12 Օգոստոսի, 2022
11 11 11 AM
Առաջարկում եմ կարդալ
Գյումրիում իմ սիրած վայրը
Խաղողից դիմակներ
Իմ հեքիաթները
Արևելքի համեղ լոշիկները
Ճամփորդական տեսապատում
Իմ ամառը
Բլոգեր Եվան
Ամառային ընտանեկան ճամփորդություններ
Ճամփորդ Էդգար Ստեփանյանը ճանաչում է իր հայրենիքը
Լրահոս
Առաջարկում եմ կարդալ Գյումրիում իմ սիրած վայրը Խաղողից դիմակներ Իմ հեքիաթները Արևելքի համեղ լոշիկները Ճամփորդական տեսապատում Իմ ամառը Բլոգեր Եվան Ամառային ընտանեկան ճամփորդություններ Ճամփորդ Էդգար Ստեփանյանը ճանաչում է իր հայրենիքը

Ինչի՞ համար են մարդկանց իրարից բաժանող այդ սահմանները…

Ճամփորդությունն ինձ համար հանգստի ամենաընդունելի ձևն է: Ճամփորդություն Պարսկահայք կամ  քառօրյա ուխտագնացության 2000կմ անցավ 2000 վայրկյանում, սիրելի մարդիկ ու բնության անձեռակերտ աշնանային ցուցահանդես, որը ձգվեց Երևանից Մեղրի, Մեղրից Ջուղա, Ուրմիա,  Խոյ, Սալմաստ, Թավրիզ…

Այս ուխտագնացության  վայրերի մասին Նունե Մովսիսյանը պատմել է…  Ուրմիա լճի հոգեվարքը ամենաշատը հուզեց բոլորիս, մի տեսակ ամեն ինչի ճարը իմացող բնությունը անզոր է մեռնող լճին փրկելու… Ելենա Սարգսյանի  բլոգում:

 Զգացողություններ, մտքեր հարցեր, որ ունեցա կամ առաջացան ամբողջ ճամապարհին թե՛ Արաքսի ափով, թե՛ Սյունաց աշխարհով անցնելիս: Ապրող մարդիկ չեն գծում սահմանները, ապրող մարդկանց համար չկան սահմաններ…

Այս տարածքում ապրող պարսիկները, ազերիները, քրդերը, հայերը… ապրում են ու ի~նչ հարգանք իրար մշակույթ ու կրոնի նկատմամբ: Ես սա տեսա և՛ Ս. Թադեի վանքում, և՛ Ս. Ստեփանոս Նախավկայի եկեղեցում, և՛ Հովվի մատուռում, և՛ Կապույտ մզկիթում: Խնամված են հայկական եղեղեցիները, եկեղեցիներում հանդիպեցինք հենց տեղացի այցելուների, հանդիպեցինք նորոգվող Ս. Ստեփանոսի գմբեթի հատվածում աշխատողների, հասկանալի է՝ ազերիներ են, այլ կրոնի հետևորդներ, բայց նորոգում են հայկական եկեղեցին: Պատմում են, որ հունիս ամսին եկեղեցու տոնին աշխարհի տարբեր անկյուններից գալիս են: Արևելյան, Արևմտյան Ադրբեջան համարվող այս տարածքով 4 օր  քայեցինք ու անցանք, ոչ մի վախ կամ անհանգստություն…

Միակ ինձ տխրեցնողը սահմանային անցակետերն են, թե՛ եվորպական երկրների, թե՛ մեր հարևան երկրներ…

Ինչի՞ համար են մարդկանց  իրարից բաժանող այդ սահմանները…

download

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։