Հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 2
Հարգելի սովորող, ծնող, հոկտեմբերի 22-ից նոյեմբերի 2-ը հանրակրթական դպրոցներում սկսվում են աշնանային արձակուրդները: Կրթահամալիրի դպրոցները աշխատելու են որպես լրացուցիչ կրթության ճամբարներ: Ճամբարային գործունեությանը կարող են մասնակցել և՛ կրթահամալիրի սովորողները, և՛ հանրապետության հանրակրթական դպրոցներում, և՛ հանրապետությունում տարբեր պատճառներով գտնվող 6-10 տարեկանները: Ճամբարին մասնակցելու համար կարող եք դիմել մինչև հոկտեմբերի 22-ը(1-ին դասարանցիների համար), հոկտեմբերի 28-ը: Կրթահամալիրում սովորողների համար ուղեգրի մեկ օրվա արժեքը 2000 դրամ է, իսկ մյուսների համար՝ 2500 դրամ(երկանգամյա սնունդ,09:00-16:00 ճամբարային գործունեություն):
Բովանդակություն
Ծիսական խոհանոց
Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
«Երևան 2800» նախագիծ
Մարզական մրցաշարեր, լող, հեծանիվ, վազք, երաժշտություն, շախմատ
Մեդիակրթություն
Աշխատակարգ
09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք- տողան
09:20-11:00 ճամբարային գործունեություն
11:00-11:30 ընդմիջում. Նախաճաշ
11:30-13:30 մրցաշարեր, պարտիզապուրակային գործ
13:30-14:30 Ճաշի ընդմիջում
14:30-16:30 Նախագծեր
Մեզ կարող եք գրել կամ զանգել 010744380, 094208440,
Ֆեյսբուքյան էջ