Մայիսյան 14-րդ ստեղծագործական հավաքի կլոր սեղան Միջին դպրոցում

Մայիսի 13-ին, ես և Անի Մրտեյանը մայիսյան 14-րդ ստեղծագործական հավաքի շրջանակում մասնակցեցինք Միջին դպրոցի կլոր սեղանին: Օրվա թեման էր՝ «Սովորողի մուտքը կրթահամալիր»: Մուտքի ճամբարների մասին խոսում էին այլ դպրոցներից կրթահամալիրի միջին դպրոց տեղափոխված սովորողները, ովքեր ներկայացնում էին իրենց փորձառությունը, տպավորությունները: Բոլորն էլ նշում էին, որ աստիճանական մուտքը կրթահամալիր օգնում է կրթահամալիրը ավելի լավ հասկանալուն: Խոսվեց նաև արտագնա ճամբարների մասին:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով