Ամառային լողափեր
Արևելյան դպրոցում գործելու է 2 լողափ`2-4 տարեկանների, 7-10 տարեկանների, իսկ 5 տարեկաններինը՝ Քոլեջում:
2-5 տարեկանների լողափը նախատեսում ենք Արևելյան դպրոցի պարտեզի վերևի մասում: Լողափին կից՝ աջ մասում, ծառերի ստվերում պադոնե սեղաններ, աթոռներ, կոճղեր ու գամակներ… Ցնցուղի այլ տարբերակ ենք առաջարկում:
2-5 տարեկանների լողափի պատասխանատուն դաստիարակներն են:
2-5 տարեկանների մեկ լողավազան ունենք, վնասված տեղ ուներ, սոսնձվել, նորգվել է, շաբաթ օրը, ծնողական ակումի ծրագրում նախատեսված է նաև լողավազարի տեղադրումը: Սաների թիվը նկատի ունենալով՝ առաջարկում եմ 2-րդ լողավազանը, կամ մեկ հատ, բայց մեծ լողավազան…
7-10 տարեկանների լողափը նախատեսվում է Արևելյան դպրոցի պարտեզի ներքևի մասում: Լողափերի անվտանգության համար բակը երկու մուտքերը և վերև մասում՝ 2-4 տարեկանների լողափի մոտքերը փակել բարակ ցանկապատով…Նկարում նշված ցանկապատերի նյութը կա… Կարինե Մացակյանի, Հասմիկ Թոփչյանի հետ նայել ենք նկուղում եղած նյութով է առաջարկվում…
7-10 տարեկանների լողափի պատասխանատուն Սյուզան Սարգսյանն է:
Արևելյան դպրոցը ունի կլոր մեծ լողավազան, որը շաբաթ օրը կտեղադրենք, նշանավոր՝ 10 ամյակն է այս լողավազանի:
Լողափի համար օգտագործվում են նաև պադոնները, որոնց վրա պառկում են ու արևահարվում:Լողափի ցնցուղը, ֆիլտրը, աշխատում են:
Առաջարկ. 1. 7-10 տարեկանների համար առաջարկում եմ այս լողավազանից:
Առաջարկ 2. Լողավազանների տակ փռել ռտինե բարակ գորգերից: Արևելյան դպրոցին անհրաժեշտ 60 հատ:
Նախագիծ
Ամառային լողափից օգտվելու կարգ
Լողափից օգտվելիս անհրաժեշտ է ծանոթանալ լողափում գործող կարգապաhական և անվտանգության բոլոր կանոններին: Դրանք նպաստում և ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը:
Երեխաների անվտանգության համար պատասխանատվություն է կրում, տվյալ ջոկատի ղեկավարը:
Լողափը բացվում է առավոտյան ժամը 9.30-ից և փակվում է 4.30-ին:
Լողավազաններից օգտվում են՝
- Ճամբարական ջոկատները
- Նախակրթարանը
- Նախապխատրաստական խումբը
Գույք—հանդերձանք՝
- Լողազգեստ
- Ռետինե հողաթափեր
- Սրբիչ
- Լողի գլխարկ /աղջիկներ/
- Ջրային ակնոց
- Արևապաշտպան գլխարկ
- Արևապաշտպան քսուկ
Լողափում արգելվում է՝
- Լողավազան մտնել առանց ցողվելու
- Առանց պատասխանատուի թույլտվության և հսկողության մտնել ջուրը
- Ջուրը մտնել և դուրս գալ առանց հողաթափերի
- Աղտոտել տարածքը
Նկարագիր՝
Լողորդը լողափ է գալիս համազգեստով և ռետինե հողաթափերով, արևապաշտպան գլխարկով: Կատարում նախավարժանք, տաքացնում մարմինը: Ջուրը մտնելիս պարտադիր ցողվում է, ապա առաջանում դեպի լողավազան փայտե արահետի վրայով: Լողալուց հետո կրկին ցողվում է քլորից մաքրվելու համար:
Ջրի ջերմաստիճանը— 20-25 աստիճան
Օգտագործվող ախտահանիչ նյութեր
- Լողավազանների ջրի վարակազերծման համար
- Քլոր- շաբաթական 400 գրամ
- Այգեցիտ – շաբաթական 1.5 լիտր
- Խտեցուցիչ – անհրաժեշտության դեպքում
- Լողավազանի ջուրը դատարկելուց հետո ախտահանման համար
- քլորակիր (պարզեցված լուծույթ 1%)