Մայիսյան 14-րդ հավաք. արտագնա կլոր սեղան Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզում:
Մայիսի 15-ին` ժամը 16:00-ին, կրթահամալիրի Արևելյան հանգույցը կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ մասնակցեց Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզում կազմակերպված «Բլեյան բաց կրթական ցանցի» կլոր սեղանին: Կլոր սեղանին մասնակցում էին Աշտարակի փոխքաղաքապետ Գևորգ Եղիազարյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, դաստիարակներ, ծնողներ, Աշտարակի Ս. Մարինե երիտասարդաց միության անդամներ: Մանկապարտեզի տնօրեն Բելլա Սաֆարյանը ներկայացրեց բակ-պարտեզում տարվող աշխատանքները: Կլոր սեղանը սկսեցինք Աշտարակի դաստիարակների նորաստեղծ երկաձայն երգչախմբի ելույթով (խմբավար`«Սեբաստացիներ» ուսուցչական երգչախմբի անդամ, Արևելյան դպրոցի երաժիշտ Մարինե Ոսկանյան): Աշտարակյան գեղեցիկ ու համեղ հյուրասիրությունից հետո սկսվեց կլոր սեղանը: «Արևիկ» մանկապարտեզը աշխատում է 2019թ. մարտից, դաստիարակների երկու խումբ արդեն մասնակցել է կրթահամալիրում կազմակերպվող վերապատրաստումներին: Կլոր սեղանի քննարկում-առաջարկների մասին մանրամասն՝ Ուղիղ եթերներում 1, 2: Փոխքաղաքապետի առաջարկով առաջիկա շաբաթվա ընթացքում նախապատրաստում ենք հանդիպում Աշտարակի 5 մանկապարտեզների վարիչների, դաստիարակների, քաղաքապետարանի աշխատակիցների հետ, որտեղ ներկայացվելու են ցանցային գործունեության նախապատրաստական աշխատանքները:
Տեսանյութը՝ Սյուզան Սարգսյանի

ՄԱՅԻՍԻ 14, 2019
Մայիսյան ամենամյա 14-րդ ստեղծագործական հավաք
Մայիսի 15-ին` ժամը 16:00, կրթահամալիրի Արևելյան հանգույցը, կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ մասնակցեց Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզում կազմակերպված «Բլեյան բաց կրթական ցանցի» կլոր սեղանին: Կլոր սեղանին մասնակցում էին Աշտարակի փոխքաղաքապետ՝ Գևորգ Եղիազարյանը, քաղաքապետարանի աշխատակիցներ, դաստիարակներ, ծնողներ, Աշտարակի Ս. Մարինե երիտասարդաց միության անդամներ: Մանկապարտեզի տնօրեն Բելլա Սաֆարյանը ներկայացրեց բակ-պարտեզում տարվող աշխատանքները: Կլոր սեղանը սկսեցինք նորաստեղծ Աշտարակի դաստիարակների եռաձայն երգչախմբի ելույթով: Աշտարակյան գեղեցիկ ու համեղ հյուրասիրությունից հետ սկսվեց կլոր սեղանը: «Արևիկ» մանկապարտեզը աշխատում է 2019թ. մարտից, դաստիարակների երկու խումբ արդեն մասնակցել է կրթահամալիրում կազմակերպվող վերապատրաստումներին: Կլոր սեղանի քննարկում-առաջարկների մասին մանրամասն՝Ուղիղ եթերներում 1, 2: Փոխքաղաքապետի առաջարկով առաջիկա շաբաթվա ընթացքում նախապատրաստում ենք հնադիպում Աշտարակի 5 մանկապարտեզների վարիչների, դաստիարակների, քաղաքապետարանի աշխատակիցների հետ, որտեղ ներկայացվելու են ցանցային գործունեության նախապատրաստական աշխատանքները: