Կրթական կզյակ մըն է կրթահամալիրը

Օգոստոսի 7-ին կրահամալիրում էին Հալեպի Մխիթարյան վարժարանի ուսուցիչներ՝ Տաթև Նաջարյանը, Ալինա Փանոյանը: Ուսուսիչները մասնակցել են երևանյան վերապատրաստումներին, աղվերանյան մանկավարժական համաժողովին:Կրթահամալիրի բարեկամ Հայր Համազասպի առաջարկով ուսուցիչները այսօր  կրթահամալիրում էին: Ուսուցիչների հետ եղանք Արևմտյան դպրոց-պարտեզում, Ագարակում, փոխանակման կացարանում, Մայր դպրոցում, Տ. Հայրապետյան գրադարանում ներակայցրեցի նաև կրթահամալիրի մեդիամիջավայրը: Գրադարանավար տիկին Նոնան ուսուցիչներին նվիրեց երգարանններ, «Կաքավիկ» սկավառակը: Շրջայցը ամփոփեցինք Արևմտյան դպրոցում. սկզբում` սառը ձմերուկի, հետո`ծիսական ամառային տոլմայով: Այդ ընթացքում սկայպով մեզ քննարկմանը Ս.Ղազարից  միացավ Հալեպի Մխիթարյան վարժարանի վարդապետ հայր Համազասպը: Հանդպիման ընթացքում պայմանավորվեցինք հոկտեմբերյան ուսուցիչների այցի հնգօրյա վերապարտրաստում՝ Երևանում, հետո` Հալեպում: Ուսուցիչներին ներկայացրի նաև հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումների անցկացման մոդելի մասին: Հալեպի ուսուցիչները հարցադրումը`թե ինչու կրթահամալիրը չի ներկայացվել աղվերանյան  համաժողովին, «այսպիսի այցերն ավելի տեսանելի են դարձնում կրթական նորարությունը…Տպարվոված էին հատկապես դպրոց-պարտեզ հաստատության կազմակերպման, պարտեզային միջավայրի, ամառային պարտեզով ու ամառային դպրոցով:
Շրջայցի մասին  տեսանյութը Տաթև Սահակյանի բլոգում:

Թողնել մեկնաբանություն