Արևելյան դպրոց-պարտեզ Պատումներ Անտառուտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները կրթահամալիրում

Անտառուտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները կրթահամալիրում

Այսօր կրթական փոխանակման ծրագրով կրթահամալիրում հյուրընկալվել էին Անտառուտի միջնակարգ դպրոցի առաջին դասարանցիները:Այցի նպատակը Նոր դպրոցի առաջին դասարանցիների հետ սկսած «Երգում ենք Կոմիտաս» ուսումնական նախագծի իրականացումն էր, որի առաջին փուլը սկսել էինք անցյալ շաբաթ՝ Բյուրականում:

Միասին շրջեցինք Արևելյան դպրոց-պարտեզում, Կրթական պարտեզում, մեր շատ սիրելի Տաթև Ստեփանյանի հետ կոմիտասյան նոր երգ սովորեցինք,հեծանիվ քշեցինք, հետո այցելեցինք Մայր դպրոց, որտեղ մեզ գրկաբաց ընդունեց Նաիրա Հարություննյանը: Շրջեցինք բոլոր մարզադահլիճներով, եղանք Տիգրան Հայրապետյան գրադարանում, գրեքեր նվեր ստացանք, այնուհետև մասնակցեցինք Մեդիաուրբաթին:Իսկ վերջում լողացինք Դպրոց-պարտեզի լողավազանում:

Մեր համագործակցությունը շարունակվում է: Առջևում է նոյեմբերի 18-ի  Արևելյան դպրոցի «Ես, սեբաստացի ընտանիքս, դպրոցս, դասարանս, խումբս…. համայնքս» համերգային մեդիաուրբաթն է, որին մասնակցելու է Անտառուտի դպրոցը:

Աղբյուրը՝ Հռիփսիմե Առաքելյանի բլոգ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով