2017 թվականն ու ես

Ես ուզում եմ գրել  2017 թվականի  իրադարձությունների և իմ տպավորությունների մասին։

Տարին ինչպես միշտ սկսվեց իմ ծննդյան տոնախմբությամբ։ Հետո մեկ ամիս անց եկավ մեր տատիկը, նա ապրում է շատ հեռու ՝  երկրագնդի հակառակ կողմում։ Բոլորս միասին անհամբեր սպասում էինք, թե երբ է ծնվելու մեր փոքրիկը։ Ի վերջո, ծնվեց իմ փոքր եղբայրը՝ Լեոն։ Ի դեպ անունն ընտրելու պատիվն ինձ էր տրվել, քանի որ ես շատ էի ուզում քույրիկ ունենալ, իսկ ծնվեց տղա։ Տատիկի հետ միասին զարդարել էինք  հայրիկի և մայրիկի սենյակը և մեր մայրիկին և Լեոյին անակնկալ եղավ դա։  Լեոյի ծնվելուց հետո մեր կյանքը շատ փոխվեց, տունը լցվեց նոր կյանքով։

Տարին ամփոփում է Մարիա Աբրահամյանը, ամբողջական նյութը՝ բլոգում

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով