Նոյեմբերի 13-ից կրթահամալիրում «Սեբաստացու օրեր» ամենամյա բաց ստուգատես կրթահամալիրի տոնն է՝ կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում, ուսումնական կենտրոններում ուսումնական տարատարիք նախագծեր, հանդիպում-քննարկումներ, համերգ-ցուցադրություններ, ներկայացումներ։ Ձեզ սիրով հրավիրում ենք մասնակցելու մեր տոնին, տեսնելու մեր կրթական աշխարհ Բանգլադեշը՝ իր ուսումնական-ստեղծական առօրյայով, կրթական համակարգում կիրառելի մեր ձեռքբերումներով։ Վստահ ենք, որ ուրբաթ-շաբաթ օրերին լուսաբանվող երևանյան իրադարձություններում իրենց պատշաճ տեղն ունեն մեր կրթական տոնի այս դրվագները. կարևոր է, որ հանրությանը սրտանց ներկայացվեն և՛ բաց համայնքի բացօթյա գործունեությունը, և՛ նոր հանրային տարածքը՝ իր բաց էստրադայով, որով Բ-1 թաղամասը ունենում է իր մշակութային նոր հարթակը, և՛ կրթական ծրագրով ստեղծված հանրային նոր համակեցությունը։
- Նոյեմբերի 17
11։00-13։00՝ Շրջայց կրթահամալիր-ագարակում
15։00-16։00՝ Մեդիաուրբաթ-համերգ-նորամուտ կրթական կասկադի էստրադայում - Նոյեմբերի 18
10։00-10։30՝ Օրհնության ծես Սուրբ Երրորդություն եկեղեցում
10։30-11։00՝ Համայնքային ցնծություն եկեղեցու բակում
11:00-13:00՝ Հարիսայի տոն կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում
Մեր տոնական օրերին կարող եք հետևել mskh.am-ում ու ենթակայքերում, ուսումնական բլոգներում, սոցցանցերում։
Համեցեք։ Դուք մեր սպասված հյուրն եք։
Կրթահամալիրի տնօրեն՝ Աշոտ Բլեյան
Մեր հասցեն՝ Րաֆֆի 57։
Հեռախոս՝ 74 72 46, 091 43 10 99։
Էլփոստ՝ [email protected]