Հրավիրում ենք «Իմացումի հրճվանքի» 2-րդ տարի

Բարև, սիրելի 3-րդ դասարանցի: Մենք ենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոցի 3-րդ դասարանցիները: Գիտե՞ս, լսե՞լ ես մեզ, ուզո՞ւմ ես միանալ մեր թիմին: Արի ամառային ճամբար ու ծանոթացիր մեզ հետ, հետո միասին կշարունակենք աշխատել: Եթե հետաքրքրեց` լսիր մեզ հենց այստեղ`, տես, թե ինչեր ենք արել: Սպասում ենք քեզ: Մենք էինք… Մեզ ու ընկեր Մերիին այ այս տեսադասով էլ կարող ես լսել ու ճանաչել

 

Ավելին․․․

Ձիարշավարան-ագարակում

Պատմում է Հակոբյան Արփին:

Մենք գնացել էինք ձիարշավարան,  և ես  կպատմեմ,  թե  ոնց եմ  ձի  քշել: Առաջին պահին՝  ես վախեցա,  հետո՝  չվախեցա:  Ձին շագանակագույն էր: Ես  տեսա  սպիտակ  շուն, պոնի  և  տեսա փոքրիկ  նապաստակներ:

Ավելին․․․

Սամվելի տպավորությունները ձիարշավարանից

IMG_5411 

Բարև: Ես Սամվելն   եմ:  Սովորում եմ  Վաղարշ Վաղարշյանի անվան  համար  80 դպրոցում: Ամառային  ճամբար  հաճախում եմ անցյալ տարվանից: Այսօր ես առաջին անգամ  գնացել   եմ   ձիարշավարան: Դա  ինձ   շատ  դուր  եկավ: Ես  ընդանրապես  չվախեցա  ձի  քշելիս:      Ճամբարում  իմ օրերը   շատ  լավ  են  անցնում:

Ավելին․․․

Մանկավարժության ճամբար. 20.06.2017

Օրը սկսեցինք մարմնամարզությամբ, ապա հաջորդեց պարերգերի ուսուցումը: Այնուհետև մասնագիտական խմբերն անցան նախապես մշակված հարցաթերթիկների լրացմանը: Հարցաթերթիկներն ուղղված էին նախագծային ուսուցմանը, ձեռքբերումներին, խնդիրներին:

Ավելին․․․