Արևելյան դպրոցի առաջին դասարանում,որտեղ արդեն վեց ամիս է աշխատում եմ, թումանյանական նախագիծ ենք սկսել՝ կարդում,սովորում ենք Թումանյանի ստղծագործությունները, բեմադրում ենք, խաղում: Ու այս նախագծի շրջանակներում որոշեցինք Թումանյանի տուն-թանգարան այցելել, որ ավելի լավ պատկերացնեն, թե ո՞վ է Թումանյանը, ինչպե՞ս է ապրել, որտե՞ղ և այլն:
Դե նախապես պատմել էի դասարանում, որ փետրվարի 19-ին Թումանյանի ծննդյան օրն է, թանգարանում Թումանյանի իրերը, հագուստները, գրքերն են, Վերնատունն է ներկայացված, որտեղ անիմացիայի միջոցով Թումանյանին կենդանացրել են, քայլում է… Դե առաջին դասարանցիներ են, երևակայությունը անսպառ, աշխարհընկալումն էլ փայլուն…
Շարունակությունը կարդա այստեղ.