Նախագծային ուսուցման շաբաթ

Նախագծային ուսուցման շաբաթվա ուղղություններ
Դպրոցի ղեկավարի տեղեկանքը


«Ուսումնական արձակուրդի» ամփոփում
Ուսումնական օրացույցով նախատեսված է «ուսումնական արձակուրդ» նախագիծը, որով նախագծային շաբաթվա ընթացքում սովորողները ամբողջացնելու ու հրապարակելու անհատական բլոգներում ու երթակայքում:
«Արևելքի հրաշալիքները»
«Արևելքի հրաշալիքներ» նախագծով 4-5-րդ դասարանցիները որպես ընթերցանություն կկարդան «Արևելքի զարգացման ծրագիրը»:
«Արևելքի 5+2, 3+4, 6+1… հրաշալիքներ» նախագծով սովորողները կառանձնացնեն արևելքի 5 հրաշալիք, որը կա և 2-ը՝ կառուցվելիք….
Ծառզարդարի, ծաղկազարդի նախապատրաստում
Արևելքում ավադույթ է դարձել 6 տարեկանների ծառատունկը կրթական պարտեզում. կրթական պարտեզում նախատեսված են ծառերի տեղերը, փորված են փոսերը… Յուրքանչյուր 6-7 տարեկան, ծնողի հետ ընտրում է մրգատու ծառը, բերում են դպրոց, պարտիզպանի հետ տնկում են ծառը: Այս նախագիծը դասվարները ամփոփում են բլոգում, սովորողի էջում՝ ի՞նչ ծառ է, որտե՞ղ են տնկել…
«Վահան Ասատրյան» պուրակում, ավտոտնակների ուղղությամբ մի շարք խաղողի շարքի տնկում(15որթ), որը պիտի վերածվի խաղողի թարմայի: Քննարկել ենք «Խաղողի ու գինու դպրոցի» ղեկավար՝ Արտակ Ռուշտունու հետ:
Ծաղկի սածիլները ցանված են ջերմոց-լաբորատորիայում, սածիլները դուրս կբերվեն կրթական պարտեզի նախատեսված ծաղկանոցներ ապրիլի 14-ից հետո: Նախագծային շաբաթում նախատեսվում է նոր ծաղկի սերմերի ցանում ջերմոց-լաբորատորիայում:
Զատկական ածիկների ցանում…
Բլեյան ցանց. Արևելյան դպրոց-պարտեզը որպես ցանցային հանգույց աշխատում է Բյուրականի դպրոց, պարտեզ, Սասունիկի մանկապարտեզ, Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզ
Ապրիլի 4-ին նախատեսում ենք աշխատանքային այց Սասունիկի, Աշտարակի «Արևիկ» մանկապարտեզներ: Մեր գործընկերների հետ քննարկելու են ապրիլի նախապատրաստական աշխատանքների մասին, որի արդյունքներով Սասունիկ, «Արևիկ» մանկապարտեզները կհայտագրվեն ու կմասնակցեն ապրիլի 26-27 հեղինակային կրթական ծրագրի հանրայնացմանը:
Բյուրականի դպրոցի հետ ունենք պայմանավորվածություն պարտեզից սկսելու: Ապրիլի 11-ին աշխատանքային խումբ է լինելու տեղում տարածքը նայելու, խմբի հետ կլինի նաև Կարինե Մացակյանը, որ նկարի: Բյուրականի դպրոցի տնօրենը առաջիկա շաբաթ Արևելյան դպրոց կուղարկի մեկ դասվարի, մեկ երաժշտության ուսուցիչ՝ քառօրյա վերապատրաստման: Սկսել ենք…
Մինչև ապրիլի 26-27-ի «Հեղինակային կրթական ծրագրի» ներկայացմանը Ամսվա արդյունքների փաթեթով հաստատության խմբեր կհայտագրվեն «Բլեյան ցանցին»

Ս. Հարության տոն. Զատիկ
Նախագծային շաբաթվա ընթացքում սկսվում ենք Ս. Զատիկի ծեսի նախապատրաստումը՝ երգերի, պարերգերի, զատկական խաղերի, ծիսական խոհանոցի փաթեթների հավաքումը:
Արևելքում Ս. Զատիկի ծեսը տեղի կունենա ապրիլի 24-ին, ժամը 12:00, Արևելքի կասկադում…
«Հունիսյան ազգային օպերա»նախագծերի հրապարակում
Նախագծային շաբաթում 1-5-րդ դասարանցիների խմբերը աշխատելու են «հունիսյան ազգային օպերա» նախագծերի վրա: Արևելքում հունիսին նեկայացնելու ենք
Հովհաննես Թումանյան.
«Ծաղիկների երգը»
«Շունն ու կատուն»
«Սուտլիկ Որսկան»
«Էս էն…»
ժողովրդական «Հազարան Հավքի» հեքիաթից հատված

Նախագծային շաբաթվա դասավանդողների նախագծեր
Տաթև Սահակյան
Մերի Գրիգորյան
Փիրուզ Հարությունյան
Հասմիկ Ղազարյան
Լիլիթ Սահակյան
Հռիփսիմե Առաքելյան
Անահիտ Հարությունյան
Սաթենիկ Սիմոնյան
Մարինե Ոսկանյան
Անի Մրտեյան
Սյուզան Սարգսյան
Մարինե Ամիրջանյան
Սմբատ Պետրոսյան
Իվետա Ջանազյան


Երկարացված օրվա նախագծեր
Նունե Խաչիկօղլյան
Աննա Ստեփանյան
Քրիստինե Պողոսյան
Լուսինե Բարխուդարյան
Վիկտորյա Խաչատրյան
Էլմիրա Մարգարյան


You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով