Արևելյան դպրոց-պարտեզ Պատումներ Դաստիարակության 10 պատվիրան լեգենդար մանկավարժից

Դաստիարակության 10 պատվիրան լեգենդար մանկավարժից

1.     Մի՛ ակնկալիր, որ   երեխադ կլինի այնպիսին, ինչպիսին  դու ես կամ՝ ինչպիսին դու ուզում ես: Օգնի՛ր նրան դառնալ ոչ թե քեզ նման, այլ՝ իր:
2.     Մի՛ պահանջիր երեխայից վարձահատույց լինել ամեն ինչի համար, ինչ  դու տվել ես նրան: Դու կյանք ես տվել նրան, ինչպե՞ս կարող է նա վարձատրել քեզ: Նա կյանք կտա մեկ ուրիշի, այս ուրիշը՝ երրորդին. սա երախտագիտության անշրջելի օրենքն է:

3.     Մի՛ թափիր քո վիրավորանքները երեխայի վրա, որպեսզի ծեր տարիքում գլխիդ չտաս, քանի որ՝ ինչ ցանես, այն կհնձես:

4.     Մի՛ նայիր նրա խնդիրներին վերևից: Կյանքը յուրաքանչյուրին տրվում է իր ուժերի չափով, վստահ եղիր, որ նրա համար էլ պակաս դժվար չէ, գուցե՝ ավելի ծանր է, քանի որ նա փորձ չունի:

5.     Մի՛ նվաստացրու:

6.     Մի՛ մոռացիր, որ մարդու ամենակարևոր հանդիպումները՝ հանդիպումներն են   երեխաների հետ: Ավելի ուշադիր եղիր նրանց նկատմամբ, մենք երբեք չենք կարող իմանալ՝ ում ենք հանդիպում երեխայի մեջ:

7.     Մի՛ տանջիր ինքդ քեզ, եթե ինչ-որ բան չես կարող անել երեխայիդ համար: Տանջվիր, եթե կարող ես, բայց չես անում: Հիշիր, որ երեխայի համար բավարար չափով չի արված,  քանի դեռ  ամեն ինչ արված չէ:

8.     Երեխան բռնակալ չէ, ով տիրում է քո ամբողջ կյանքը, նա  միայն մարմնի և արյան պտուղ չէ: Նա այն թանկ սափորն է, որ Կյանքը տվել է քեզ, նրա մեջ պահպանի՛ ր և զարգացրո՛ ւ ստեղծագործական կրակը: Այն մոր ու հոր ազատագրված սերն է. պետք է աճեցնել ո՛չ թե սեփական երեխան, այլ՝  պահ տրված հոգին:

9.     Կարողացի՛ր սիրել ուրիշի երեխային: Երբեք ուրիշին մի՛ արա այն, ինչը չես ուզենա, որ անեն քո երեխային:

10.   Սիրի՛ր քո երեխային ինչպիսին որ կա` անտաղանդ, ձախորդ, հասուն: Ուրախացիր, երբ շփվում ես նրա հետ, քանի որ երեխան տոն է, քանի դեռ քեզ հետ է:

 

Յանուշ Կորչակը լեգենդար լեհ մանկավարժ էր, գրող, բժիշկ և հասարակական գործիչ, ով 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկել իր կյանքը:

1-ին անգամ, երբ Յանուշը որոշեց չարտագաղթել Պաղեստին՝ Լեհաստանի օկուպացիայից անմիջապես առաջ: Նա այդպես արեց, որպեսզի չթողնի իր «Որբերի տունը» բախտի քմահաճույքին:

2-րդ անգամ նա հրաժարվեց իր կյանքը փրկել, երբ չուզեցավ փախչել վարշավյան Գետտոյից:

Երրորդ անգամը արդեն Երկրորդ աշխարհամարտի վերջում էր, երբ նացիստները որոշեցին սպանել «Որբերի տան» բոլոր բնակիչներին: Երբ որբերին ու որբանոցի անձնակազմին գնացք էին նստացնում, որը պետք է տեղափոխեր նրանց մահվան ճամբար, Յանուշին մոտեցավ ՍՍ-ական մի սպա, ով ճանաչել էր մեծ մանկավարժին ու ասաց.
— Այդ դո՞ւք եք գրել «Մատիուշ արքան»: Ես կարդացել եմ ձեր գիրքը երեխա ժամանակ, և այն իմ դուրը շատ էր եկել: Դուք ազատ եք:
— Իսկ երեխանե՞րը:
— Երեխաները կշարունակեն ճանապարհը, բայց դուք կարող եք լքել վագոնը:
— Սխալվում եք, չեմ կարող, ոչ բոլոր մարդիկ են սրիկա:

Մի քանի օր անց Տրեբլինկա համակենտրոնացման ճամբարում Կորչակը իր մնացած երեխաների հետ մտնում է գազային խցիկ: Մահվան ճանապարհին Կորչակն իր ձեռքերի վրա էր տանում երկու երեխաների, ովքեր գաղափար անգամ չունեին, թե ուր էին գնում և նրանց ականջին հեքիաթ էր պատմում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով