպման ձևը նախօրոք ներկայացվում է սովորողներին, ծնողներին, տեղադրվում՝ դպրոցի կայքում:
Ստուգման ընթացքը տեսագրվում է, ինչպես նաև տրվում է ուղիղ եթերով:

Գրավոր.
Ստուգումը կազմակերպվում է հունիսի 5-ին՝ կրթահամալիրի դպրոց-պարտեզներում՝ Արևելյան, Արևմտյան, Հարավային, Հյուսիսային: Դպրոց-պարտեզի ղեկավարը իր հրամանով որոշում է տուգումը կազմակերպելու վայրը, կազմակերպիչներին: Ստուգման սկիզբը՝ 10.00։ Սովորողները ներկայանում են ժամը  9։00-ին։

2. Ստուգումը անցկացնում են դպրոց-պարտեզի  ղեկավարի որոշած մանկավարժական աշխատողները (այսուհետ՝ կազմակերպիչ) .

  • Արևելյան դպրոց պարտեզ՝ 4 աշխատող
  • Արևմտյան դպրոց պարտեզ՝ 4 աշխատող
  • Հյուսիսային դպրոց պարտեզ՝ 2 աշխատող
  • Հարավային դպրոց պարտեզ՝  2 աշխատող

Կարզամկերպիչ չի կարող լինել մաթեմատիկա դասավանդողը:

3. Ստուգման ավարտից հետո նույն օրվա ընթացքում ստուգվում են աշխատանքները։ Աշխատանքները ստուգում են տվյալ դպրոց պարտեզում մաթեմատիկա դասավանդողը և դպրոց պարտեզի ղեկավարիԼ նշանակած անձը;

4. Սովորողը ստուգմանը մասնակցում է անհատական նոթբուքով կամ նեթբուքով (լրիվ լիցքավորած): Անհատական գործիքի խափանման կամ այլ պատճառով ստուգման պահին համակարգիչ չունենալու դեպքում սովորողին գործիքը տրամադրում է դպրոցի ընթերցասրահը։ Ստուգումը կազմակերպվում է նախօրոք կազմված թեստերի միջոցով: Թեստերը կազմում են Լիանա Հակոբյանը և Լուսինե Ներսեսյանը: Թեստերի չորս տարբերակ տեղադրվում են «Google Drive»-ում՝  «Google Forms» տեսքով (ինչպես մաթեմատիկայի ֆլեշմոբի առաջադրանքները): Առավոտյան ժամը 9:55 Լուսինե Ներսեսյանը առաջադրանքների չորս տարբերակները ուղարկում է դպրոց-պարտեզների ղեկավարների էլեկտրոնային փոստին՝ Q.[email protected], [email protected], [email protected] ,  [email protected]  Դպրոց-պարտեզի ղեկավարը առաջադրանքները ուղարկում է սովորողների էլեկտրոնային փոստին: Սովորողների ներկայությամբ կատարվում է վիճակահանություն և որոշվում է տարբերակը: Սովորողները բացում են որոշված տարբերակի առաջադրանքը և համապատասխան տեղում լրացնում անհրաժեշտ պատասխանները: Առաջադրանքը վերջացնելուց և ստուգելուց հետո, կամ հատկացված ժամանակը լրանալուց հետո սովորողը սեղմում է «Submit» կամ «Готово» կոճակը, որն առաջադրանքների ներքևի մասում է։

4․ Հատուկ կարիքով սովորողը ստուգմանը մասնակցում է ԱՈՒՊ-ի համաձայն։ Դասվարի, դպրոցի ղեկավարի և երեխայի զարգացման ծառայության գրավոր հիմնավորմամբ սովորողը կարող է ազատվել ստուգումից:

5. Դպրոց-պարտեզի՝ ստուգումից ազատ աշխատակիցը, կազմակերպում է ստուգման պրոցեսի ուղիղ հեռարձակումը՝ առանց խանգարելու ստուգման պրոցեսին:

6․ Աշխատանքի կատարման համար տրվում է 60 րոպե, հատուկ կարիքով սովորողի համար՝ 100 րոպե: Գնահատումը՝ համաձայն կարգի՝ 10 միավորանի համակարգով:

8. Սովորողների աշխատանքը ավարտվելուց հետո, ոչ ուշ քան 11:30, դպրոց-պարտեզի ղեկավարը առաջադրանքները տեղադրում է դպրոց-պարտեզի կայքում:

7. Ժամը 11:30 Լուսինե Ներսեսյանը սովորողների աշխատանքները և առաջադրանքների պատասխանները ուղարկում է դպրոց պարտեզների դասավանդողներին դասավանդողներին՝ Հարավայինը՝ Արշակ Մարտիրոսյանին՝ [email protected],   Արևմտյանը՝ Գրետա Բակունցին [email protected], Հյուսիսայինը՝ Շողիկ Զեյնալյանին՝ [email protected] , Արևելյանը՝ Սմբատ Պետրոսյանին՝  [email protected] :

9․ Ստուգումն անցկացվում է էլեկտրոնային եղանակով։ Սովորողը մինչև օրվա վերջը իր հասցեին ստանում է առաջադրանքի ստուգված տարբերակը և խնդիրների ճիշտ պատասխանները: Ստուգումների ֆայլը դասավանդողը ուղարկում է դպրոց-պարտեզի ղեկավարին: Նա նույն ֆայլում ավելացնում է սովորողի ՏՏ կարողությունների գնահատման սյունակներ և լրացնում կազմակերպիչների հետ:

10․Գնահատվում են․

  •  համակարգչով և ինտենետով սովորողի աշխատանքային հմտությունները
  •  էլեկտրոնային փոստի օգտագործումը
  •  «Google Forms» տեսքի առաջադրանքի հետ աշխատանք կարողությունը
  • մաթեմատիկական կարողությունները․ տասը միավորանոց համակարգով։

Ծնողները կարող են առանց խանգարելու հետևել սովորողների աշխատանքին:

11. Դպրոց-պարտեզի ղեկավարը ծնաղների հետ մանկավարժական քննարկում է կազմակերպում՝ ընդունելության, հեղինակային ծրագրով աշխատող ուսումնական հաստատությունների Բլեյան բաց ցանցի գործունեության մասին:

12. Ստուգումից հետո դպրոց-պարտեզի կայքում լուսաբանվում է ստուգման գործընթացը՝ պատումներ, հարցազրույցներ, նկարաշարեր:


You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով