2018թ. մայիսի 14-18
Կազմակերպիչ՝ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր։
Աջակից՝ ՀՀ ԿԳՆ։
Մասնակիցները՝ հեղինակային կրթական ծրագրերի հեղինակներ, հանրակրթական դպրոցների, նախադպրոցական հաստատությունների ղեկավարներ, մանկավարժական աշխատողներ, կրթահամալիրի դպրոցում, ակումբում-խմբում իրականացվող ուսումնական նախագծերի մասնակից մշակութային, հանրային գործիչներ, մտավորականներ, կրթության ոլորտի ղեկավար աշխատողներ, մասնագետներ, սովորողների ծնողներ, այլ շահառու-հետաքրքրվողներ։
Խնդիրները՝
- գործընկերության հաստատում՝
հեղինակային կրթական ծրագրի նախադպրոցական հաստատությունների ցանցի ստեղծման նպատակով.
դպրոց-պարտեզների ցանցի ստեղծման նպատակով.
հեղինակային կրթական ծրագրով ձևավորված հանրակրթական համակարգերով.
հեղինակային կրթական ծրագրով մշակվող-իրականացվող ուսումնական նախագծերով
հեղինակային առարկայական ծրագրերի իրականացմամբ ձեռք բերված փորձի տեղայնացման նպատակով. - հեղինակային կրթական ծրագրի 2017-2018 ուստարվա արդյունքների ամփոփում.
- հեղինակային կրթական այլ ծրագրերի ներկայացում։
Հավաքի բովանդակությունը որոշվում է հեղինակային կրթական ծրագրի 2018թ. աշխատանքներով, 2019-2021 թթ զարգացման ծրագրով։
Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել մասնակցի հայտը կամ հեղինակային կրթական ծրագրի հեղինակի հայտը։
Մարզերից, Արցախից, Վրաստանից մասնակիցները կարող են օգտվել կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններից:
Աշխատակարգ
Մայիսի 14-18․
- Կրթահամալիրի դպրոցներում՝ հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով որոշված նախագծային ուսուցման ստուգատես։ Իրականացվող ուսումնական նախագծերը, դպրոցների աշխատակարգերը հրապարակվում են մինչև մայիսի 10-ը։ Նախագծում գործընկերների ներգրավումը նախագծի ղեկավարի-մասնակիցների ուսումնական աշխատանքն է։
- Հեղինակային կրթական ծրագրով վերապատրաստումներ։
Վերապատրաստումը հայտարարում, ծրագիրը մշակում-հրապարակում են կրթահամալիրի լաբորատորիաները, մասնախմբերը, մենթոր, նախագծի ղեկավար ուսուցիչները։ Վերապատրաստումն իրականացվում է նախագծային ուսուցման իրական միջավայրում։ - Հեղինակային կրթական ծրագրի 2017-2018 ուսումնական տարվա արդյունքներ՝ ներկայացում, համերգ, ցուցադրություն։
- Բանգլադեշյան ամենամյա հունիսյան պլեների ճամբարների, ստուգատեսային նախագծերի գործընկերների ներկայացում
- Հունիսյան ամենամյա ազգագրական փառատոնի ծրագրի, գործընկերների ներկայացում
- 3-րդ, 5-րդ, 9-րդ դասարանցիների հմտություն-կարողությունների ներկայացում, ուսումնական արդյունքների ամփոփում
Մայիսի 15. Մանկավարժական ակումբ.
Մայիսի 16. Մանկավարժական աշխատողների շուրջտարյա դպրոցի պարապմունքներ
Մայիսի 17. Երեկոյան ժամերգություն-ընթերցում, հանդիպում Սուրբ Աննա եկեղեցում
Մայիսի 18. Առավոտյան ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
Մեդիաուրբաթ-հավաքի ամփոփում
Հրապարակումները
- Հավաքի նախապատրաստման և ընթացքի լուսաբանում՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
- Հավաքի հոդվածներ՝ ուսումնական բլոգներում, «Դպիրում»
- Տեսադասեր՝ ուսումնական բլոգներում, Սեբաստացի TV-ում, «Դպիրում», mskh.am-ում
- Մայիս-օգոստոսի ուսումնական-ճամբարային, ստուգատեսային նախագծեր՝ ուսումնական բլոգներում, ենթակայքերում, mskh.am-ում
- 2018-2019-ի ուսումնական փաթեթներ ըստ ուսումնական բնագավառների, ուսումնական նյութերի ժողովածուներ՝ դասավանդողների, լաբորատորիաների բլոգներում, մեդիագրադարանում
Մայիսյան հավաքի օրերին հանձնվող մրցանակները՝
- «Հակոբ Հակոբյան»
- «Ռուդիկ Հարոյան»
- «Վահան Ասատրյան»
- «Աիդա Պետրոսյան»
- «Հեղինակային կրթական ծրագրի հեղինակ»
- «Մուտք մանկավարժություն»
- «Մարի Գաբանյան» (Գրադարանի աղջիկ)
Հասցե՝ Րաֆֆի 57, հեռ.՝ 010 74 72 46
Էլ. փոստ՝ [email protected]
Հավաքի բլոգը՝ maymskh.wordpress.com