Լրացուցիչ կրթության գարնանային բաց ճամբար


Հարգելի սովորող, ծնող, մարտի 26-ից ապրիլի 1-ը հանրակրթական դպրոցներում սկսվում են գարնանային արձակուրդները: Կրթահամալիրի դպրոցները աշխատելու են որպես լրացուցիչ կրթության ճամբարներ: Ճամբարային գործունեությանը կարող են մասնակցել և՛ կրթահամալիրի սովորողները, և՛ հանրապետության հանրակրթական դպրոցներում, և՛ հանրապետությունում տարբեր պատճառներով գտնվող 6-10 տարեկանները: Ճամբարին մասնակցելու համար կարող եք դիմել մինչև մարտի 25-ը: Կրթահամալիրում սովորողների համար ուղեգրի մեկ օրվա արժեքը 1500 դրամ է, իսկ մյուսների համար՝ 2000 դրամ(երկանգամյա սնունդ,09:00-16:00 ճամբարային գործունեություն):
Բովանդակություն
«Բարեկենդան-Ծաղկազարդ-Զատիկ» ծիսական նախագիծ(տեխնոլոգիա, ծիսական երգեր, պարեր, պարերգեր, խոհանոց)
Ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
«Գետը քաղաքում նախագիծ»
«Երևան 2800» նախագիծ
Մարզական մրցաշարեր, լող, հեծանիվ, վազք, երաժշտություն, շախմատ
Մեդիակրթություն

Աշխատակարգ
09:00-09:15 Առավոտյան ընդհանուր պարապմունք- տողան
09:20-11:00 ճամբարային գործունեություն
11:00-11:30  ընդմիջում. Նախաճաշ
11:30-13:30 մրցաշարեր, պարտիզապուրակային գործ
13:30-14:30 Ճաշի ընդմիջում
14:30-16:30 Նախագծեր

Մեզ կարող եք գրել կամ զանգել  010744380, 094208440,
Ֆեյսբուքյան էջ

Թողնել մեկնաբանություն