«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հունիսի 1-ից սկսում են գործել երևանյան Ճամբար-ամառային դպրոցները՝ 10-օրյա հերթափոխներով: Ճամբարում համատեղվում են գրավիչ ուսուցումն ու բազմաբնույթ հանգիստը, աշխատակարգում՝ լող, պար, երաժշտություն, կարաոկե, կերպարվեստ, ընթերցանություն, շախմատ, բնագիտություն, թվային տեխնիկական միջոցներ, ուրախ օտար լեզու, թատրոն, առողջ սնունդ, ուսումնական նախագծեր, հայրենագիտական ճամփորդություններ, ստուգատեսներ… Ուսումնական ճամբարները բաց են 5-15 տարեկանների համար, ովքեր ամառն անցկացնում են Երևանում։ Տասնօրյա ուղեգրի արժեքը՝ 20.000 դրամ:
Ամառային դպրոցների հասցեներ
Նոր դպրոց-պարտեզ, Հ/ԱԲ-1 Ա. Բաբաջանյան 47/1, հեռախոս` 74 43 80, [email protected] Դպրոց-պարտեզ, Հ/Ա, Բ-4 Ա.Բաբաջանյան 38/1, հեռախոս` 74.21.72, [email protected] Գեղարվեստի կրտսեր դպրոց, Հ/Ա, Բ-1 Րաֆֆու 69/1, հեռախոս` 73.52.10, [email protected] Հիմնական դպրոց, Իսակովի 52/6, հեռախոս` 73.61.00, , [email protected] Միջին դպրոց, Ա. Բաբաջանյան 25, հեռախոս` 73.23.30, [email protected]