16 Օգոստոսի, 2022
11 11 11 AM
Վաղաշենի բնապահպանական ճամբարում
Բացօթյա անուշ քուն
Առաջարկում եմ կարդալ
Գյումրիում իմ սիրած վայրը
Խաղողից դիմակներ
Իմ հեքիաթները
Արևելքի համեղ լոշիկները
Ճամփորդական տեսապատում
Իմ ամառը
Բլոգեր Եվան
Լրահոս
Վաղաշենի բնապահպանական ճամբարում Բացօթյա անուշ քուն Առաջարկում եմ կարդալ Գյումրիում իմ սիրած վայրը Խաղողից դիմակներ Իմ հեքիաթները Արևելքի համեղ լոշիկները Ճամփորդական տեսապատում Իմ ամառը Բլոգեր Եվան

Ընդունելության մուտքի ճամբարը շարունակվում է

Առաջին դասարանցիների ամառային մուտքի ճամբարը շարունակում է իր աշխատանքը հեռավար:

Սիրելի առաջին դասարանցիներ.

Սեպտեմբերի 4-ին  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ըստ ուսումնական օրացույցի 1-3-րդ դասարանցիների կրթական շքերթն է, որի ընթացքում սովորողները երգում, պարում և արտասանում են:

Այս շոգ օրերն ավելի հետաքրքիր դարձնելու և կրթական շքերթին նախապատրատվելու համար սովորում ենք.

Ոտանավորներ՝

Ա. Խնկոյան «Աքաղաղն ու կտուրը»

Մի աքաղաղ
Կարմրապեծիկ,
Իր ոտքերը
Երկար ու ձիգ,
Կտրին տալով`
Վեր–վեր ձգվեց,
Ու զարմանքով
Ինչ հարց տվեց.
-Էս ո՛նց է, որ
Ես զոռ տալիս,
Էս կտուրը
Փուլ չի գալիս:

Հ. Թումանյան  «Կռունկներ»

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

 

Երգեր՝

«Արև, արև, եկ, եկ»

 «Ձիուկ»

 «Կաքավիկ»

«Խորոզ»

 

Պարային ֆլեշմոբ՝ «Եթե դուր է գալիս»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։