Վաչեն շա՜տ հետաքրքիր է անցկացնում իր ձմեռային, ամանորյա արձակուրդը: Դասարանական բլոգում կարող եք լսել նրա հորինած հեքիաթ սրոտ սարի մասին, տեսնել նրա նկարները, դիտել՝ թե ինչպես է տոլմա պատրաստում իր տատիկի հետ: Այս ընթացքում Վաչեն իր ընտանիքի հետ նաև ճամփորդել է ու ներկայացրել շատ հետաքրքիր ձմեռային ֆոտոշար: Վաչեն և իր փոքրիկ եղբայր Դավիթը, ով մեր նախակրթարանի սանն է, ակտիվ ներկայացել են Ֆեյսբուք սոցիալական ցանցում: