Արևելյան դպրոց-պարտեզ Դպրոցի ղեկավար Երկու կրթությունների՝ ընտանեկան ու դպրոցական, միավորում համայնքային, ընտանեկան ծեսերի միջոցով

Երկու կրթությունների՝ ընտանեկան ու դպրոցական, միավորում համայնքային, ընտանեկան ծեսերի միջոցով

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ծրագրաստեղծ, ուսումնական գործունեության կազմակերպիչն է ուսումնական օրացույցը, որը սահմանված կարգով ամեն տարի նորացվում է:

Սովորողների՝ 2 տարեկանից սկսած, ուսուցիչների, ծնողների, ընտանիքների համար սիրելի ու հարգելի է ուսումնական օրացույցը, որը ներկայացվում է յուրաքանչյուր սովորողի, ծնողի. կա յուրաքանչյուրի մեդիադարանում: Ուսումնական օրացույցում էլ է այդպես: Այստեղ ներկայացնելու եմ օրացույցի համայքային ծեսերի իրականացումն Արևելյան դպրոց-պարտեզում՝ որպես ուսումնական, ընտանեկան նախագծեր:
Նոյեմբերի  5-9՝Սեբաստացուօրեր. կրթահամալիրի տոնը կրթահամալիրում…
Շաբաթը նախագծային է, ուսուցիչներն իրենց ուսումնական բլոգներում իրապարակում են նախագծերը, որոնք ընտրում է սովորողը: Նախագծերի ուղղություններն ու բովադակությունները հիմնականում վերաբերվում են սեբաստացի(ների) սովորողին, ընտանիքին, շրջանավարտին, նրանց նախաձեռնություններին: Այս տարվա «Սեբաստացու օրերը…» ուներ «Գովք Խաղողի, գինու ու գեղեցիկ դպրության» խորագիրը… Արևելյան դպրոցի պարտեզում տնկվեցին 70-ից ավելի մրգատու ծառեր, որոնք ավանդույթի համաձայն տնկում են 5-6 տարեկանները ծնողների հետ, «Խաղողի ու գինեգործության» դպրոցի կրթահամալիրի Սարալանջում Արևելյան դպրոցի սաները արդեն ունեն խաղողի շարքը: Ինչպես ծննդյան օրերին, այնպես էլ կրթահամալիրի այս օրերին ասելիք-խոստովանությունները գեղեցիկ դպրության գովք են, երբ սովորողն ու ընտանիքը մասնակից են ու ազատ իրենց ասելիքով ու անելիքով: Այս Ոգին է, որ դառնում է Գեղեցիկ դպրություն: Տոնական-ծիսական  շաբաթն ամփոփվում է Հարիսայի ավանդական համտեսով, որն սկսվում է հոգևոր ժամերգությամբ ու օրհնությամբ Ս. Երրորդության եկեղեցում, շարունակվում է եկեղեցու բակում համայնքային տոնախմբությամբ և ավարտվում է դպրոցում՝ Հարիսայի ու գինու համտեսով, որին մասնակցում են ընտանիքները, որոնք մեկ սեղանի ու երգի շուրջ դառնում են մի մեծ ընտանիք…
Տեսանյութերը և ֆոտոպատումը՝ Սմբատ Պետրոսյանի

Դեկտեմբերի 3-28՝ «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». Ելքի ու մուտքի ստուգատես. Ամանորի տոնախմբություններ
Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոները Արևելյան դպրոցում սկսվեցինդեկտեմբերի 3-ից՝ որպես ուսումնական նախագիծ: Ամանորի խորհրդանիշ այլընտրանքային տոնածառի ստեղծում-նախագծումից է սկսվում ուսումնական նախագիծը: Սովորողները, դասավանդողները տարբեր առաջարկներով ու նկարներով հանդես եկան, ընդունվեց երկարացված օրվա կազմակերպիչ Աննա Ստեփանյանի խմբի «Տուփատոնածառը»:
Առաջին շաբաթվա ընթացքում սովորողները դպրոց էին բերում ամենատարբեր չափերի տուփեր՝ ով ինչքան կարող էր…
Տեխնոլոգիական պարապմունքերը վերածվեցին նախագծային տուփերը մշակելու՝ կտրելու, ներկելու… աշխատանքների, որին մասնակցում էին բոլորը:
Ըստ օրացույցի դեկտեմբերի 10-ը տոնածառի լույսերը վառելու օրն էր: Լույսերը վառելն է խորհուրդ ունի.  ո՞վ վառեց այս տարվա լուսերը…

Տուփատոնածառի լույսերը վառված են, սկսվեց  ամանորի երգերի, ավետիսների ընտրությունը, տոնախմբության ծրագրի հրապարակումը, ծնողական սեմինարների նախապատրաստումը…
Արևելյան դպրոցում տոնախմբության ծրագիրը չորս մաս ուներ՝
2-5 տարեկաններ
1-3-րդ դասարանցիներ
4-5-րդ դասարանցիներ
Ուսուցիչների տարեմուտի խորհրդավոր ընթրիք
Տոնախմբության օրը յուրաքանչյուր ընտանիք դպրոց է բերում ընտանեկան խոհանոցի խորհրդանիշ (բրենդ) ուտեստը: Ինչպես ընտանիքներում է՝ նախապատրաստական սեղաներ, հագուստներ, գույներ, որոնք երևում են ներկայացվող ֆիլմերում ու ֆոտոշարքերում…
Իսկ ի՞նչ է լինելու «տուփատոնածառի» հետ… Սովորողները խնամքով ծալում են տուփերը, կշռում և հանձնում են ստվարաթղթեր մշակող կազմակերպություններին…

Հեղինակային կրթական ծրագով մշակված համայնքային ծեսերն ու տոներն այլընտրանք են  դեռ գործող ու ավանդական հանդես-միջոցառումների:
Սովորողի հետ զվարճացող, երգող, պարող, ընթերցող, գլուխկոնծի տվող ծնողը արդեն կրթական ծրագրի յուրացնողն ու փոխանցողն է, ծրագրի մասին խոսող,պատմող, ներկայացնողն է, այս հրճվանքն ու դրական էներգիան փոխանցվում է ընտանիքին ու սովորողին: Ընտանեկան ու դպրոցական կրթությունների միավորում, որն անընդհատ է, զարգացող ու փոխանցող…
Նառա Նիկողոսյան



Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով