Ուսումնական 2-րդ շրջան՝ հունվարյան նախագծային ճամբար 2019

Ներկայացնում է դպրոցի ղեկավարը՝ Նաիրա Նիկողոսյանը:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հեղինակային են նաև ուսումնական պլանները, որոնք բաժանվում են 4 ուսումնական շրջանների՝  1-ին (սեպտեմբեր-դեկտեմբեր), 2-րդ (հունվար), 3-րդ (փետրվար-մայիս), 4-րդ (հունիս):
2-րդ և 4-րդ ուսումնական շրջանների ընթացքում փոխվում է ուսուցման կազմակերպումը որպես նախագծային ճամբարների: Ուզում եմ պատմել Արևելյան դպրոցում 2019թ. հունվարյան նախագծային ճամբարի կազմակերպման մասին:
1-3-րդ դասարաններն աշխատում են ջոկատներով. ջոկատը ղեկավարում է դասվարը:
4-5-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների բլոգներում դեկտեմբերին հրապարակվեցին նախագծերը, որոնք սովորողներին ուղարկվեց googl-ի հարթակում ստեղծված էջով, որտեղ սովորողը կարող էր ընտրել մեկ կամ երկու նախագիծ: Կազմակերպչի էջին հավաքվեցին սովորողների ընտրությունը: Կազմակերպիչը ֆիլտրեց նախագծային խմբերը: Հունվարի 8-ից սկսված Արևելյան դպրոցի 2-րդ հարկը 4-5-րդ դասարանցիների համար դարձավ նախագծային ուսուցման հարթակ. 4 սենյակները, ընթերցասրահը դարձան աշխատասենյակ,  որտեղ սովորողը ազատ մի նախագծից կարող էր անցնել մյուս նախագծին… Դասավանդողները պարզապես ուղղորդողներ էին: Նախագծային ուսուցման հունվարյան ճամբարի բաղկացուցիչ էին նաև ձմեռային ստուգատեսները՝ Մարզական, Հանրակրթական Դիջիեք, Բնագիտատեխնիկական: Ստուգատեսյան հայտերի լրացումը, նյութերի դիտումը ներառված էին ճամբարային գործունեության մեջ: Երևանյան անձյուն ձմեռային մարզաձևերի հարթակներ դարձան Ջրվեժի արգելոցն ու Ի. Ռոդինայի սահադաշտը: Ուսումնական նախագծային հունվարին աշխատեց նաև «Սովորող- սովորեցնող» նախագիծը Ավագ դպրոցի սովորողների հետ: Իրականացվել է երկու նախագիծ՝ ,,Let’s speak English,, այն բանավոր օտար լեզվի ուսուցման մի հարթակ է, որտեղ սովորողները միայն անգլերենով են շփվում: Նախագծի համակարգողներն են Անի Մրտեյանն ու Իրինա Ապոյանը: Նախագիծը տեսադաս անվանակարգով ներկայացվել է նաև Հանրակրթական դիջիթեք 2019-ին: Հաջորդ նախագիծը իրականացրել են Ավագ դպրոցի Նունե Մովսիսյանի սովորողները «Կամավորական գործունեությունը՝ «սովորող սովորեցնող նախագծում».
«Տրամաբանում ենք միասին» (նախագիծը՝ Արմինե Գևորգյանի և ընկերների)
«Լապտերիկ» (նախագիծը՝ Աստղ Կիրակոսյանի և ընկերների)
Թարգմանական հմտություններ (նախագիծը՝ Շուշան Եփրիկյանի և ընկերների)։
Մեկշաբաթյա նախագիծն ավարտվեց կլոր սեղան ամփոփումով: Ավագների և կրտսերների այսպիսի ուսումնական գործի կազմակերպումը կարող է անցնել ուսումնական 3-րդ շրջան: Օրինակը կա՝ 12-րդ դասարանցի Տիգրան Սերոբյանն ու Նազենի Տեր-Պետրոսյանը 4-5-րդ դասարաններում իրականացնում են «բնագիտատեխնիկական» ընտրությամբ գործունեության դասընթացը:
Հունվարյան նախագծային ճամբարում եղան նաև դպրոցական նախագծեր.
Օտար լեզվով երգերի ներկայացում,  4-5-րդ դասարանցիների թարգմանչական խումբը թարգմանում է կրտսերների ստեղծագործությունները, նախագծի ղեկավար՝ Անի Մրտեյան, թարգմանությունը 3-4-րդ դասարանցիների համար կարող է դառնալ ընթերցարան: Դպրոցական նախագծերից էր նաև «Լեգո կրթական բանգլադեշը»: Սովորողները մեկ շաբաթ տնից բերում էին իրեն լեգոները, հերթական առավոտյան պարապմունքի ժամանակ վիճակահանությամբ կրտսեր ճամբարական խմբերը քաշեցին այն կրթական շենքը, որը պիտի պատրաստեին: Սովորողները ռետինե գորգերի վրա հավաքեցին շենքերը, իսկ 4-5-րդ դասարանցների խումբը Արևելքից Արևմուտք, Հյուսիսից Հարավ հետիոտնի ճանապարհներով իրար միացրին Կրթահամալիրի դպրոցները:
Որպես միասնական ընտրության նախագիծ էր «Ուսումնական Լոռին», որը համակարգում էին կազմակերպիչ Անահիտ Գևորգյանը, բնագիտության, հայրենագիտության դասավանդող Իվետա Ջանազյանը: «Ուսումնական Լոռին» եռօրյա ուսումնական-հայրենագիտական նախագիծ էր, որին մասնակցում էր 19 սովորող: Ուսումնական աշխատանքն ուներ երկու մաս ՝ նախապատրաստություն (բյուջե, մենյու, հադիպումներ, ծրագիր) և ճամփորդությունից հետո, որոնք ամփոփված են սովորողների բլոգներում:
Չեմ անդրադառնում հունվարյան բոլոր նախագծերին, քանի որ նպատակը կազմակերպման ձևի ներկայացումն էր, ոչ թե մի ջոկատ, մի ղեկավար, այլ ստեղծել մի հարթակ, որտեղ սովորողը մի քանի նախագծի կարող է մասնակցել: Հունվարյան նախագծային ճամբարի ամփոփումն էլ ինքնամփոփում էր. սովորողներին googl հարթակում ստեղծված նախագծերն են ուղարկվել, որոնք իրականացվել են ուսումնական 2-րդ շրջանում: Կազմակերպչի ֆայլում հավաքվում է ինքնաամփոփումը: Կազմակերպիչը սովորողների մի խմբով ներկայացնում է ուսումնասիրություն:
Ուսուցման 2-րդ շրջանի՝ նախագծային ճամբարը՝ ամենօրյա օրացույցով ու նյութերով՝ ենթակայքի՝ «Հունվար 2019» էջում, իսկ ամփոփումը՝ 2-րդ ուսումնական շրջանում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։