Իսկական հարսանիք. Արևելքից Հյուսիս կամ հարսանցուն Հյուսիսից

Հունիսի 7. ուրբաթ
Մասնակիցներ`Քոլեջի «Խորոտներ», Արևելյան դպրոցի սովորողներ, ուսուցիչներ

Թագվորատանը՝ Արևելքում, պատրաստություն, թագավոր հագուստներ, խաչեղբայրների (սովորողներ) հագուստներ, աքսեսուրաների պատրաստում: Թագվորաքույրերը պատրաստվում են Թագուհու ետևից գնալու արարողությանը (տարոսիկներ, սկուտեղներ, նվերներ):
Կենաց ծառը` 12 ճյուղերով, վրան՝ մրգեր, քաղցրավենիք, շարոց, ծաղիկներ: 
Կատարվում են՝ «Կանաչեցավ ծառն ի խնկի», «Ծառ ծաղկեցավ»,երգերը, «Էրզրումի շորոր» պարը:
Թագավորի ու խաչեղբայրների պարը Արևելքում…
Թագավորի կողմի հարսանքավորները գովքի ծիսական երգերով գովում են նրան և օրհնանքներ հղում:  
Կատարվում են՝ «Թագավոր, ի՞նչ բերեմ քեզ նման», «Ծառս ծաղկեցավ», «Մեր թագվորն էր խաչ» ծիսական երգերը:
Արևելքի, քոլեջի հարսանքավորները Արևելյան լանջերով փեսային ուղեկցում են Հյուսիս: Ճանապարհին հարսանեկան խաղեր, խաղերգեր, գովքեր: Թագուհու ու Թագավորի գովքով, Արևելք-հյուսիսի հասանքավորները ուսումնական սարալանջով իջնում են Մարմարյա սրահ:
Երգերի, պարերի պատասխանատուներ` Մարինե Մկրտչյան, Մարինե Ոսկանյան
Խաչեղբայրների թրերի ձևավորում՝ Աննա Ստեփանյան, Անահիտ Գևորգյան
Տարոսիկների, հագուստների աքսեսուարների պատասխանատու՝ Թամար Հարությունյան և ընկերներ
Նվերների, ծիսական զամբյուղների պատասխանատու՝ Տաթև Թամազյան, Հասմիկ Ղազարյան
Ծիսական սեղան Արևելքում՝ Մարիետա Թադևոսյան, Արմինե Տեր-Արսենյան

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով