Ընդունելություն. Գարնանային մուտքի ճամբար


1-5
-րդ դասարանցի այն սովորողներին, որ «Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր տեղափոխվելու ցանկություն, մտադրություն ունեն

Կրթահամալիր ընդունվելու համար դիմորդը՝ 1-5-րդ դասարանի սովորողը մասնակցում է 5-օրյա ճամբարի՝ ծանոթանալու հեղինակային կրթական ծրագրի կազմակերպման պայմաններին, պահանջներին, ներկայանալու, պատրաստվելու ուսումնառությանը։

Հարգելի 1-5-րդ   դասարանցի,  Արևելյան դպրոց-պարտեզում Գարնանային բաց ճամբար-2018» ընթացքում «Մուտք կրթահամալիր» ճամբարին կարող եք մասնակցել Մարտի 26-30: Մասնակցության համար հարկ է լրացնել  էլեկտրոնային հայտը: Հայտերի լրացման վերջնաժամկետը  մարտի 25-ն է :

Ճամբարի բովանդակությունը

  • սովորողի ընտրությամբ՝ մասնակցություն իրականացվող ճամբարային նախագծերին
  • մեդիահմտություններ. բլոգավարություն
  • երգ-պար-պարերգ
  • մարզական գործունեություն
  • ընթերցում
  • ճամփորդություն
  • Բարեկենդան-Ծաղկազարդ-Զատիկ համայնքային ծես

Գարնանային մուտքի ճամբարով սկսում է նաև 2018-2019 ուսումնական տարվա առաջին դասարացիների (2012թ. ծնվածներ) ընդունելությունը:
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 74.43.80, 094.20.84.40 հեռախոսահամարներով:

Թողնել մեկնաբանություն