Ուսումնական գարուն. առցանց դաս

You may also like...

14 Responses

  1. Լիլիթ Ղազարյանասում է՝

    Մյունխհաուզենի նոր հետաքրքիր արկածը
    Պատմում է Մյունխհաուզենը
    Մի քանի շաբաթ արևը դուրս չէր գալիս ամպերի ետևից: Ես կարոտել էի արևոտ օրերը, այդ պատճառով որոշեցի արևը դուրս հանել: Գառների մորթուց պարան հյուսեցի, պարանը գցեցի երկինք, արևը բռնեցի և քաշեցի: Քաշեցի, քաշեցի, բայց ոչինչ չստացվեց՝ ամպերը խանգարում էին: Արևի փոխարեն ամպերը քաշել փորձեցի: Քաշեցի հեռու, փայտ խրեցի հողի մեջ և պարանը կապեցի փայտից: Երկրորդ պարանը հյուսեցի, նույնն արեցի: Երրորդ, չորրորդ, նույնիսկ հինգերորդ պարանները հյուսեցի և վերջապես ստացվեց, արևը դուրս եկավ: Ամեն ինչ շողշողաց արևի լույսերով, բոլորը ինձնից գոհ ու շնորհակալ էին:

  2. Արտակ Աբրահամյանասում է՝

    Երեկ մի ծիտ էր մտել մեր դասարան: Մաթեմատիկայի ժամ էր: Նա կամաց մոտեցավ ինձ, նստեց ուսիս: Ընկեր Սաթենիկը չնկատեց,քանի որ դժվար խնդիր էինք լուծում: Ես չէի կարողանում լուծել, ծիտիկը հուշեց ինձ լուծումը: Ընկեր Սաթենիկը ինձ 10 միավոր նշանակեց:

  3. Մարինաասում է՝

    Մյունխհաուզենի նոր արկածը
    Պատմում է Մյունխհաուզենը
    Գարնանը մի օր ես գնացի անտառ տեսնելու: Գնացի և տեսա, որ ծառերը չորացել էին, իսկ ծաղիկները չէին ծաղկում: Ես գարնանը խնդրեցի:
    -Խնդրում եմ, գարուն, թող անձրև գա: Հետո ես գնացի տուն, մի ուրիշ օր ես գնացի անտառ և տեսա, որ ծառերը կանաչել և մեծացել էին, իսկ ծաղիկները՝ ծաղկել: Եվ ես փրկեցի բնությունը: Բոլորը շատ ուրախ էին:

  4. Բարոն Մյունխհաուզենի նոր արկածները
    Այս տարի Բարոն Մյունխհաուզենի այգում մի շատ վատ բան է եղել: Նրա հարևանները նրա բոլոր մեղուներին գողացել են :Բարոն Մյունխհաուզենը որոշեց գտնել իր վեց մեղուներին: Նա ամբողջ քաղաքով մեկ պաստառներ դրեց և գրեց. <>:Մի քանի օր անց նրան ինչ-որ մեկը զանգեց և ասաց.
    -Դու՞ք էիք պաստառ դրել մեր բակում:
    -Այո:
    -Ես տեսել եմ Օլիուսին և Ութնաթաթին:
    -Դուք կասե՞ք ինձ որտեղ են մեղուներս:
    -Այո՛, նրանք կակաչներով լի այգում են:
    Նրանք շտապեցին այդ այգի, բայց ճանապարհին նրանց անիվը ծակվեց և նրանք մնացին մի անհասկանալի փողոցում: Այնտեղ բոլորը մեղու էին վաճառում :Մյունխհաուզենը մտածեց, որ Օլիուսն և Ութնաթաթը այնտեղ վաճառվում են: Մյունխհաուզենը արագ վազեց վաճառողների մոտ և մեկ առ մեկ ուսումնասիրեց մեղուներին: Որ մեղվին նա ոսումնասիրում էր, այդ մեղուն նրան կծում էր:Նա շատ հոգնեց, բայց նա չհանձնվեց: Այնտեղ մնացել էր երկու մեղու: Մեկը քիչ էր մնում ընկնել մեքենայի տակ, իսկ մյուսը ընկել էր մեղրի մեջ : Մյունխհաուզենը փրկեց այդ երկու փոքրիկ մեղուներին և ասաց նրանց.
    -Մենք հիմա պետք է գտնենք ձեր մյուս ընկերներին:
    Եվ նրանք ուրախ գնացին իրենց մյուս ընկերներին փնտրելու:

    • Վահան Աթանեսյանասում է՝

      Մյունհխհաուզենի ճամփորդությունը ժամանակի մեջ

      Մյունհխհաուզենը դուրս եկավ զբոսնելու:Զբոսնելուց նա գտավ մի հսկա սարք, որի մեջ մի դուռ կար:Նա մտավ դռնով, բայց այն տեղ ոչինչ չտեսավ բացի մեկ աթոռից: Մյունհխհաուզենը նստեց աթոռի վրա և նրա դիմացը հայտնվեց կառավարման վահանակ, որի վրան շատ կոճակներ կային, որոնցից Մյունհխհաուզենը ոչինչ չէր հասկանում:Նա սեղմեց ամենամեծ կոճակը, ոչինչ չկատարվեց:Երբ նա դուրս եկավ այդ սարքից և գնաց տուն, ապա տեսավ, որ իր տան տեղում շենք է կանգնած: Մյունխհաուզենը կարծեց թե նա ուրիշ երկրում է այդ ստուգելու համար մի մարդու բարևեց, իսկ պատասխանը հայերեն ստացավ: Նա հակացավ, որ այն սարքը ժամանանակի մեքենա էր:Նա վերադարձավ ժամանակի մեքենան և կրկին սեղմենց մեծ կոճակը և այս անգամ նա հայտնվեց 1396 թվականում: Այնտեղ զբոսնելուց նրա գրպանից գրիչ ընկավ այդ չնկատելով նա վերադարձավ ժամանակի մեքենան, բայց այս անգամ որոշեց սեղմել ամենափոքրը և վերադարձավ իր ժամանակ:Երբ Մյունհխհաուզենը մտավ իր տուն նա տեսավ որ ամենուր գրիչներ են: Նա, իհարկե, զարմացավ, բայց ավելի զարմացավ երբ իմացավ, որ գրիչն աստված է:Նա չուզեց ապրել այնպիսի աշխարհում, որտեղ աստվածը գրիչ է և արագ նստեց ժամանակի մեքենան, գնաց ժամանակով հետ, վերցրեց վայր ընկած գրիչը և հետ վերադարձավ իր ժամանակ, որտեղ արդեն ամեն ինչ լավ է:

  5. Բարոն Մյունխհաուզենի նոր արկածները
    Այս տարի Բարոն Մյունխհաուզենի այգում մի շատ վատ բան է եղել: Նրա հարևանները նրա բոլոր մեղուներին գողացել են :Բարոն Մյունխհաուզենը որոշեց գտնել իր վեց մեղուներին: Նա ամբողջ քաղաքով մեկ պաստառներ դրեց և գրեց. Այս քաղաքում կորել է վեց մեղու: Նրանց անուններն են՝ Ճստիկ, Պստիկ, Օլիուս, Եռմեռգ, Ճարպիկ, Ութնաթաթ:Մի քանի օր անց նրան ինչ-որ մեկը զանգեց և ասաց.
    -Դու՞ք էիք պաստառ դրել մեր բակում:
    -Այո:
    -Ես տեսել եմ Օլիուսին և Ութնաթաթին:
    -Դուք կասե՞ք ինձ որտեղ են մեղուներս:
    -Այո՛, նրանք կակաչներով լի այգում են:
    Նրանք շտապեցին այդ այգի, բայց ճանապարհին նրանց անիվը ծակվեց և նրանք մնացին մի անհասկանալի փողոցում: Այնտեղ բոլորը մեղու էին վաճառում :Մյունխհաուզենը մտածեց, որ Օլիուսն և Ութնաթաթը այնտեղ վաճառվում են: Մյունխհաուզենը արագ վազեց վաճառողների մոտ և մեկ առ մեկ ուսումնասիրեց մեղուներին: Որ մեղուին նա ոսումնասիրում էր, այդ մեղուն նրան կծում էր:Նա շատ հոգնեց, բայց նա չհանձնվեց: Այնտեղ մնացել էր երկու մեղու: Մեկը քիչ էր մնում ընկնել մեքենայի տակ, իսկ մյուսը ընկել էր մեղրի մեջ : Մյունխհաուզենը փրկեց այդ երկու փոքրիկ մեղուներին և ասաց նրանց.
    -Մենք հիմա պետք է գտնենք ձեր մյուս ընկերներին:
    Եվ նրանք ուրախ գնացին իրենց մյուս ընկերներին փնտրելու:

  6. Միքայելասում է՝

    Ես գնում էի որսի, երբ մեր նավում խնդիրներ տեղի ունեցան և նավը ջարդվեց: Փառք աստծու, ես գիտեի լողալ և սկսեցի ինչ որ ցամաք գտնել: Ես լողացի-լողացի ու շնչակտուր եղա: Շատ էի հոգնել և չէի կարողանում լողալ: Այդ պահին իմ ուշքը գնաց: Հանկարծ աչքերս բացեցի և տեսա, որ դիմացս կանգնած է մի տհաճ դեմքով մարդ, որը ինձ պղտոր ջուր էր տալիս: Ես այդ ջուրը վերցրեցի, շփեցի դեմքիս և ինձ ավելի լավ զգացի ու հասկացա, որ ես վայրի ցեղում եմ և իմ ճարը չգտա: Այնտեղ մարդիկ խոսում էին անհասկանալի լեզվով: Ես փոքրիկ մասերից ուզեցի նավակ պատրաստել: Չարչարվեցի-չարչարվեցի և ստացվեց: Ես արագ հեռացա այդ կղզուց և գտա մարդկություն:

  7. Արեգ Աբգարյանասում է՝

    Պարոն Մյունխհաուզենը երեկոյան տանը թերթ էր կարդում հանկարծ հոսանքը անջատվեց նա նայեց երկինքին ու տեսավ, որ երկինքը աստղազարդ է։ Պարոն Մյունխհաուզենը հանեց ուռկանը և հավաքեց երկնքի աստղերը։ Ուռկանը բերեց սենյակ և շարունակեց կարդալ թերթը։ Աստղերի լույսը այնքան շատ էր, որ հարևանները էլ օգտվեցին։

  8. Անի Շահսուվարյանասում է՝

    Անի Շահսուվարյան
    Բարոն Մյունխհաուզենի արկածները

    Լինում է, չի լինում մի երկիր է լինում: Մի օր այդ երկրի թագավորը հայտարարում է , որ սրանից հետո իրենց երկրում ամեն ինչ արգելվում է: Ոչ մեկին չի կարելի երգել, պարել և նույնիսկ սովորել: Մի անգամ Բարոն Մյունխհաուզենը որոշում է գնալ թագավորի մոտ գանգատի։ Թագավորի պալատ հասնելը դվար էր։ Դրա համար նրա կինը պատրաստում է մի պայուսակ, որի մեջ դնում է մի շիշ ջուր, 5 բուտերբրոդ, 2 կտոր գաթա, անձրևանոց, վերարկու և արևային գլխարկ։ Գնում է, գնում հասնում է անտառ։ Անտառում մի փայտփորիկ է տեսնում։ Խեղճ փայտփորիկի թևը վնասված էր։ Բարոն Մյունխհաուզենը խղճում է նրան և օգնում է. նա տերևով կապում է նրա թևը և փայտփորիկը թռչում է երկինք։ Դուրս է գալիս անտառից և ճամփա ընկնում։ Գնում է, գնում և հոգնում է։ Նստում է մի մեծ քարին և ուտում է իր բուտերբրոդները։ Մի քիչ էլ է գնում, էլի հոգնում է։ Նստում է կոճղին և ուտում է իր գաթաները։ Համարյա 1-օր գնում է և հասնում է թագավորի պալատ։ Ներս է մտնում և թագավորին ասում.

