Ինչպիսի՞ն կարող է լինել 4-րդ դասարանցիների տարեվերջյան ստուգումը. կարդա, մեկնաբանություն բաժնում գրիր քո կարծիքը:

Կարծիքներ գրել են թե ՛ 5-րդցիները, ովքեր անցած տարի այլ տարբերակով են ստուգումն իրականացրել, թե ՛ այս տարվա 4-րդ դասարանցիները:

37 thoughts on “Առցանց դաս-քննարկում”
  1. Իմ կարծիքով` թելադրությունը ամենահարմար տարբերակն է։ Ես համաձայնեցի բանավոր խոսք, բլոգավարության ներկայացում կետի հետ, իսկ մյուսների հետ այդքան էլ համաձայն չեմ։ Առաջարկում եմ 6 բալից քիչ ստացող աշակերտը մնա նույն դասարանում։

  2. Ինձ թվում է, որ պետք է լինի այնպես, ինչպես մեր քննությունն է եղել, որպեսզի նրանց համար էլ հեշտ լինի և որ արդար լինի։ Ես այս ամենը ասեցի 4- րդ դասարանցիների համար։ Ինչպես հասկացաք՝ ինձ դուր չեկավ։

  3. Իմ կարծիքով google-ի ձևաթղթով աշխատանքը ավելի հետաքրքիր կլինի։ Առակի ընթերցում և հարցերին պատասխանել։ Մտքերը գրավոր շարադրել՝ ընտրելով տրված վերնագրերից մեկը։ գրավոր խոսք, ընթերցած նյութի ընկալում։

  4. Ինձ ամենաշատը դուր եկան այս 2 կետերը՝ բանավոր խոսքը և օրվա լուսաբանումը: Չգիտեմ ինչու, ինձ միայն դուր եկան այդ 2-ը, որովհետև ես արդեն այդ 2 կետերն էլ փորձել եմ և ինձ շատ է դուր եկել: Իմ կարծիքով սովորողը պետք է գնահատվի իր ակտիվությամբ: Հուսով եմ ՝ այս տարի 4-րդ դասարանցիները ստուգատեսը լավ կհանձնեն:
    Իմ քննության ժամանակ ես մի կաթիլ էլ չէի վախենում: Մենք պետք է թելադրություն գրեինք, այն շատ հարմար էր ինձ համար: Լավ կլիներ, որ 4-րդ դասարանցիներն էլ թելադրության տեսքով գրեին իրենց ստուգատեսը: Մաղթում եմ նրանց հաջողություն:

  5. Իմ կարծիքով google-ի ձևաթղթով աշխատանքը լավ միտք է, որովհետև ավելի հեշտ է այն լրացնել: Թելադրությունը ինձ դուր է գալիս ևս, բայց ես կուզեի, որ այն լիներ google-ի ձևաթղթով: Ես համաձայն չեմ բլոգավարության ներկայացմանը, որովհետև երեխաները կարող են ավելի շատ լարվել: Համաձայն չեմ նաև մայրենիի ստուգատեսի էջին, որովհետև այնտեղ մի քանի տարի լինելու է ընդամենը մի նյութ:

  6. Ես համաձայն եմ 1-ին տարբերակի հետ, այն շատ հետաքրքիր է։ Երեխան կկարողանա պատմել իր բլոգի մասին, թե ինչ է արել և կպատասխանի հարցերին, ու լավ գնահատական կստանա։ Ես կառաջարկեի նրանք քննությունը ուրիշ ձև հանձնեն, օրինակ՝ թելադրություն գրեն, իսկ հետո պատասխանեն հարցերին։

  7. Իմ կարծիքով, եթե սովորողն է ներկայացնում իր բլոգը, այն ավելի գեղեցիկ է նայվում, քան որ ուրիշն է ներկայացնում: Իր առաջին և վերջին նյութերը, հաջողն ու անհաջողը և այլն…
    Ես այս նախագիծը շատ հավանեցի և ընդունում եմ, որ չորրորդ դասարանցիները զբաղվեն այս նախագծով:

  8. Ես արդեն հանձնել եմ մայրենի և մաթեմատիկայի քննությունները։ Ես կարծում եմ, որ հեշտ էր և հուսով եմ նրանց համար նույնպես հեշտ կլինի։

  9. Ինձ տարբերակները դուր եկան, չնայած ես ավելի հակված եմ նրան, որ միացնեն համակարգչային թելադրությունը և սովորողները ականջակալներով այդ ամենը գրեն իրենց բլոգում։

  10. Մեր կարծիքով այս ձևը շատ ավելի հետաքրքիր է, մեր հին ձևից, բայց մի քիչ դժվար։ Մենք կառաջարկենք, որ գրեն մեր առաջվա ձևով։

  11. Իմ կարծիքով՝ ամեն ինչ շատ լավ է։ Շատ հեաքրքիր է, այսպես ավելի լավ մենք կարող ենք հանձնել մեր քննությունը։ Շատ լավ են ձևավորած մտքերը։ Բոլոր կետերի հետ ես ամբողջովին համաձայն եմ։

  12. Ձեր կարծիքը շատ հետաքրքիր է, բայց ես կուզեի, որ youtube-չը գցեինք որովհետև ինձ չի դուր գալիս, որ մյուսները ինձ տեսնում են և կավելացնեմ, որ youtube-ի տեղը ձայնագրենք:

  13. Այս մտածած ստուգումը շատ հետաքրքիր էր։ Ինձ շատ դուր եկավ 1-ին կետը, որովհետև մենք ներկայացնում ենք մեր բլոգը։ Ինձ նաև դուր եկավ այն բանը, որ երբ մենք պատմում ենք մեր բլոգի մասին, մեզ նկարում և գցում են youtube: Իսկ երրորդ կետում մեր օրվա լուսաբանումը շատ հետաքրքիր էր, ինչպես առաջինը։ Եվ ես ուզում եմ, որ քննությունն այսպիսին լինի։

  14. Ես կարդացի ստուգատեսի մասին: Ամենալավը, որ մենք համակարգչով ենք աշխատում, այլ ոչ թե թերթիկով: Կուզեի ստուգատեսին ներկայացնեինք ոչ թե միայն բլոգի մասին, այլ նաև մեր սիրած աշխատանքները: Կուզեի լիներ 10 րոպե ժամանակ և քիչ հարցեր, որ չհոգնեինք: Նաև լավ է, որ աշխատում ենք google-ի ձևաթղթով, այլ ոչ թե բլոգում կամ word-ի էջում: Մնացածն էլ շատ լավ էին:

  15. Ինձ շատ հետաքրքրեց այս տարվա ստուգումը: Ես ոչ մի ավելացնելու բան չունեմ: Միայն կարող եմ ասել, որ ես համաձայն չեմ, որ (Google) ձևաթղթով աշխատենք:

    Իմ հավանած կետերը.

    1.

    բանավոր խոսք, բլոգավարության ներկայացում
    Պրոյեկտոր ունեցող սրահում սովորողը ներկայացնում է իր բլոգը, պատմում իր բլոգի, բլոգով աշխատելու իր փորձի մասին։ Սովորողը ներկայացնում է իր կարծիքով իր ամենահաջողված նախագիծը:

    Ինչու՞: Ես այս կետի առաջադրանքները հավանեցի, որովհետև առաջին անգամ եմ տեսնում, որ քննության ժամանակ սովորողը ցույց տա իր բլոգը և իր ամենահաջողված նախագիծը:

  16. Ես հավանել եմ առաջին կետը, որովհետև ես սիրում եմ իմ բլոգը ներկայացնել և առաջին կետում ասում է, որ պետք է մեր բլոգը ներկայացնենք և ասում է, որ պետք է ներկայացնենք մեր ամենահաջողված նախագիծը:

  17. Ես ուզում եմ, որ ստուգատեսում լինի քսանմեկ հեշտ հարց: Ես կուզեի, որ ստուգատեսը լիներ բակում: Ինձ դուր կգար, որ ստուգումը նմանվի քննությունին: Ես ուզում եմ, որ երբ մենք ավարտենք ստուգումը և բոլոր պատասխանները լինեն ճիշտ, մենք ստանանք երկու հատ պաղպաղակ: Շատ լավ կլիներ, որ երկու ստուգում լինի, որովետև Դավիթը, Ալենը և Հովիկը մայրենիից վատ են:

  18. Ես Մարի Անանյանն եմ ես կարդացի ձեր նյութը և ես ունեմ իմ կարծիքը։ Կուզենայի, որ քննություները անցներ բակում։ Նաև ինձ դուր եկավ, որ մենք բանավոր ենք պատմելու։ Եվ վերջում ես կցանկանայի, որ մենք պաղպաղակ ուտեինք։

  19. Ես Նարե Հովսեփյանն եմ։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս առակ չանենք, այլ ինչ-որ մի պատմվածք լինի։ Նաև առաջարկում եմ նկարազարդել մեր նկարներով։
    Իսկ կարելի է հարցազրույց վերցնել մեր ծնողներից մայրիկից, հայրիկից, պապիկից, տատիկից և իհարկե քույրիկից։

  20. Ես Արեն Կարսեցյան եմ, սովրում եմ Մխիթար սեբաստացի կրթահամալիրի արևելյան դպրոց 4-1 դասարանում: Առաջին կետը ինձ շատ դուր եկավ, որտեղ մենք պետք է ներկայացնենք մեր բլոգը, ինչ նախագիծ է մեզ դուր եկել: Երկրորդ կետը ինձ նույնպես դուր եկավ, ուղղակի ես ավելի շատ կուզեի, որ մենք ոչ թե գրենք ֆլեշմոբ, այլ գրենք թեսթ: Իսկ երրորդ կետը ինձ դուր եկավ և ինձ համար այդ կետում ոչ մի բան պետք չէ փոխել:

  21. Ես Ալեն Աբոբվյան եմ Արևելյան դպրոցի 4-1 դասարանից։ Ես կարծում եմ, որ ստուգատեսը հեշտ է լինելու, քանի որ մենք այսպիսի բաներ շատ ենք արել։ Այնտեղ կետ կար, որտեղ ասվում էր, որ պետք է ներկայացնենք մեր բլոգները, երեխաները բլոգը հեշտությամբ կներկայացնեն, այդտեղ դժվար բան չկա։ Ինձ թվում է՝ բոլոր գոնե մի քիչ լավ հասկացող մարդիկ կարող են ստուգատեսն անել։

  22. Ինձ դուր եկավ տարեվերջյան ստուգումը, ես ոչինչ չունեմ առաջարկելու: Ամենակարևորը, որ մենք կարողանանք ստուգումը անել:

  23. Ես համաձայն եմ, որ համարգիչներով աշխատենք։ Համաձայն եմ նաև, որ բլոգում աշխատենք, բայց համաձայն չեմ, որ ես Youtube-ում հայտնվեմ։

  24. Իմ կարծիքով՝ ստուգատեսի միտք շատ լավն է, ես առաջարկում եմ Youtube-ում դնել մեր բոլոր տեսանյութերը և ձայնագրությունները: Ընդհանուր շատ լավ էր:

  25. Ես համաձայն եմ ձեր կարծիքի հետ։ Բայց ես կավելացնեի ճափորդություն, խաղեր և կավով աշխատանք։Տաք եղանակներին կարելի է ավելի շատ ժամանակ անցկացնել բակում և քննարկել մեր կադացած գրքերը։Ինձ
    դուր է եկել, որ մենք ներկայցնում ենք մեր բլոգները և, որ մենք աշխատում ենք բլոգով։ Իսկ մեր տեսանյութները դնում ենք youtube-ում։ Ու, որ մեր բլոգները google-ում է դրված։Ինձ դուր է գալիս այսպիսի ստուգատեսը։

  26. Ինձ շատ հետաքրքիր է, բոլոր կետերը հավանեցի, բայց ավելի լավ կլիներ թելադրություն գրեինք, որովհետև թելադրությունն ավելի արագ է և մի քիչ հեշտ։ Ես կուզեի, որ մեզ չտանջեն և չափից շատ հարցեր չտան։

  27. Ընդհանուր առմամբ ինձ դուր եկավ ստուգատեսի այս տարբերակը: Իմ կարծիքով այն հնարավորություն է տալիս ազատ ստեղծագործելու: Միայն չհավանեցի Youtube-ում հրապարակելու միտքը:Ինձ նաև ավելի շատ դուր եկավ երկրորդ կետը, որովհետև ավելի հետաքրքիր էր:

  28. Ես կարծում եմ բլոգը ներկայացնելը լավ է, ով էլ շատ լավ չի ներկայացնի, բլոգը կնայեն, կհասկանան, որ լավ է աշխատել։ Եթե մարդուն օգնեն էլ, թող կարելի լինի, որ մարդիկ նախանձ չդառնան, միասին աշխատեն։

  29. Ինձ թվում է , որ թեստային տարբերակը ավելի ճիշտ է։ Այն ավելի է զարգացնում մեր միտքը, մեր շարադրանքը։ Թելադրությանը դեմ եմ ,որովհետև ամբողջ կյանքում ինչ մանագիտություն էլ ընտրենք մենք ոչ մի անգամ թելադրություն չեն գրելու։

  30. Բարև բոլորին,ես 4-1 դասարանի Անգելինան եմ:Ես համաձայն եմ,որ մեր տարեվերջյան ստուգատեսը այսպես լինի։Սա հետաքրքիր,ուսումական ստուգատես է։

Թողնել պատասխան Աղլամազյան Հայկ-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով