Դռները բացեք, գարուն է գալիս

You may also like...

22 Responses

  1. Մարինե Ամիրջանյանասում է՝

    Առցանց դաս
    Սիրելի սովորող, ռադիոնյութը լսելուց հետո Թողնել մեկնաբանություն բաժնում գրիր՝

    Ո՞ր հեղինակների ո՞ր բանաստեղծությունները հնչեցին: Գրիր, թե ով էր ամենաարտահայտիչը կարդում, ի դեպ, բանաստեղծությունները կարդում էին Արևելյան դպրոցի երկարացված խմբի սովորողները: Գրիր, թե քեզ որ բանաստեղծությունը դուր եկավ, մուտքագրիր բանաստեղծության այն հատվածները, որոնք քեզ հատկապես դուր եկան: Բանաստեղծություններին զուգահեռ հնչում էին տարբեր երգեր: Փորձիր կռահել և գրել, թե ինչ երաժշտություններ էին հնչում, ովքեր էին հեղինակները: Վերջում գրիր քո կարծիքը ռադիոնյութի մասին: Իսկ ամենասկզբում չմոռանաս քո գարնանային ողջույնի խոսքը բոլորիս:

  2. Միքայելասում է՝

    Ինձ ամեն ինչ շատ դուր եկան, թե ոտանավորները թե երեխաների ձայները: Հեղինակներից նկատեցի Վահան Տերյանին:Երգի վերնագիրը չգիտեի, բայց երգը ինձ շատ դուր եկավ: Այս երգը ինձ հանդիպել էր տարբեր ֆիլմերում:Ինձ ամենաշատը դուր եկավ Վահան Տերյանի գարունը Բանաստեղծությունը: Զգացվում է որ երեխաները ուրիշ բաներով չէին զբաղվում այլ պարտաճանաչ ոգով ու գեղեցիկ ձայնով արտասանում էին:

  3. Սվետլանաասում է՝

    Գարնանային ողջույն բոլորին: Ես Սվետլանան եմ: Շնորհավորում եմ բոլորիդ գարանային առաջին օրվա կապակցությամբ: Շատ էի սպասում գարնանը: Որ բակում խաղամ: Ծաղիկները բացվեն ու ծառերը ծաղկեն: Այս ռադիոնյութը ինձ շատ դուր եկավ: Շատ գեղեցիկ երաժշտություններ և բանաստեղծություններ են հնչում ռադիոնյութի մեջ:
    Հնչում են`
    Վահան Տերյան «Գարունը այնքան ծաղիկ է վառել»
    Վահան Տերյան «Գարուն էր»
    Հովհաննես Շիրազ «Գարնանամուտ»

  4. Վերջապես բացվեց գարունը, շտապեք վայելել այն:Արտահայտիչ էր կարդում Արեգ Աբգարյանը:Ինձ դուր եկավ Հովհաննես Շիրազի Գարնանամուտ բանաստեղծության այս հատվածը.
    Մանուշակներ ոտքերիս ու շուշաններ ձեռքերիս
    Ու վարդերը այտերիս, ու գարունը կրծքիս տակ,
    Ու երկինքը հոգուս մեջ, ու արևը աչքերիս
    Ու աղբյուրները լեզվիս՝ սարից իջա ես քաղաք:
    Երաժշտությունը շատ-շատ հաճելի էր:Ռադիոնյութը շատ տպավորիչ էր և գեղեցիկ:Ինձ շատ դուր եկավ:

  5. Սուսաննաասում է՝

    Բարև բոլորին։ Շնորհավորում են Ձեզ գարնան առաջին օրվա կապակցությամբ, ցանկանում եմ բոլորիդ գարնան նման վառ և տաք օրեր։ Այսօր մենք կփորձենք լսել բանաստեղծությունները և գուշակել։ Վահան Տերյան՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Վահան Տերյան՝ Գարնան երեկո, Հովհաննես Շիրազ՝ Գարնանամուտ, Համո Սահյան՝ Լուսաբաց, Վահան Տերյան՝Հայտնություն, Համո Սահյան՝ Գարնանամուտ, Աթաբեկ Խնկոյան՝ Գարուն, Հովհաննես Շիրազ՝ Թագադրում
    Մեր մանկության տանգոն ֆիլմի մեղեդին
    Ինձ դուր եկավ ամենաշատը Վահան Տերյանի «Գարունը այնքան ծաղիկ է վառել» բանաստեղծությունը և իմ կարծիքով ամենալավ և արտահայտիչ կարդաց հենց այս բանաստեղծության առաջին տողեր կարդացող աշակերտը։
    Ահա այն հատվածը, որը ինձ դուր եկավ
    Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

  6. Զավենասում է՝

    Ողջույն, ես Զավենն եմ: Շնորհավորում եմ բոլորիդ գարունը: Ես բոլոր երգերը և բանաստեղծությունները հավանեցի:Կարդացողներն էլ էին տպավորիչ կարդում: Եվ ինձ ամենաշատը դուր եկան Վահան Տերյանի բանաստեղծությունները:

  7. Զավենասում է՝

    ողջույն ես Զավենն եմ: Շնորհավորում եմ բոլորիտ գարունը: Ինձ դուր եկավ ամբողջ ռադիոնյութը: Թե երգերը, թե կարդացողները, բանաստեղծությունները: Բայց ամենից շատ դուր եկավ Վահան Տերյանի բանաստեղծությունները:Երգերը համապատասխան էին բանաստեղծություններին:

  8. Դավիթ Գրիգորյանասում է՝

    Ողջու˜յն, շնորհավորում եմ բոլորի գարնան առաջին օրը: Ինձ բոլոր երգերը դուր եկան, ձայները շատ լավ հնչում էին:
    Հնչեցին
    Վահան Տերյանի «Գարունը այնքան ծաղիկ է վառել»
    Վահան Տերյանի «Գարուն էր»
    Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ»
    Իսկ սա իմ սիրած ահտվածն է

    Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

  9. Օֆելյա Անդրեասյանասում է՝

    Գարնանային ողջույն։ Ուզում եմ շնորհավորել բոլորիդ գարունը։Եվ ուզում եմ պատմել այս ռադիոնյութի մասին։ Ռադիոնյութի մեջ կար շատ հինալի երաժշտություններ, բայց չգիտեմ ինչու չկաողացա գուշակեր երաժշտությունների հեղինակների անունները և անվանումները։ Ռադիոնյութում հնչում էին Վահան Տերյանի <> բանաստեղծությունը, Հովհաննես Շիրազի <>-ը,Վահան Տերյանի «Գարունը այնքան ծաղիկ է վառել» և Վահան Տերյանի <> բանաստեղծությունը։ Ինձ բոլոր բանաստեղծությունները և երժշտությունները դուր եկան, բայց ամենաշատը դուր եկավ Վահան Տերյանի <<Գարունը այնքան ծաղիկ է վառել» բանաստեղծությունը, քանի որ շատ լավ, հուզիչ, ռոմանտիկ գարնան շունչ է տալիս բանաստեծությանը և գեղեցիկ է նկարագրում գարունը։ Ռադիոնյութը հրաշալի էր և կեցցեն երկարացված օրվա 5-րդ խումբը։

  10. Օֆելյա Անդրեասյանասում է՝

    Գարնանային ողջույն։ Ուզում եմ շնորհավորել բոլորիդ գարունը։Եվ ուզում եմ պատմել այս ռադիոնյութի մասին։ Ռադիոնյութի մեջ կար շատ հինալի երաժշտություններ, բայց չգիտեմ ինչու չկաողացա գուշակել երաժշտությունների հեղինակների անունները և անվանումները։ Ռադիոնյութում հնչում էին Վահան Տերյանի «Գարնանային երեկո» բանաստեղծությունը, Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ»-ը,Վահան Տերյանի «Գարունը այնքան ծաղիկ է վառել» և Վահան Տերյանի «Գարուն էր» բանաստեղծությունը։ Ինձ բոլոր բանաստեղծությունները և երժշտությունները դուր եկան, բայց ամենաշատը դուր եկավ Վահան Տերյանի «Գարունը այնքան ծաղիկ է վառել» բանաստեղծությունը, քանի որ շատ լավ, հուզիչ, ռոմանտիկ գարնան շունչ է տալիս բանաստեծությանը և գեղեցիկ է նկարագրում գարունը։ Ռադիոնյութը հրաշալի էր և կեցցե երկարացված օրվա 5-րդ խումբը։

  11. Ռուբենասում է՝

    Բարև ձեզ,ես՝ Ռուբեն Թադևոսյանն եմ։
    Շնորհավորում եմ Ձեզ գարնան առաջին
    օրվա կապակցությամբ, ցանկանում եմ
    բոլորին գարնան նման միշտ թարմ լինեն։
    Բոլոր հատվածները ինձ դուր եկան։
    Ահա այն հատվածը, որը ինձ շատ դուր եկավ։

    Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

  12. Ռուբենասում է՝

    Բարև ձեզ,ես՝ Ռուբեն Թադևոսյանն եմ։
    Շնորհավորում եմ Ձեզ գարնան առաջին
    օրվա կապակցությամբ, ցանկանում եմ
    բոլորին գարնան նման միշտ թարմ լինեն։
    Բոլոր հատվածները ինձ դուր եկան։
    Ահա այն հատվածը, որը ինձ շատ դուր եկավ։

    Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

  13. Բարև, ես Մարին եմ:Շնորհավոր Բոլորի գարնան առաջին օրը:
    Հնչեցին
    Վիվալդի
    Վահան Տերյան «Գարունը այնքան ծաղիկ է վառել»
    Վահան Տերյան «Գարուն էր»
    Հովհաննես Շիրազ «Գարնանամուտ»
    Գարնան երեկո
    Լուսաբաց

    • Արեգ Աբգարյանասում է՝

      Շնորհավոր գարնան առաջին օրվա կապակցությամբ։ Շատ երկար էինք սպասել գարնանը։ Վերջապես գարունը եկավ և ուրախացրեց մեզ բոլորիս։ Ռադիոնյութը շատ լավ էր պատրաստված։ Երաժշտությունը շատ գեղեցիկ էր։ Բոլորը շատ լավ էին խոսում, բայց ինձ ամենաշատը դուր եկավ Հակոբի խոսքերը։ Հնչեցին Հովհաննես Շիրազի, Վահան Տերյանի, Համո Սահյանի գարնանը նվիրված բանաստեղծությունները։Հնչեց Էդվարդ Գրիգի «Առավոտյան տրամադրություն» ստեղծագործությունը, «Մեր մանկության տանգոն» կինոֆիլմի երաժշտությունը։ Իսկապես գարնանային հրավառություն էր։

  14. Մանե Տոնոյանասում է՝

    Բարև ձեզ, շնորհավորում եմ բոլորիդ գարունը: Ես լսեցի, թե ինչպես էին կարդում երեխաները Վահան Տերյանի, Համո Սահյանի, Հովհաննես Շիրազի, Աթաբեկ Խնկոյանի բանաստեղծունները գարնան մասին: Ինձ ամենաշատը դուր եկավ, թե ինչպես էին կարդում առաջին դասարանցիները: Նաև ռադիոնյութի երաժշտությունը շատ լավն էր: Ես փնտրեցի համացանցում և իմացա, որ առաջին երաժշտությունը, որ ամենաշատն էի հավանել Էդվարդ Գրիգի ստեղծագործությունն էր:

  15. Անի Գյոզալյանասում է՝

    Ողջույն բոլորին, ես Անին եմ: Շնորհավորում եմ ձեզ գարնան առաջին օրվա կապակցությամբ: Այսօր մենք կփորձենք  լսեl  բանաստեղծությունները և գուշակել: Սկսեցինք, Վահան Տերյան՝ Գարունը այնքան ծաղիկ է վառել, Վահան Տերյան՝ Գարնան երեկո, Հովհաննես Շիրազ՝ Գարնանամուտ, Համո Սահյան՝ Լուսաբաց, Վահան Տերյան՝ Հայտնություն, Համո Սահյան՝ Գարնանամուտ, Աթաբեկ Խնկոյան՝ Գարուն, Հովհաննես Շիրազ՝ Թագադրում:

    Ինձ դուր եկավ Գարնան երեկո բանաստեղծությունը:Այն շատ գեղեցիկ  բանաստեղծություն է: Ինձ դուր եկավ այս հատվածը. Եվ մեկը անտես, շարժումով արագ, Ոսկի է մաղում, գոհար է ցրում Կապույտ դաշտերում:
    Ինձ համար բոլորն էլ լավ էին կարդում:

  16. Վահան Դանելյանասում է՝

    Սիրելի ընկերներ շնորհավորում եմ գարնան առաջին օրը:
    Բոլոր բանաստեղծություններն էլ ինձ շատ դուր եկան: Բոլորն էլ լավ էին արտասանում, բայց ամենալավը արտասանում էր իմ ընկեր Արեգը:
    Ուզում եմ գրել բանաստեղծություններից ինձ դուր եկած մասերը.

    Վահան Տերյան
    Գարունը այնքա՛ն ծաղիկ է վառել,
    Գարունը այնպե՛ս պայծառ է կրկին.
    — Ուզում եմ մեկին քնքշորեն սիրել,
    Ուզում եմ անուշ փայփայել մեկին։

    Համո Սահյան
    Գարուն էր… սիրտս գնաց,
    Բարձունքից բարձունք ընկավ,
    Ոտքիս տակ, ամեն քայլիս,
    Մանկության մասունք ընկավ…
    Վեր թռա ինչ-որ կանչից,
    Տառապած բարձիս վրա
    Աչքիցըս իրեն-իրեն
    Մի կաթիլ արցունք ընկավ.

  17. Վահան Դանելյանասում է՝

    Վահան Տերյան- Գարուն
    Վահան Տերյան-Գարնան երեկո
    Համո Սահյան -Գարուն էր
    Հովհաննես Շիրազ-Գարնանամուտ
    Համո Սահյան –Լուսաբաց
    Վահան Տերյան –Գարնան անուշ աղմուկով
    Աթաբեկ Խնկոյան-Գարուն
    Հովհաննես Շիրազ- Թագադրում

  18. Լիլիթ Արևշատյանասում է՝

    Գարնանային ողջույններ բոլոր-բոլոր երեխաներին, ես Լիլիթն եմ: Շնորհավորում եմ գարնան առաջին օրվա կապակցությամբ: Ինձ շատ-շատ դուր եկավ ձեր բանաստեղծությունները և երաժշտությունը: Շնորհակալություն երկարօրյայի երեխաներին, որ այսպիսի մի ռադիոնյութ պատրաստեցին: Հիմա կփորձեմ գուշակել մի քանի բանաստեղծություն՝ Վահան Տերյան՝ «Գարունը այնքան ծաղիկ է վառել», «Գարնան երեկո», Հովհաննես Շիրազ՝ «Գարնանամուտ», Համո Սահյան՝ «Լուսաբաց», Վահան Տերյան՝ «Հայտնություն», Աթաբեկ Խնկոյան՝ «Գարուն», Հովհաննես Շիրազ՝ «Թագադրում»: Ինձ շատ դուր եկավ հենց առաջին մասը, որտեղ երաժշտություն է լսվում: Նրանից անմիջապես գանանային ջերմ տրամադրություն եմ ունենում:

  19. Գաբրիելասում է՝

    Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
    Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
    Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
    Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն…

    Վահան Տերյան «Գարուն»
    «Գարնան երեկո»
    Շիրազ «Գարնանամուտ»
    «Թագադրում»
    Համո Սահյան «Լուսաբաց»
    Ամենաարտահայտիչը կարդում էր Արեգ Աբգարյանը:
    Ինձ դուր եկավ Հ.Սահյանի «Գարուն էր..» բանաստեղծությունը:

    Գարուն էր… սիրտս գնաց,
    Բարձունքից-բարձունք ընկավ,
    Ոտքիս տակ, ամեն քայլիս,
    Մանկության մասունք ընկավ…
    Վեր թռա ինչ-որ կանչից,
    Տառապած բարձիս վրա
    Աչքիցըս իրեն-իրեն
    Մի կաթիլ արցունք ընկավ

  20. Լիլիթ Ղազարյանասում է՝

    Գարնանային ողջո՜ւյն

    1. Ո՞ր հեղինակների ո՞ր բանաստեղծությունները հնչեցին:

    Հնչեցին Վահան Տերյանի «Գարունը այնքան ծաղիկ է վառել», Վահան Տերյանի «Գարնան երեկո», Համո Սահյանի «Գարուն էր…», Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ», Համո Սահյանի «Լուսաբաց», Վահան Տերյանի «Գարնան անուշ աղմուկով», Համո Սահյանի «Գարնանամուտ», Աթաբեկ Խնկոյանի «Գարուն», Հովհաննես Շիրազի «Թագադրում» բանաստեղծությունները:

    2. Գրի՛ր, թե ով էր ամենաարտահայտիչը կարդում, ի դեպ, բանաստեղծությունները կարդում էին Արևելյան դպրոցի երկարացված խմբի սովորողները:

    Իմ կարծիքով ամենաարտահայտիչը կարդում էր Անի Շահսուվարյանը:

    3. Գրի՛ր, թե քեզ որ բանաստեղծությունը դուր եկավ, մուտքագրի՛ր բանաստեղծության այն հատվածները, որոնք քեզ հատկապես դուր եկան:

    Ինձ դուր եկավ Համո Սահյանի «Գարուն էր…» բանաստեղծությունը, որովհետև այն լսելիս ես պատկերացնում եմ հեքիաթային գարուն:

    «Գարուն էր…»

    Գարուն էր… սիրտս գնաց,
    Բարձունքից բարձունք ընկավ,
    Ոտքիս տակ, ամեն քայլիս,
    Մանկության մասունք ընկավ…
    Վեր թռա ինչ-որ կանչից,
    Տառապած բարձիս վրա
    Աչքիցըս իրեն-իրեն
    Մի կաթիլ արցունք ընկավ.

    4. Բանաստեղծություններին զուգահեռ հնչում էին տարբեր երգեր: Փորձի՛ր կռահել և գրել, թե ինչ երաժշտություններ էին հնչում, ովքեր էին հեղինակները:

    Չկռահեցի:

    Իմ կարծիքով ռադիոնութը շատ լավն է ստացվել: Ապրե՜ն մասնակիցները:

  1. Մարտի 1, 2018

    […] Դռները բացեք, գարուն է գալիս. լսիր  ռադիոնյութը: […]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով