Արևելքի դասարանական ռադիոները

Նոյեմբերի 15. ժամը 14:00, Մայր դպրոց, Տիագրան Հայարապետյան գրադարանի ընթերցասրահ

«Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոնը», նախագծային ուսուցման շաբաթը շատ լավ առիթ է նորից անդրադառնալու հեղինակային կրթական ծրագրի որևէ նախագծին, նորացնել նախագիծը, նոր զարգացումների դաշտ բերել:

«Թվային միջոցների գործածումը ուսումնական գործունեության մեջ» ծրագրի բաղկացուցիչ է ուսումնական ռադիոների ստեղծումը: Այս տարիների ընթացում արդեն տեսանելի է այս ուսումնական գործիքի գործածման կրթական հաջողությունները. Խոսքի զարգացում-ազատագրում, աշխատանք ձային, հնչերանգի վրա և այլն, կարելի է անվերջ թվել…Կրթահամալիրի բոլոր դպորցներում են գործում ռադիո-խմբարգրություններ, բայց  կփորձեմ ներկյացնել Արևելյան դպրոցում գործող ռադիո-խմբագրությունները: Արևելյան դպրոցը հայտնի է «Նոր ռադիոով: «Նոր ռադիոն» ունի արդեն պատմություն: «Նոր ռադիոյի» զարգացումը կապվում է Մարգարիտ Հարությունյանի հետ որպես կազմակերպիչ, շնորհակալ ենք: Արդեն 3-4 սերունդ Մարգարիտի հետ միշտ կենդանի ու լսելի են դարձնում «Նոր ռադիոն»: Այս միջավայրում էլ ծնվեցին Արևելքի դասարանական ռադիո-խմբարգրությունները, իրենց այդքա՜ն հնչեղ անուններով՝ «Բլբլան», «Արձագանք»,«Պզան մեղու», «Ծուղրու՜ղու՜», «Ուրախիկներ», « երկրորդ դասարանցիների ռադիո» «Բզեզ», «Օր օրի», «Մենք», «Մունետիկ», «Խճանկար», «Խոշորացույց» «Բնագետիկ»… ահա այսպես «Նոր ռադիոն» ստեղծեց իր դպրոցական ցանցը: 4-5-րդ դասարանցիների ընտրությամբ գործունեորթյամբ խումբը «Նոր ռադիոյի» խմբարգրությունն է ու համակարգում է դպրոցական ռադիո ցանցը: Ամեն ամսվա սկզբին խումբը համակարգում և ենթակայքի օրացույցում հրապարակում է դասարանական ռադիոների ամենօրյա հերթապահությունը եթերում: Ռադիոները ամսվա ընթացքում էլ եթերներ ունենում են, բայց ամիսը մեկ անգամ եթերում լինելը պարտադիր է: Այ, 5 տարեկանները «Նոյեմբերիկ» ստուգատես են գալիս իրենց ռադիոների նորամուտով, որոնք արդեն սկսեն են փորձնական երթերը: 1-3-րդ դասարանցիները իրենց թողարկումները հրապարակում են դասարանական բլոգներում, իսկ 4-5-րդ դասարանցիները՝ անհատական բլոգներում: Թողարկումների ստեղծման, մշակման, տեքստի վերածելու, ընթերցելու, հարցեր պատրաստելու,  ձայնագրությունը մշակելու աշխատանքները սովորողի կյանքից ու առօրյայից են գալիս: Ռադիոն հեղինակային կրթական ծրագրի  տարածման հանրայնացման մեդիա հարթակ է:
Այսպիսի կազմակերպմամբ ենք սկսել աշխատել 2017թվականի սեպտեմբերից: Նախագիծը աշխատանքային փուլում է, որը նոր զարգացումների, նոր էջերի ստեղծման հնարավորություններ կունենա մինչև հեղինակային ամենամյա մայիսյան հավաք:

ներկայացում 15.11

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով