Ուսումնական գարուն. առցանց դաս-ամփոփում

Վիլյամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»
Քո կարծիքով Մուրադի արածն արդյո՞ք գողություն էր: Ցանկացած պատասխանի դեպքում՝ հիմնավորիր, պատճառաբանիր, թե ինչու ես այդպես մտածում:
Կարծիք-հիմնավորումդ գրիր «Թողնել մեկնաբանություն» բաժնում:

 

28 comments to Ուսումնական գարուն. առցանց դաս-ամփոփում

  • Միհրան Կարսեցյան  says:

    Իմ կարծիքով Մուրադի արածը գողություն չէր, որովհետև Մուրադը ձին քշեց, հեծնեց վերջում ետ վերադարձրեց:

    Իմ սիրած հատվածը այն մասն էր, որ Քեռին բեղերը հարդարում էր:

  • Դավիթ  says:

    Իմ կարծիքով դա գողություն չէ, որովհետև նրանք վերցրել էին ձին հեծնելու նպատակով, այլ ոչ թե վաճառելու:Պատմվածքը շատ հետաքրքիր էր, ինձ շատ դուր եկավ Խոսրով քեռու Վնաս չունի խոսքը։

  • Արսեն Գոմցյան  says:

    Ոչ, որովհետև Մուրադը շատ էր երազում, որ ձի քշեր, դրա համար էլ ձի գողացավ

  • Վիկտորյա  says:

    Ինձ թվում է՝ Մուրադը չէր գողացել ձիուն, այլ որոշել էր խնամել և քշել ձիուն։ Ինձ այդպես է թվում, որովհետև նա պահեց, հետո վերադարձրեց

  • Վիկտորյա  says:

    Ինձ թվում է, որ նա չի արել գողություն այլ նա վերցրեց խնամելու և հեծնելու համար և հետո վերադարձրեց։ Դա իմ կարծիքնե

  • Արեգ հակոբյան  says:

    Ես կարծում եմ, որ Մուրադը ձիուն չի գողացել, որովհետև նա շատ էր ուզում ձի քշել:

  • Աշոտ Բաղդոյան  says:

    Իմ կարծիքով Մուրադի արածը գողություն էր, որովհետև նա առանց ձիու տիրոջը հարցնելու վերցրել էր ձին և երկար պահել էր իր մոտ։
    Իմ սիրած հատվածը, երբ Խոսրով քեռին լինում է տանը և այդ պահին ներս է մտնում ձիու տերը։ Իրենց խոսակցությունն ինձ շատ դուր է եկել։

    • Արեգ  says:

      Աշոտ, դու շատ ճիշտ ես, բայց կարևորը նա ձին ետ վերադարձրեց, իսկ այդ ամենը նա արել էր իր ընկեոջ համար:

  • Հայկ  says:

    Իմ կարծիքով Մուրադի արածը գողություն էր,որովհետև տիրոջը առանց հարցնելու ձին երկար պահել էր իր մոտ

    Իմ սիրած հատվածը՝ Եթե ուզում ես ձի նստել, լուսամուտից դուրս թռիր:

  • Նանե Ասատրյան  says:

    Իմ կարծիքով, այո, դա գրեթե գողություն էր, ինչու գրեթե, քանի որ նրանք հետո այն վերադարձրել են ոչ թե վաճառել։ Բայց Մուրադը կարող էր պարզապես հարցնե,լ նոր վերցնել ձիուն, ոչ թե գողանալ։ Իսկ առհասարակ պատմությունից ինձ շատ էր դուր գալիս Խոսրով պապի բնավորությունը, նա ամեն անգամ ափսոսանքով կամ դժգոհությամբ հարցին կամ խոսքին պատասխանում էր՝ ՎՆԱՍ ՉՈւՆԻ։

    • Ժորա  says:

      Նանե, ոչ թե Խոսրով պապին, այլ Խոսրով քեռին

  • Սոս Ղահրամանյան  says:

    Իմ կարծիքով դա գողություն է, որովհետև երբ Ջոն Բայրոն գալիս է Արամի տուն նա դժգոհ ասում է, որ իմ սպիտակ ձին գողացել էին: Ինձ դուր եկավ այն հատվածը երբ Արամը և նրա զարմիկ Մուրադը իրար հետ կռվում էին, թե ով էր քշելու ձին:

  • Արսեն Գոմցյան  says:

    Աշոտ, նա վերցրել է ձին, դու ճիշտ ես, բայց նա վերջում վերադարձնում է և ես համարում եմ, որ նա մենակ առանց հարցնելու է ձին վերցրել:

    • Հայկ  says:

      Արսեն, բայց դա գողություն է, առանց հարցնելու վերցրել էր և պահել էր իր մոտ:

    • Աշոտ Բաղդոյան  says:

      Արսեն, բայց առանց հարցնելու վերցնելը և իր մոտ պահելը նույն գողանալն է։

  • Զավեն  says:

    Ես կարծում եմ, որ Մուրադը գողություն չի արել, որովհեև նա ձին վերադարձրել է տիրոջը։
    Իմ հավանած մասը այն է, որ Մուրադ ձիով գալիս է իր զարմիկին վերցի։

    • Հայկ  says:

      Զավեն, բայց դա գողություն է առանց հարցնելու վերցրել էր և պահել էր իր մոտ:

  • Ժորա  says:

    Իմ կարծիքով Մուրադը չէր գողացել ձիուն, միայն նրա համար էր վերցրել, որ Արամը ձի հեծներ, չէ որ Արամը շատ էր սիրում ձի քշել: Իմ սիրած հատվածը այն է, երբ Խոսրով քեռին բղավում էր, <>:

  • Ալեն  says:

    Ես կարծում եմ, որ Մուրադը նախապես պետք է հարցներ ձիու տիրոջը, նրանից խնդրեր ձին, այլ ոչ թե առանց հարցնելու վեցներ: Միայն Մուրադին արդարացնում եմ, որ նա հետո Արամի հետ միասին հետ վերադարձրեց ձիուն:

  • Սվետլանա  says:

    Իմ կարծիքով Մուրադը համ գողություն է արել`համ էլ գողություն չի արել:Մտածում եմ այդպես, որովհետև չի կարելի ուրիշ մարդուց ինչ- որ ապրանք վերցնել առանց զգուշացնելու: Այդ հատվածը կարդալուց ես այդպես մտածեցի, իսկ երբ Մուրադի զարմիկը ուրախացավ ձին տեսնելով` այդ հատվածում մտափոխվեցի: Այդտեղ էլ մտածեցի, որ նա ձին, իհարկե, վերցրել էր առանց զգուշացնելու, բայց զարմիկը դրանից շատ էր ուրախացել, քանի որ նա երազում էր ձի քշել, իսկ նրա ընտանիքը ձի գնելու համար շատ աղքատ էր:

    • Sona Sahakyan  says:

      Իմ կարծիքով Մուրադի արածը գողություն էր, քանի որ նա առանց հարցնելու և թաքուն էր ձիուն տարել: Եվ կարևոր չի կարճ ժամանակով, թե երկար ժամանակով, փաստը մնում է փաստ, որ նա գողություն էր կատարել:

  • Դավիթ  says:

    Իմ կարծիքով գողություն չէր, որովհետև ձի հեծնեց և վերադարձրեց, իսկ եթե չվերադարձներ, արդեն կլիներ գողություն:

  • Աթոյան Անի  says:

    Իմ կարծիքով Մուրադի արածը գողություն էր, որովհետև նա առանց տիրոջ հարցնելու ձին վերցրել էր և երկար ժամանակով պահել:

  • Նատալի Նահապետյան  says:

    Իմ կարծիքով Մուրադի արածը գողություն չէր, որովհետև նա հետ բերեց ձիուն իր տիրոջ մոտ։

  • Մանե Առուստամյան  says:

    Ես կարծում եմ որ Մուրադը ձին չէր գողացել նա պարզապես վերցրել էր ձին ։ Ես կարծում նաև, որ նա այդ ձին վերցրել էր, որ Արամին ուրախացներ։

  • Լիա Համբարձումյան  says:

    Իմ կարծիքով Մուրադը ձիուն չէր գողացել, որովհետև նա շատ էր ուզում ձի քշել:Իմանալով, որ իր զարմիկն էլ է շատ սիրում ձի քշել, նա բերեց, որպեսզի միասին հեծնեն:Դա գողություն չի կարելի համարել, որովհետև քշելուց հետո նրանք վերադարձրեցին տիրոջը:

Թողնել մեկնաբանություն