Արևելյան դպրոցի 4-րդ դասարացի Բագրատը շատ է սիրում նայել ուսուցողական հետաքրքիր տեսադասեր, ուսումնասիրել, փորձել ինքնուրույն ինչ-որ բաներ պատրաստել: Բագրատը որոշել է ինքը ևս տեսադասեր պատրաստել և մեզ փոխանցել իր իմացածը: Տեսադասը` «Բանալիների համար կախիչներ սեփական ձեռքերով» պատրաստել է ինքը` Բագրատը, և անգամ ինքն է նկարել: Ողջունեք Բագրատին և մաղթենք, որ շարունակի զարգացնել «Գիտունիկի ալիքը» ու նորանոր հետաքրքիր նյութեր պատրաստի: