Մեդիահարթակ նախագիծը մեկնարկում է. հյուրասրահում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն է. Նոր պրես-ի տեսանյութը

Ապրիլի 8-ին Մեդիահարթակի հյուրն էր բլոգեր, ճանապարհորդ Ալեքսանդր Լապշինը:

Դպրոցում հյուրին դիմավորեցին կրթահամալիրի տարատարիք սովորողներ և դասավանդողներ:

Հաշվի առնելով հյուրի ռուսախոս լինելը՝ հանդիպման ընթացքում մասնակիցները շփվում էին բացառապես ռուսերենով: Սա նաև ռուսաց լեզվի բաց ստուգատես էր՝ սովորողների համար, ովքեր ակտիվորեն մասնակցում էի, հարցեր հղում և փորձում իմանալ ավելին աշխարհը գրեթե ամբողջությամբ տեսած իրենց հյուրից:

Ներկաներին հետաքրքիր էր նաև, թե ինչպես է Լապշինը կարողացել ձեռք բերել մի քանի մլն-ի հասնող հետևորդների բանակ, ինչ է դա նրան տալիս և առհասարակ՝ ինչու հենց բլոգ և ոչ այլ զբաղմունք կամ աշխատանք:

Հանդիպումից հետո Ալեքսանդր Լապշինը ցանկություն հայտնեց լինելու նաև կրթահամալիրի ուսումնական ագարակում, ոտքեվ շրջեց ուսումնական բանգլադեշում, ագարակում ձիապանի առաջնորդությամբ ծանոթացավ ձիերին, մասնակցեց դրանց խնամելու աշխատանքներին:

Կրթահամալիր այցելության ողջ ընթացքում բլոգերը պարբերաբար լուսանկարներ էր անում՝ առաջիկայում, ինչպես ինքը որակեց՝ ՙՙամեն ինչ ունեցող՚՚ դպրոցի մասին հրապարակում կատարելու նպատակով:

Հանդիպման մանրամասները՝ Արևելյան դպրոցի Նոր պրես-ի լրագրողների տեսանյութում.

Լուսանկարը՝ Նունե Խաչիկօղլյանի

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով