24 փետրվար, ժամը 12.00- 13.00
12:00-12.30
Նախապատրաստություն ծեսին, ծիսական խաղեր…
Ազգային խաղեր –կլաս, գոմշակռիվ, աքլորակռիվ,պարան, յոթ քար, քարկտիկ, ընկույզներով խաղ, Տը՜՜զ, Աչք կապոցի, ձմեռային մարզական խաղեր
Ակլատիզ— Կեդանի ակլատիզի ծիսական հագցնելու տեսարան
տիկնիկ ակլատիզի հավաքում
Ուտիս տատ— Կեդանի ուտիսի ծիսական հագցնելու տեսարան
տիկնիկ ուտիս հավաքում
Դիմակներ— պատրատի դիմակներ, հագուստների հանդեձարան
Ծաղրանկարներ, Զվարճալի լուսանկարների ցուցահանդես
Խոհանոց- յուրաքանչյուր խումբ, դասարան սրահում նախապատրաստում է իր ծիսական սեղանը
Երգեր,պարեր- խաղիկներ, զյուգերգեր, երգի մրցույթներ
Երգեր
Թագվորագովքեր
Թագվոր քո ձիուն
Այն վերին գլխախնձոր
Թագվորի մեր
Եկեք ծեծենք…
Էն դիզան
Գնացեք, տեսեք…
Այ իմ Դիլո..
Այիհոո~
Ծեսը նկահարանող աշխատանքային խումբը անցնում է բոլոր խմբերի մոտով.
Լուսանկարում`Նունե Խաչիկօղլյան և սովորողներ
Տեսանկարահանում՝ Անի Սարգսյան և ընկերներ
Ժամը 12:30 սկսվում է Բարեկենդանի տոնի մասնակիցների տոնական շքերթը դեպի սրահ
Ծիսական տոնախմբություն
-Բարեկենդա~ն, փորեկենդա~ն
— Բարեկենդան օրեր են, խելքս գլխես կորել է~…
Երգ-ներկայացում՝ «Այլիհո~…»
Սուտասելուկ 1
Երգ-ներակայացում՝ «Թագվորագովքեր»
Սուտասելուկ 2
Երգ-ներկայացում՝ «Այ ինդիլո..»
Սուտասելուկ 3
երգ-ներկայացում՝ «Էն դիզան»
Սուտասելուկ 4
Երգ-ներկայացում՝ «Քուրիկ զիզի»
Ուտիսների ու Ակլատիզների պար՝ «Թամզարա»
Ակլատիզ. -Ուտել խմելը պրծա~վ, յուղն ու պանիրը պրծավ, ոչ մի չորթան ու թթու թան: Պասի օրերը եկան
Ուտիս տատ.— Ա’յ Ակլատիզ, պասը կանցնի, Զատիկ կգա, Ուտիս տատին սպասող միշտ կա:
Բոլորը — Տատը գնաց` շերեփը ձեռքին,Պապը եկավ` ճիպոտն ուսին:
Երգ-ներկայացում- Եկեք ծեծենք…
Ակլատիզ-տիկնիկը ծափերի ներքո բարձրանում են առաստաղին
Բոլորը միասին.-Եկանք ի Բարեկենդան, կերթանք ի Զատի~կ:
Ձեզ` Բարեկենդան, մեզ` բարի Զատիկ:
Երգ-ներկայացում՝ «Գնացեք, տեսեք»
Ծիսական պարատուն