    -Թագավորն ապրած կենա, մենք ուզում ենք, որ դուք փոխեք կանոնները:

    -Ո՛չ

    -Բարոն Մյունխհաուզենը այնքան է բողոքում ու համոզում թագավորին, որ թագավորը համոզվում է և փոխում է կանոնները։ Բոլորն ուրախանում են ու ապրում են երջանիկ:

  9. Մանե Տոնոյանասում է՝

    Մի օր Մյունխհաուզենի կյանքից

    Մի սովորական օր Մյունխհաուզենը հանգստանում էր, իր տանը երբ հանկարծ նրան զանգեցին: Մյունխհաուզենը վերցրեց հեռախոսը և ասաց.

    -Ո՞վ է:

    – Ես եմ քո ընկեր Բկլիկը, ես ուզում էի քեզ հրավիրել իմ ծնունդին:

    – Ես անպայման կգամ,- ասաց նա:

    Նա հագավ իր գեղեցիկ վերնաշապիկը և իր հետ վերցրեց իր կատվին:

    Մյունխհաուզենը շտապեց նվեր գնելու: Արդեն մի ժամ անցել էր, իսկ նա դեռ չէր գտել նվեր: Արդեն ծնունդը սկսվելու էր, Մյունխհաուզենը մտածեց և գլխի ընկավ քանի որ Բկլիկը շատ է սիրում ուտել, ես նրան կնվիրեմ քաղցրավենիք և նա շտապեց քաղցրավենիքի խանութ: Նա գնեց քաղցրավենիքներ ու արագ գնաց ծնունդին: նրա բախտը բերեց, որ հասցրեց ճիշտ ժամանակին, իսկ Բկլիկը առանց Մյունխհաուզենին բարևելու, բացեց նվերը և գոռաց.

    -Սա իմ ամենալավ նվերն է:

    Նա կերավ բոլոր քաղցրավենիքները և գրկեց Մյուխհաուզենին: Մյուխհաուզենը ասաց Բկլիկին:

    -Ես ուրախ եմ, որ քեզ դուր եկավ իմ նվերը, բայց մյուս անգամ մի օր շուտ զգուշացրու ծնունդիդ մասին:
    Հետո եկավ տորթի ժամը, բացեցին տուփը, որ հանեն տորթը, բայց մեկ էլ տեսնեն, որ Մյուխհաուզենի կատուն կերել է իր տորթը: Բկլիկը ծիծաղեց և ասաց

    – Չգիտեմ, թե դուք ինչքան տխրեցիք, բայց ես լիքը քաղցրավենիք եմ կերել տորթի փոխարեն:

  10. Սոֆիասում է՝

    Մյունխհաուզենի նոր հանճարությունը
    Պատմում է Մյունխհաուզենը։
    Մի սովորական օր էր։ Ես դեռ քնած էի, երբ հանկարծ ինձ ինչ – որ ձայն արթնացրեց։ Արթնացա, սենյակիս պատուհանը բացեցի և տեսա, որ լույսը դեռ չբացված մարդիկ խառնվել են իրար։ Ձայնս գցեցի գլխիս և գոռալով հարցրի.
    – Ին՞չ է պատահել, ինչո՞ւ եք բոլորդ խառնվել իրար։
    – Մի թ՞ե չես տեսնում, – բղավեց մի կին – բոլորը խառնվել են իրար, որովհետև մեզանից հինգ մղոն հեռու գտնվող անտառի հսկա փիղը եկել հասել է այստեղ։ Արագ, իրերդ վերցրու և տնից փախիր թե չէ, փիղը քո տունն էլ կջարդի։
    Իմ մարմնով սարսուռ անցավ ու վախվխալով դողդողացնելով իրերս հավաքեցի և տնից դուրս եկա։ Մինչև տնից դուրս կգայի մտքովս մի հիանալի բան անցավ, սկսեցի ինքս ինձ մտածել.
    «Ինչ լավ կլիներ, եթե կարողանայի մեն – մենակ հաղթել հսկա փղին, որպեսզի բոլորը ինձ գովեին»։
    Այդ պահին ուժերս հավաքեցի և ճամպրուկս թողնելով տանը տնից համարձակ դուրս եկա։ Սկսեցի համարձակ – համարձակ քայլել դեպի հսկա փիղը, իսկ մարդիկ գոռում էին։
    – Միթե խելքդ կորցրել ես, ու՞ր ես գնում։
    Ես նրանց չէի լսում և համարձակ շարունակում քայլել։ Փղից մոտավորապես հինգ մետր հեռու կանգնեցի և սկսեցի բարձրաձայն ասել.
    – Մի անհնգստացեք, ես ձեզ կփրկեմ այս փորձանքից։
    Մի քանի րոպե հետո և արդեն կռվում էի փղի հետ, առանց վահան, առանց թուր, ևս մի քանի րոպե և արդեն փիղը իմ ձեռքերում էր, ևս մի քանի րոպե ես արդեն պատրաստվում էի նրան գետնին տապալելու։ Երկու րոպե անց ես արդեն հերոս էի և բոլորը ինձնով հպարտանում էին։

  11. Արտակ Աբրահամյանասում է՝

    Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները
    Գրել է Է.Ռասպեն:
    Պապիկը իր թոռնիկների համար պատմում է Բարոն Մյունխհաուզենի զարմանալի արկածները: Թոռնիկները չէին հավատում, իսկ պապիկը պատմում էր:
    -Պապի հորինում ես: Պապիկը պատմում էր, որ Բարոն Մյունխհաուզենը ջուրն է ընկնում այքս ձիու հետ: Իր մազերից բռնում է և իրեն ու ձիուն հանում է ջրից: Մի անգամ էլ որսի է գնում, մեկ անգամ կրակում է և 10 բադ սատկացնում:

  12. Ալեքսասում է՝

    Բարոն Մյունհաուզոնի արկածները
    Ալեքսանդր Յակովլև
    Ես շարունակում եմ բարոն Մյունհաուզենի արկածները

    Մի անգամ էլ կոկորդիլոս տեսա, բայց էս անգամ փախա, արագ ճյուղ վերցրեցի խփեցի գլխին, նա ուժեղ ջղայնացավ, ես վազեցի տուն, հազիվ հասա, տեսա հրացանս չկար: Գնացի մոտիկ ու թռա խեղդեցի: Մի անգամ էլ է եղել: Մի օր էլ պատմեմ: Գնացել էի որսի, մի հատ մեծ օձ տեսա, միանգամից հրացանս վերցրեցի և կրակեցի, բայց չկպավ: Սուր բան գտա, կրակեցի այս անգամ կպավ:

  13. Եթերասում է՝

    Մի անգամ Մյունխհաուզենը վերցրեց  իր հրացանը և գնաց անտառ եղնիկ  որսալու:Գնաց-գնաց,հասավ անտառի խորքը, մին էլ տեսնում է մի եղնիկի ձագ: Հանում է հրացանը , որ կրակի, այդ պահին գալիս է նրա հայր եղջերուն և իր հսկայական եղջյուրներով  հրեց նրան:Եղջերուն գնաց եղնիկին գրկեց, իսկ Մյունխհաուզենը հանեց հրացանը և  ուզեց կրակել նրանց վրա: Բայց քիչ անց հասկացավ, որ ինչպես ծնողն է սիրում իր երեխային՝ այնպես էլ կենդանին իր ձագուկին: Մյունխհաուզենի աչքերը հուզմունքից լցվեցին: Նա  ձեռքից վայր  գցեց հրացանը և գնաց: Հետո որոշեց դառնալ բուսակեր:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով