Արևելյան դպրոց-պարտեզ Պատումներ Մեդիա միջավայրի նորացում՝ սեբաստացիների, կրթահամալիրի բոլոր շահառուների համար ժամանակավոր սահմանափակումներով

Մեդիա միջավայրի նորացում՝ սեբաստացիների, կրթահամալիրի բոլոր շահառուների համար ժամանակավոր սահմանափակումներով

Սուրհանդակ կրթահամալիրի տնօրենի բլոգից

Սեբաստացիներ բոլոր տարիքների՝ դասավանդողներ, դաստիարակներ, կազմակերպիչներ, այլ մանկավարժական աշխատողներ, սովորողներ, ծնողներ

Այսօր Կենտրոնում կայացավ խորհրդակցություն, որտեղ  կրթահամալիրում ինտերնետ կապի որակից ձեր արդարացի դժգոհությունների հիման վրա ձեռք բերվեցին ինտերնետային ցանցի նորացման-արդիականացման աշխատանքի պայմանավորվածություններ։ Դրանք տևական շրջան մշակվում էին կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայում՝  նաև «Վեբ» ընկերության, այլ մասնագետների, շահառուների մասնակցությամբ։

Գլխավորը՝ կրթահամալիրի սերվերը և ինտերնետ հասանելիության կետը Մեդիակենտրոնից կտեղափոխվեն Մայր դպրոց, ՏՀՏ լաբորատորիա։ Սա էապես կլավացնի Մայր դպրոցի (Միջին, ավագ դպրոցների, լրացուցիչ կրթություն) ինտերնետ կապը։ Կրթահամալիրը կունենա առցանց ուսուցման ներքին, այդ թվում՝ նաև ֆայլերի ամպային համակարգ (onedrive)։

Այդ պատճառով հոկտեմբերի 14-17-ին ամենուր անհասանելի կլինեն կրթահամալիրի սերվերը, կայքը, ենթակայքերը։ Ուսումնական աշխատանքները կրթահամալիրիից դուրս կարող են կազմակերպվել էլեկտրոնային հասցեների և ուսումնական բլոգների միջոցով։ Կրթահամալիրի դպրոցներում, քոլեջում հոկտեմբերի 14-ին և 17-ին օրերին ուսումնական պարապմունքները պիտի ծրագրվեն՝ հաշվի առնելով ինտերնետի և ներքին ցանցի բացակայությունը։

Հոկտեմբերի 17-ին՝ մինչև 18.00, համակարգը կվերականգնվի։ Մինչև հոկտեմբերի 20-ը կրթահամալիրի սերվերը նոր օպտիկական մալուխներով կկապվի կրթահամալիրի մասնաշենքերին, կմեծացվի ինտերնետի արագությունը։

Այս աշխատանքներին աջակցության առաջարկները խրախուսվում են. կարող եք ուղիղ դիմել կրթահամալիրի ՏՏ ենթակառուցվածքի մասնագետներին՝ Տիգրան Պարսիլյանին, Սեն Միքայելին, կրթահամալիրի փոխտնօրեն Գևորգ Հակոբյանին, կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Սուսան Մարկոսյանին։ Ես առավելագույն ջանքեր եմ գործադրում մինչև հոկտեմբերի 20-ը կրթահամալիրի՝ ինչպես ֆիզիկական միջավայրի բարելավման և ջեռուցման շրջանի նախապատրաստման, այնպես և մեդիամիջավայրի համապատասխանեցման համար։

Փոխանցեք այս տեղեկությունը, ձեր բլոգների, սոցցանցերի միջոցով հասանելի դարձրեք կրթահամալիրի կայքի բոլոր շահառուներին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով